Ադրբեջանի դիրքորոշումը չի նպաստում Լեռնային Ղարաբաղի շուրջ երկխոսությանը. Բեռլին

Գերմանիան իր ափսոսանքն է հայտնում Ադրբեջանի՝ Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի երկրի տարածք մուտք գործելն արգելելու որոշման առնչությամբ: Պատգամավորը պետք է ուղեկցեր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Հարավային Կովկասի երկրներ այցելության ժամանակ:

Այս մասին լրագրողներին ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերթը: «Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը ափսոսանք է առաջացնում եւ չի նպաստում Լեռնային Ղարաբաղի շուրջ երկխոսությանը»,- նշել է նա: Զայբերթի խոսքով, իրողություններից ելնելով պատգամավորը հրաժարվել է Ադրբեջան այցելությունից, նա Մերկելի հետ կայցելի միայն Վրաստան եւ Հայաստան: «Երեկ կանցլերը զրուցել է պատգամավորի հետ, նա շատ է գնահատում վերջինիս աշխատանքը տարածաշրջանում»,- հավելել է նա, փոխանցում է Sputnik-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաքուն Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին ներառել է իր հայտնի «սեւ ցուցակ»՝ Լեռնային Ղարաբաղ այցելությունների համար: Վայլերը հանդիսանում է Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության խորհրդարանական խմբի անդամ: Արցախում նա եղել է երկու անգամ՝ 2014 եւ 2016 թվականներին: 

Տպել
7286 դիտում

ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունները համաձայնեցրել են հայկական կողմի առաջարկը. ի՞նչ են քննարկելու վարչապետները Երեւանում

Գաղտնի երդմնակալություն, միջազգային սպառնալիքներ, շարունակվող ցույցեր ու ձերբակալումներ. Բելառուսն այսօր (լուսանկարներ)

Քանդակները վերականգնման կարիք ունեն, բայց դրա համար հայտարարված երեք մրցույթին էլ ոչ ոք չի մասնակցել

Աշակերտների որոշ խմբերի համար դպրոցում դիմակ կրելը պարտադիր չի լինի. ուղեցույցը վերանայվել է

Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում հուլիսյան դեպքերի հետևանքով կալանքի տակ գտնվող ՀՀ քաղաքացիների իրավապաշտպանների հետ

Լեդի Գագայի՝ փարաջանովյան դրվագներով հոլովակը փորձ է մարդկանց սթափեցնելու. Կարինե Հակոբյան

Մարմաշենում 21-ամյա երիտասարդի սպանության համար մեղադրվողը ազատ չի արձակվի. դատարանը մերժել է միջնորդությունը

Քիչ էր մնում անակնկալը փչացնեիք. ԱՆ խորհրդականը հրապարակել է պարգևատրված բուժաշխատողների ցանկը, որի մեջ է նաև «Նորք»-ը

Արգավանդ համայնքում երեք հակակարկտային կայան է տեղադրվել

Ստուգումներ մարտական հենակետերում. ՊՆ

Շիրակի մարզում կորոնավիրուս է հաստատվել 28 ուսուցչի մոտ. մեկուսացված է 186 աշակերտ

Ներկայացվել է ավիաընկերությունների ցանկը, որոնցով ճամփորդելիս պարտադիր է ՊՇՌ հետազոտության պատասխանի առկայությունը

Վանաձորի կենտրոնում խանութ է պայթեցվել (լուսանկարներ)

Տեղի է ունեցել «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խմբի նիստը

Գործադո՞ւլ, թե՞ բողոքի ակցիա ՀՊՏՀ-ում ու ի՞նչ է սահմանում Աշխատանքային օրենսգիրքը

Երևանի վարչական շրջաններում ապօրինի շինություններ են ապամոնտաժվել

Երեք տասնամյակ շարունակ Թուրքիան մերժում է Հայաստանի՝ դեպի ծով ելք ունենալու իրավունքը. Զոհրաբ Մնացականյանի ելույթը

Էդգար Բաբայանը ցանկանում է կարիերան շարունակել Դանիայից դուրս

«Մուլտի Գրուպ Կոնցեռնը» խախտումներով է շահագործել «Մղարթի ոսկու հանքավայրը». նյութերն ուղարկվել են դատախազություն

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը