Շարունակել ապրել ազգային ոգով ու գիտակցությամբ. Գարեգին Բ-ն՝ Ջավախքի երիտասարդներին

Օգոստոսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վիրահայոց թեմի Ախալցիխեի հոգեւոր տեսչության հովանու ներքո գործող «Ախլցխա» պարային համույթի սաներին՝ առաջնորդությամբ Հոգեշնորհ Տ. Հակոբ աբեղա Սահակյանի:

Ինչպես հայտնում են մայր աթոռի մամուլի ծառայությունից, հայր Հակոբը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ համույթը ծրագրում է չորսօրյա  պտույտ կատարել Արցախում եւ հանդես գալ կատարումներով, ապա հայցեց  Վեհափառ Հայրապետի օրհնությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց համույթի նախաձեռնությունը` ընդգծելով, որ նրանց ելույթները մեծ բավականություն կպատճառեն արցախցիներին  եւ կոգեւորեն: Նորին Սրբությունը նշեց նաեւ, որ համույթի անդամներն իրենց հերթին  անմոռանալի օրեր կանցկացնեն Արցախում, կքաջալերվեն ու կզորանան` տեսնելով տեղի ժողովրդի անկոտրում հավատքը եւ դժվարությունների դեմ չընկրկելու հանձնառությունը:

Գարեգին Բ Վեհափառը, իր հայրական օրհնությունը բերելով պատանիներին, գովեց ազգային ինքնությունը, նախնյաց հավատքը եւ սրբազան ժառանգությունը պահպանելու գործում նրանց նախանձախնդրությունը: Նորին Սրբությունը հորդորեց երիտասարդներին շարունակել ապրել ազգային ոգով ու գիտակցությամբ:

Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց Վիրահայոց թեմի առաջնորդարանին, Ախալցիխեի հոգեւոր տեսչությանը եւ բարերար հայորդիներին` դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ Հայրենիք նման ուխտագնացությունների կազմակերպման համար:

Հանդիպման ընթացքում պատանի ախլցխացիներն իրենց երաժշտական կատարումներով եւ ազգային պարերով ուրախացրին Ամենայն Հայոց Կաթողիկոսին` արժանանալով նրա գնահատանքին եւ պարգեւներին:

Տպել
1190 դիտում

Իրականացվելու է զորակոչիկների մասնագիտական ընտրություն

ԱԺ պատվիրակությունը Մադրիդում հանդիպել են հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնարկել է բասկետբոլի Հայաստանի կանանց առաջնությունը

Թալին-Մաստարա ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից

Արագածոտն գյուղի փոքրիկ բնակիչները շուտով նոր ու հարմարավետ մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կունենան

Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Քովիդ-19-ով պայմանավորված՝ ՀՀ տարածքում կարանտինը սահմանված է մինչև 2022 թ․-ի հունիսի 20-ը․ ճամփորդական սահմանափակումներ

Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի լուծումների որոնումը շարունակում է մնալ Ռուսաստանի ուշադրության կենտրոնում

«Սև ուրբաթ»-ին գրքերի վաճառքը 3-4 անգամ ավելի է եղել. որոշ գրախանութներում զեղչերը դեռ գործում են

Ծաղկահովիտ խոշորացված համայնքի 10 բնակավայրերում արևային ֆոտովոլտային կայաններ կկառուցվեն

Հայաստանի մի քանի մարզերում ձյուն է տեղում, որոշ ավտոճանապարհներին բուք է, տեղ-տեղ՝ մերկասառույց

Անհրաժեշտ ենք համարում ՀԱՊԿ երկրների միջև ռազմական համագործակցության ձևավորումը. Հակոբ Արշակյան

«Internatiօnal IDEA» միջազգային հեղինակավոր կազմակերպությունն աջակցելու է արդարադատության նախարարությանը

Թումո կենտրոնը կտեղակայվի Կապանի կայարանի պատմական շենքում

Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, տանիքներում տեղադրած արևային ջրատաքացուցիչներ, ավտոմեքենաներ․ ԱԻՆ (լուսանկարներ)

Կայացել է Ազգային ժողովի կարողությունների ուժեղացմանն ուղղված Թվինինգ ծրագրի հանրային իրազեկման միջոցառումը

Կառավարության մոտեցումն ու ձեռագիրը գյուղական համայնքների զարգացումն ապահովելն է. Շիրակի մարզպետն այցելել է Կամո

Անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն

Հնարավոր եմ համարում ԵՄ-ում պարտադիր պատվաստումների հարցի քննարկումը. Եվրոպական հանձնաժողովի նախագահ

Աշոցքում ձյան առատ տեղումները ուղեկցվում են որոտով և կայծակով․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Նիկոլ Փաշինյանն իր դիրքը նշմարել էր մինչ Սոչիի հանդիպումը, միջանցքի հարց հայկական կողմը չի քննարկում. քաղաքագետ

ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ. Ջաջուռի ոլորաններում ձնաբուք է

Զորամասերի նվագախմբերի, ԶՈՒ երգի, պարի համույթի համալրման նպատակով ՊՆ-ն հայտարարում է զորակոչիկների լսումներ և դիտումներ

ԿԳՄՍՆ-ում ստորագրվել է Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 13 մանկապարտեզի վերանորոգման համար դրամաշնորհային ծրագրիը

Հղիները «Քովիդ-19»-ի ծանր ընթացքի զարգացման և բարդությունների առաջացման ռիսկի խմբում են. առողջապահության նախարարություն

Միրզոյանը և Բայրամովը վաղը կհանդիպեն Շվեդիայում․ Եվրախորհրդարանում հայտարարել է Լյուկ Դիվինը

Կասեցվել են Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի վարչական ղեկավարի լիազորությունները

Կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել ՃՈ տեսուչին և նրան օժանդակած անձին․ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել քաղաքացու դի

UNITY՝ «Շնորհավո՜ր Նոր Տարիֆ». UCOM-ը հանդես է եկել բոլոր ժամանակների իր լավագույն առաջարկով (տեսանյութեր)

Ապօրինի հատված ծառեր տեղափոխելու և իրավապահների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածով 3 անձ է ձերբակալվել. ՔԿ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիում դե ֆակտո չի պարտվել. Հարությունյան

Նախագահը հյուրընկալել է արցախյան վերջին պատերազմում հերոսաբար զոհված զինծառայող, «Արցախի հերոս» Ալեն Մարգարյանի մորը

Կո՞ղմ են քաղաքացիները գլխավոր տոնածառի տեղադրմանը, թե՞ ոչ. (տեսանյութ)

Հայ Փոստը և Լատվիայի փոստը սկսում են նոր համագործակցություն

Վաղվանից չպատվաստված աշխատողները 7 օրը մեկ պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական պատասխան

«Արարատցեմենտ»-ի արտադրամասում աշխատակիցն արգելափակվել է հումք տեղափոխող գլանակի արանքում և մահացել

Ստաֆիլակոկ հավի մսով և գազարով խճողակում. հայտնի են «Տաթև» կրթահամալիրի լաբորատոր փորձաքննության արդյունքները

Հաղորդակցության միջոցներն Արցախում գործում են խափանումներով, որոշ համայնքներում ընդհանրապես բացակայում է. ԱՀ ՄԻՊ

Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհի Գոգավան-Ստեփանավան հատվածը դժվարանցանելի է բեռնատարների համար