Երևան
21 °C
Կումայրի պատմական միջուկի ամենահայտնի՝ Աբովյան փողոցում գտնվող Գյումրու Տիկնիկային թատրոնի պատի մի հատվածն արդեն մի քանի ամիս է՝ սահմանազատված է որպես շինհրապարակ: Աշխատանքները նախաձեռնել է Գյումրու քաղաքապետարանը: Կառույցի ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ իրենք պատի ամրացման եւ խճանկարի տեղադրման աշխատանքներ են սկսել: Դրանք, սակայն այսօր դադարեցված են Մշակույթի նախարարության կողմից: Պարզվում է, քաղաքապետարանն այդ աշխատանքը սկսել է առանց թույլտվության, ինչի համար էլ նախարարությունը դրանք դադարեցրել է: Հենրիկ Գասպարյանն ասում է՝ իրենց քայլն ապօրինի որակել չի կարելի, քանի որ տիկնիկայինի շենքը համայնքապատկան է, ուստի վթարային պատի ամրացման եւ գեղարվեստական լուծումների համար իրենք ոչ մեկից չպետք է թույլտվություն վերցնեին: Սակայն խնդիր է ծագել շենքի նախագծի հեղինակի՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանի հետ:
«Համայնքն իր պատն ամրացնում է, ի՞նչ խնդիր կա: Մենք սկսեցինք, որովհետեւ այնպիսի աշխատանքներ էինք նախատեսել, որ շինթույլտվություն չէին պահանջում: Երեսպատում եւ պատի ամրացման մասնակի աշխատանք: Բայց, երբ որ տեսչության աշխատակիցները շրջել էին քաղաքում, տեսել էին, իրենք ահազանգել էին մշակույթի նախարարություն, նախարարությունն էլ մեզ հարցում արեց: Շենքի հեղինակն ի հայտ եկավ, եւ որոշակի հարցադրումներ դրեց մեր առջեւ, մենք էլ դադարեցրեցինք, եւ հիմա սպասում ենք, մինչեւ լուծումը գտնենք»,- ասաց Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը:
Պատի ամրացումից հետո գեղարվեստական ի՞նչ լուծում էր ի սկզբանե նախատեսված, եւ ի՞նչ խճանկար, հարցին Հենրիկ Գասպարյանը պատասխանեց. Հզոր Հայաստանի քարտեզն էր լինելու:
Կողմերը դեռ համաձայնության չեն եկել: Սակայն մեկ հարցում, ըստ Հենրիկ Գասպարյանի, ընդհանուր եզրահանգում կա: «Ե՛ւ հեղինակը, ե՛ւ բոլորը կարծում են, որ պատը պետք է վերականգնվի, վթարային է, նաեւ կարող է մասնակի փոփոխություն էլ կատարվի, դիմացի քարերը քանդվեն, չափերը փոխվեն, դա էլ է տարբերակ»:
Նաեւ քննարկման առարկա է կառույցի հին դրամարկղի մնալ-չմնալու հարցը: Դա, ըստ քաղաքապետարանի պատասխանատուի, չի գործում եւ ավելորդ է: Վերջնական որոշում չկա, բայց տարբերակներից մեկում հանվելու ենթակա է, մյուսում՝ մնալու:
Ի դեպ, Աբովյան փողոցը վերջին տարիներին անընդհատ փոփոխությունների է ենթարկվում՝ սկսած շենքի անվանումից մինչեւ կառույցների ձեւափոխություններ: Վերջերս էլ հենց փողոցի սկզբնամասում տեղադրվեց Քըրք Քըրքորյանի արձանը: Սա այն փողոցն էր, որտեղ նախատեսվում էր Սերժ Սարգսյանի ֆինանսավորմամբ 12 երեւելի անձանց արձանները կանգնեցնել: Գաղափարն անմիջապես գյումրեցիների կողմից մեծ դիմադրության արժանացավ եւ մերժվեց: Թե հիմա Տիգրան Մեծի ու Մեծ Հայքի խճանկարը ճարտարապետական ինչ լուծման արդյունքում էր քաղաքապետարանն ամրացնելու տիկնիկայինի պատին, կհստակեցվի կողմերի վերջնական քննարկման ավարտից հետո:
Փաշինյանն ու Միշելը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու դրանց լուծումները
Բրյուսելում տեղի է ունենում Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը (տեսանյութ)
Հայաստանն առաջին անգամ նշանակվել է ԱՀԿ գլխավոր կոմիտեի անդամ
Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի առանձնազրույցը (տեսանյութ)
Հաշմանդամություն ստացած զինվորների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը մեկնարկել է. խումբը Դիլիջանում է
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մասնակիցներն արդեն ժամանել են Հայաստան (լուսանկարներ)
Բրյուսելում ՀՀ վարչապետին ուղղված վանկարկումները հաճելի անակնկալ եղան Ալիևի համար, և նա շնորհակալ կլինի. Արփի Դավոյան
Անկարայում ԱՄՆ-ի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
Արագածոտնի մարզում մի քանի տոննա թղթով բարձված բեռնատարի կցորդիչը Ուշիի ոլորաններում պոկվել է
Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերը երեխաների շրջանում շարունակվում են. Արմեն Մուրադյան
«Ապագա Հայկականը» հիմնադրամն Արցախում անցկացրել է ժողովրդագրական խնդիրների լուծմանն ուղղված ֆորում
Արցախի պետնախարարը ողջունել է «Ապագա հայկականը» նախաձեռնության ֆորումի մեկնարկը Ստեփանակերտում
ՔՊ-ի՝ Ավան վարչական շրջանի նորաբաց գրասենյակում քննարկվել են առաջիկա անելիքները, աշխատանքի սկզբունքները. Թորոսյան
«Մարտունու» ԲԿ-ն լինելու է մոդուլային նոր տիպի. կիրականացվի 8 բուժհաստատության շինարարական և արդիականացման ծրագիր
Երբ փողոց են դուրս գալիս հայրենիքից տարածները, կերեք իրար, Լաո. Ստյոպա Սաֆարյանը՝ ընդդիմության ցույցերի առաջնորդներին
Կարող ենք այլևս փաստել՝ փողոցներ փակած ուժերի հիմնական խնդիրն է կանխել արևմուտքի ներգրավումը Ղարաբաղյան հիմնախնդրում
ժամը 21:00-ին հայացքն ուղղեք դեպի մարզահամերգային համալիր՝ երկնքում ձեզ անակնկալ է սպասվում. Հարությունյան
Թբիլիսիում հասարակական տրանսպորտում՝ երեխաների ներկայությամբ, տղամարդը սպանել է կնոջը
Անգլիան վերացրել է Թուրքիայի նկատմամբ սահմանած պաշտպանական արտադրանքի մատակարարումների սահմանափակումները
Երևանում երեկոյան բռնցքամարտի Եվրոպայի առաջնության պաշտոնական բացումն է լինելու. 39 երկրի 250 բռնցքամարտիկ է մասնակցում
Կտաքանա, այնուհետ՝ կցրտի. առաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ, տեղ-տեղ՝ նաև կարկուտ
Մի բան պետք է հստակ հասկանալ՝ ՀՅԴ-ն սփյուռքը չէ և ոչ մի կուսակցություն սփյուռքը չի ներկայացնում․ Սասուն Քոսյան
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել (լուսանկարներ)
ՌԱԿ-ը չի պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և տարածվող ապատեղեկատվության հետ առնչություն չունի. հայտարարություն
Ֆրանսիայի հրապարակի մակերեսը մոտ 6000 քառակուսի մետր է, որտեղ կարող է տեղավորվել առավելագույնը 18,000 մարդ
Սպիտակ տունը դեռ չի հաստատում Ուկրաինայում արևմտյան զենքի խոշոր խմբաքանակի ոչնչացման մասին լուրը. Սալիվան
Վաղը գազամատակարարման անջատումներ կլինեն Կոտայքի, Լոռու մարզերի և Երևանի որոշ հասցեներում
Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել. ԱՆ
Արցախում անհետացել է Խաչեն գետի ափին իջևանած արշավախմբի անդամներից մեկը. նրան գիշերվանից որոնում են
Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլը Ստեփանակերտում համերգ կունենա. նրանց ընդունել է ԱՀ նախագահը
Երևան-Երասխ ավտոճանապարհին վրաերթի են ենթարկել 2 հեծանվորդի
Ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ
Շուրջ 10 միլիոն հետևորդ ունեցող բլոգերը Հայաստանում փորձարկում է արել՝ դիտմամբ գցելով դրամապանակը (տեսանյութ)
Ընդդիմադիր պատգամավորը, լսելով, որ Հանրայինի եթերում ես եմ իր հետ բանավիճելու, հրաժարվել է մասնակցել. Ալեքսանյան
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կան զոհեր և 40-ից ավելի վիրավորներ (լուսանկարներ)
Երևանի Նորաշեն թաղամասում «Զիլ» մակնիշի մեքենա է հրդեհվել
Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը՝ «Yerevan Tech Forum 2022»-ի բանախոս
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը Երևանում է. մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը
Ամեն ավանտյուրիստ իր պարտքն է համարում էս երկիրը գոնե մի անգամ «փրկել», թե չստացվի, մի «խախանդ տեղ» կգնան. Դանիելյան
Արարատի մարզի բնակիչը Երևանում ավտոմեքենայով բախվել է ավազե թմբին. կան վիրավորներ
© 2022 Հայկական ժամանակ