Գանձագողերն ինձ ահաբեկեցին Արթուր Աղաբեկյանով․ բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Արցախյան պատերազմին մասնակցած, ՊՆ-ում երկար տարիներ աշխատած ու իր պնդմամբ նախարարությունից առանց ծառայողական քննություն անցկացնելու անհիմն հեռացված Գեւորգ Վոլոդյայի Հայրապետյանը բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նամակում ասված է․

«Ես՝ Գեւորգ Վոլոդյայի Հայրապետյանս, ծնվել եմ 1963թ. Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղում:

1981-83թթ. ծառայել եմ ԽՍՀՄ-ի ավիացիոն զորամասում:

1986թ. ընտանիքով բնակություն եմ հաստատել Աշտարակի Նոր-Եդեսիա ավանում: 1988թ.-ից մասնակցել եմ ՀՀ շարժմանը:

1988-89թթ. գիտակցելով մեր երկրի ծանր վիճակը՝ իմ իսկ ջանքերով կազմավորել եմ «Նոր-Եդեսիա» ֆիդայական ջոկատը, որտեղ ընդգրկել եմ նաեւ հարազատ եղբայրներիս եւ իմ ծննդավայրից շատերին:

1992թ. ջոկատը համալրելով՝ դարձել ենք գումարտակ,  որը բաղկացած էր 180 քաջ տղաներից:

Համաձայն ՀՀ ՊՆ հրամանների՝ իմ ջոկատով մասնակցել եմ ՀՀ եւ ԼՂՀ-ի սահմաններում մղվող գրեթե բոլոր մարտական գործողություններին:

1993թ. միացել եմ 13014 օպերատիվ խմբին, որի հրամանատարն էր գեներալ-մայոր, ԱԺ ներկայիս պատգամավոր Սեյրան Սարոյանը եւ շարունակել մեր մարտական գործողությունները հետագայում մղվող պաշտպանական մարտերին:

1988-94թթ. ակտիվ մասնակցություն եմ ունեցել ՀՀ եւ ԼՂ սահմաններում ընթացող գրեթե բոլոր մարտերին, որի համար բազմիցս արժանացել եմ ՀՀ եւ ԼՂ կառավարական եւ հասարակական պարգեւատրումների ու պատվոգրերի:

1994թ. թիվ 13014 օպերատիվ խմբի բազայի վրա ձեւավորվեց թիվ 75937 մոտոհրաձգային զորամասը, որի հրամանատար նշանակվեց Սեյրան Սարոյանը, իսկ ինձ իմ գործառութային պարտականությունների ճիշտ եւ անթերի կատարելու համար նշանակեցին գնդի հրամանատարի առաջին տեղակալ:

1997թ. հրամանատարական կազմը մնաց նույնը, գունդը վերամիավորվեց եւ դարձավ բրիգադ: Բրիգադի առյուծի բաժինը կազմում էին իմ ջոկատի տղաները, որոնք ընթացքում վերապատրաստվել են միջին եւ բարձր զինվորական հաստատություններում եւ մինչեւ այժմ իրենց ծառայությունն են մատուցում հայրենիքին:

Ես, որպես ճակատի հրամանատար, լիարժեք տիրապետում էի իմ տարածքում կատարվող բոլոր գործողություններին, իսկ այդ ժամանակ կատարվում էր մեծ թալան որոշ կլանների կողմից /գանձագողություն/, որոնք ավիրելով թալանում էին հին հայկական եկեղեցիները եւ պատմական հուշարձանները՝ տանելով իրենց հետ նույնիսկ վերջին՝ հին պատմություն ունեցող գեղեցիկ խաչքարերը: Ես փորձեցի արգելք հանդիսանալ նրանց, իսկ նրանք ինձ ահաբեկեցին Արթուր Աղաբեկյանով՝ նրան ներկայացնելով որպես իրենց «կռիշ»: Այդ ժամանակ նրանք ինձ համար որպես պատժամիջոց ընտրեցին՝ զրկելով 6 տարվա աշխատանքային ստաժից եւ ինձ հասանելիք գնդապետի կոչումից: Բազմիցս գրավոր եւ բանավոր դիմել եմ ՊՆ կադրերի բաժին, որին ի պատասխան հայտնել են, որ տարել են պատմություն գրելու, եւ գործերը չկան: Վերջապես ես որոշեցի իմ եւ մարտական ընկերներիս հարցը բարձրացնել ընդդիմադիր հարթակում եւ սկսեցի իմ ակտիվ մասնակցությունն ընդդիմադիր հավաքներում:

2000թ. ակտիվ մասնակցությունս կանխելու համար անհիմն՝ իբրեւ փախուստ կատարած զինվորի պատճառով ինձ կալանավորեցին, իբր ես սպանել եւ թաքցրել եմ նրան: Մի քանի ամիս ոստիկանության խցում պահելուց հետո տեղեկացան, որ զինվորը ողջ է, եւ ինձ տարան այն ժամանակվա ՊՆ նախարար Սերժ Սարգսյանի մոտ: Նա ինձ հրահանգեց եւ խորհուրդ տվեց, որ դադարեցնեմ ընդդիմադիր հայացքներս՝ ասելով՝ հարգում եմ քո մարտական ուղին եւ վերականգնում եմ ծառայողական պաշտոնդ, «գնա խելոք, գլուխդ կախ ծառայի»:

2004-2007թթ. ինձ տեղափոխեցին 4-րդ բանակային կորպուսի մարտական պատրաստակամության բաժին: Ծառայության ընթացքում չեմ ունեցել ոչ մի խախտում եւ բացակայություն: Ծառայության ընթացքում չխախտելով աշխատանքային օրակարգս՝ հաճախ մասնակցել եմ ընդդիմադիր ցույցերի՝ պաշտպանելով իմ եւ ազգիս սահմանադրական իրավունքները, հստակ գիտակցելով նախկին ռեժիմի աշխատաոճը:

2007թ. վատառողջ լինելու պատճառով ինձ օրինական ուղեգրով ուղարկեցին Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալ՝ բուժզննության: Պարզվեց, որ ձեռք եմ բերել շաքարային դիաբետ, անգամ կոմայի մեջ ընկա, եւ ինձ իսկույն հոսպիտալացրեցին: Բուժման երրորդ օրը լուր ստացա, որ ինձ առանց ծառայողական քննություն անցկացնելու անհիմն հեռացրել են ծառայությունից: Մի քանի անգամ դիմել եմ ՊՆ նախարարին, սակայն ոչ մի պատասխան չեմ ստացել, հստակ գիտեի, որ ինձ հեռացրել են իմ ընդդիմադիր հայացքների համար:

Սակայն ես իմ համոզմունքներում մնացի անկոտրում եւ մարտական ընկերներիս հետ շարունակեցի իմ ակտիվ պայքարն ընդդիմադիր հարթակից: Ինձ բազմիցս կանչել են Երեւան քաղաքի ոստիկանության բաժին եւ դատախազություն՝ հորդորելով ինձ, որպեսզի մարտական ընկերներիս հետ պահեմ ընդդիմադիր գործողություններից: Տեսնելով իմ անկոտրում տեսակը՝ 2009թ. սեպտեմբերի 3-ին ինձ կալանավորեցին՝ մեղադրելով մեծաքանակ թմրանյութի առքուվաճառքի մեջ: Երեք ամիս շարունակ կտտանքների ենթարկվելով՝ մնացի անկոտրում: Ազգային անվտանգության ծառայության այն ժամանակվա պետ Գորիկ Հակոբյանը, ՀՀ նախկին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ համաձայնության գալով, անցան իրենց ծանոթ 1937թ. մեթոդներին՝ ունենալով իրենց հերթապահ վկա «հովիկ բաբայանին», ով արդեն բազմիցս կեղծ ցուցմունքներ էր տվել տարբեր մարդկանց դեմ, այդ թվում նաեւ իմ:

Ընդամենը «հերթապահ վկայի» ցուցմունքով եւ քննիչի համոզմունքով շինծու մեղադրական ապացույցների հիման վրա ինձ դատապարտեցին 12 տարվա ազատազրկման: Այդ ընթացքում հաշվի չառնելով անմեղության կանխավարկածը` Աղվան Հովսեփյանը կնոջս հրավիրել էր դատախազություն եւ ստիպել, որ գա ինձ համոզի, որ չարածս հանցանքն ընդունեմ, քանզի իրենք արդեն զեկուցել են Նախագահին, եւ այլեւս անփոփոխ է վճիռը, այլապես հեռուստացույցով այնպիսի հայտարարություններ ու ֆիլմեր կցուցադրեն, որ կամաչենք տանից դուրս գանք: Ասեց  եւ արեց:

Շուրջ 9 տարի բազմաթիվ ճնշումների ներքո չկատարած հանցանքի համար պատիժ եմ կրում տարբեր քրեակատարողական հիմնարկներում: Ընտանիքս ապրում եւ ծառայում է առաջնագծում, ուստի խնդրում եմ նոր Հայաստանի ղեկավարությանը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, արդարացի որոշում կայացնել՝ վերանայելով գործս բաց եւ թափանցիկ դատական գործընթացում:

Ամիսներ առաջ Երեւան քաղաքի Շենգավիթի նստավայրի դատարանին եմ դիմել  բաց ռեժիմ կիրառելու միջնորդությամբ, որը նշանակված է լսելու  2018թ օգոստոսի  24-ին,  սակայն վստահ չեմ, որ ինձ հալածող ուժերը ազդող չեն լինի կայացվող դատական ակտի վրա:

Գեւորգ  Հայրապետյան»։

Հավելենք, որ սույն գործը Եվրոպական դատարանն ընդունել է վարույթ։

Տպել
6283 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին