Հայաստանի արագ փոխակերպումը. հեղաշրջում, հեղափոխություն, թե՞ հակահեղափոխություն. T24

Թուրքական ընդդիմադիր «T24» լրատվական կայքն ընդարձակ հոդվածով անդրադարձել է Հայաստանում վերջին ամիսներին տեղի ունեցող քաղաքական գործընթացներին:

«Հայաստանում կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում, այն էլ՝ շատ արագ տեմպերով»,- գրում է թուրքական թերթը՝ նախ համառոտ նկարագրելով հեղափոխությունից առաջ Հայաստանում ստեղծված իրավիճակը (սահմանադրական փոփոխություներ, վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրվելը և այլն): Հեղափոխության ընթացքի մասին շարադրված որոշ տեղեկություններից հետո հոդվածագիրն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «կառավարման 100 օրվա հաշվետվությունը ներկայացրել է ոչ թե մամուլի ասուլիսի, այլ հանրահավաքի շրջանակներում, որին մասնակցել են այն զանգվածները, որոնցից Փաշինյանը ստացել է իր իշխանությունը», հայտնում է Ermenihaber-ը:

«Փաշինյանը խոստացավ շատ լուրջ քայլեր անել մինչև առաջիկա խորհրդարանական ընտրություններ, որոնք պետք է անցկացվեն ամենաուշը 2019-ի մայիսին: Քայլերն արդեն կատարվում են. ամենամեծ խնդիրը «ապօրինության դեմ պաքարն է», որը նպատակաուղղված է  տնտեսությունը ոտքի կանգնեցնելուն և հասարակական կարգն ապահովելուն:

Այս ուղղությամբ իրապես արդեն մի շարք քայլեր են կատարվել՝ բանակում, նախարարություններում, մարզպետարաններում, քաղաքապետարաններում ու բիզնես աշխարհում կարևոր դիրքեր զբաղեցնող մի շարք անձինք ձերբակալվել են:

Հայտարարվել է ավելի քան 100 մլն դոլար բյուջե վերադարձնելու մասին և ավելացվել, որ վերադարձման ենթակա գումարները կարող են միլիարդներ կազմել: Կարևոր քայլեր են կատարվել նաև դատական համակարգի ու մեդիադաշտը իշխանության կամակատարից անկախ կառույցի վերածելու հարցում: Նախկին լրագրող Փաշինյանը գրեթե բոլոր կարևոր որոշումները կայացնում է մեդիայի առաջ՝ հատկապես կարևորություն տալով ֆեյսբուքյան ուղիղ եթերներին»,- գրում է թուրքական կայքը:

Աղբյուրը «օրենքի գերակայության» տեսանկյունից կատարված քայլերից առանձնացրել է հատկապես ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը, ում մարտի 1-ի գործի շրջանակներում «սահմանադրական կարգի տապալման» մեղադրանք է առաջադրվել:  Ավելացվել է նաև, որ ավելի ուշ ազատ արձակված ու քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարած Քոչարյանը, ըստ տարածված կարծիքի, մինչև այժմ Մոսկվայի հետ ամենալավ հարաբերություններն ունեցող ղեկավարներից է:

Կայքը հիշեցրել է նաև, որ նույն գործի շրջանակներում, որպես մեղադրյալ է ներգրավվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

«Վերոնշյալ զարգացումները հանդիպեցին Մոսկվայի հակազդեցությանը: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգել Լավրովը Երևանին «զգուշացրեց» նախկին քաղաքական առաջնորդներին հետաքննելու փոխարեն ուշադրություն դարձնել ազգային միասնության ու կայունության պահպանմանը և համատեղ կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովմանը»,- գրում է կայքը, նշելով, որ, այնուամենայնիվ, նշյալ զարգացումները չեն կարող դիտարկվել որպես Հայաստանի արտաքին քաղաքականության ուղեծրի փոփոխություն: Ըստ աղբյուրի՝ մեծ հաշվով Հայաստանը պահպանում է նախկին ուղղվածությունը. Ռուսաստանի հետ հարաբերությունները նույնն են, սակայն Երևանը ցանկանում է լավ հարաբերություններ զարգացնել նաև Իրանի, Եվրամիության և ԱՄՆ-ի հետ: Հստակ իրողություն է նաև այն, որ Փաշինյանն՝ իր ընտրած ներքաղաքական առաջնահերթությունների պատճառով լարված հարաբերությունների մեջ է Մոսկվայի հետ: Հայաստանի առաջնորդի՝ «Պետք չէ անհանգստանալ, ամեն ինչ իր հունով է գնում: Բոլորը, այդ թվում՝ Մոսկվան պետք է ադապտացվեն մեր երկրում տեղի ունեցած փոփոխություններին» հայտարարությունը հետք թողեց քաղաքական հիշողությունների մեջ»,- գրում է «T24»-ը:

«Արագ վազող Փաշինյանը կընկնի՞ արդյոք» ենթավերնագրի տակ նշվում է, որ Փաշինյանին ու իր կառավարությանն ուղղված ամենաշատ քննադատությունները վերաբերում են նրանց քաղաքական անփորձությանը:

Աղբյուրը նշում է նաև, որ Հայաստանում տեղի ունեցող արագ փոփոխությունները տարբեր կերպ են մեկնաբանվում. «Իշխանության և նրա կողմնակիցների բնորոշմամբ՝ տեղի ունեցողը հեղափոխություն է, իսկ որոշ շրջանակներ, հատկապես Փաշինյանի նկատմամբ ոչ այնքան բարյացկամ տրամադրված ռուսաստանյան որոշ աղբյուրներ էլ հեղաշրջում տերմինն են օգտագործում: Սակայն այստեղ պետք է նշենք, որ ի տարբերություն Միխեիլ Սահակաշվիլիի, ով այդքան էլ կարևորություն չտալով օրենքներին՝ գրավեց Վրաստանի խորհրդարանի շենքը, Փաշինյանն իր բոլոր քայլերն անում է սահմանադրության ու օրենքների շրջանակներում:

Արևմտյան աղբյուրների մեծամասնությունն էլ «գունավոր հեղափոխություն» կամ «թավշյա հեղափոխություն» տերմինն են օգտագործում՝ ու դրա ապագայի հետ մեծ հույսեր կապում: Արդյո՞ք նրանք ճիշտ դուրս կգան: Չենք կարող ասել: Բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: Այս պահին Հայաստանի՝ Ռուսաստանի գլխավորած կազմակերպությունները լքելու և արևմտյան բլոկին միանալու հեռանկար չի նշմարվում»: Փաշինյանը այդպիսի մտադրություն չի հայտնել, նույնիսկ իշխանության գալուց հետո պարբերաբար խոսել է Մոսկվայի հետ դաշնակացային հարաբերությունների մասին»:

Անդրադառնալով հնարավոր հակահեղափոխությանը՝ կայքը նշում է, որ դա նախկին բյուրոկրատիայի ներկայացուցիչների, բանակի մի մասի ու իրենց առանձնահատուկ դիրքերը կորցնող խոշոր կապիտալի որոշ ներկայացուցիչների երազանքն է, որոնք սպասում են անփորձ ու ամուր իշխանություն չունեցող Փաշինյանի հնարավոր լուրջ սխալներին:  

Կայքը Փաշինյանի առջև ծառացած ամենադժվար խնդիրներից մեկը համարում է Ադրբեջանի հետ շարունակվող հակամարտությունը:

«Վերջին շրջանում Երևանը հաճախ է հայտարարություններ անում ռազմական տեսանկյունից բավական հզորացած Բաքվի հետ ամեն պահի պատերազմ սկսվելու հավանականության մասին: Իհարկե, մեծ հաշվով այս հարցի բանալին Մոսկվայի ձեռքում է, սակայն եթե Հայաստանի իշխանությունը ներսում թուլանա և հեղաշրջման փորձի հանդիպի, դրսում նույնպես դժվար վիճակում կհայտնվի»,- ասվում է հոդվածում:

Վերջում կայքն անդրադարձ է կատարել նաև հայ-թուրքական հարաբերություններին՝ հիշեցնելով, որ Թուրքիան շատ է հեռացել 2009 թվականի «ֆուտբոլային դիվանագիտության» մթնոլորտից ու Ադրբեջանի պահանջները դարձրել հարաբերությունների կարգավորման ու սահմանները բացելու նախապայման:

«Սակայն հնարավոր է հարաբերություններ հաստատելու մեթոդներ գտնել այսպիսի արագ փոփոխությունների ենթարկվող երկրի ղեկավարության հետ: Արդյունքում հարևանները ստիպված եմ միշտ կողք կողքի ապրել»,- եզրափակել է հոդվածագիրը:

Տպել
4017 դիտում

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են