Մինչեւ վարչապետին չհասավ, չլուծվեց. քանդակագործի դին օրերով պահվել է անորոշության պատճառով

Սույն թվականի օգոստոսի 10-ին Մոսկվայում մահացած ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի հուղարկավորությունը Հայաստանում տեղի ունեցավ օգոստոսի 17-ին՝ մեծ դժվարությամբ եւ մեկ շաբաթ ձգձգվելով: Նիկողոսյանի ընտանիքը խիստ վիրավորված է համապատասխան գերատեսչությունների անուշադիր եւ անպատասխանատու վերաբերմունքից:

Կյանքի 100-րդ տարում իր մահկանացուն կնքած քանդակագործի մահվան հաջորդ օրը մահացել է նաեւ նրա կինը՝ ազգությամբ վրացի Էթերին: Նիկոլայ Նիկողոսյանի ընտանիքի անդամները դիմել են մշակույթի նախարարություն՝ քանդակագործի դին Հայաստան տեղափոխելու համար, ապա մի քանի օր անորոշ սպասելուց հետո խնդիրը հասցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որից հետո դրական պատասխան են ստացել:

Ռուսաստանում հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ անչափ վիրավորական էր այն փաստը, որ նման հանճարեղ մարդը կարող էր այդ կերպ անտեսվել եւ որ մինչեւ վարչապետին նամակ խնդրանքով չեն դիմել, հարցին պատասխան չի տրվել: Վերջինս հայտնեց, որ Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նոր ստացել դրական պատասխան:

«Մեզ համար նման վերաբերմունքն անսպասելի եւ տարօրինակ էր, քանի որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, երբ Մոսկվայում էր, այցելել էր քանդակագործին, տեսել նրա գործերը»,- ասաց Լուսիկ Ղուկասյանը: Վերջինս փոխանցեց, որ Նիկողոսյանի դուստրը՝ Գայանե Նիկողոսյանը, դեսպանի միջնորդությամբ դիմել էր մշակույթի նախարարություն, սակայն օրերն անցնել էին եւ ոչ մի պատասխան չէին ստացել:

«Օգոստոսի 16-ին, տեսնելով, որ այլ ելք չկա եւ արդեն յուրաքանչյուր ժամն է կարեւոր ու որոշիչ, Գայանեն դիմեց մեզ: Արա Աբրահամյան էլ երկուշաբթի նամակով դիմեց ՀՀ վարչապետին, երեքշաբթի հուղարկավորման արարողությունը կատարվեց Հայաստանում»,- ասաց Լուսիկ Ղուկասյանը: Նրա խոսքով՝ մինչեւ վերջին պահը քննարկվել է Նիկոլայ Նիկողոսյանի հուղարկավորության վայրը, անգամ Հայաստանից փոխանցել են, որ եթե արվեստագետը երկար տարիներ ապրել եւ ստեղծագործել է ՌԴ-ում, ապա պարտադիր չէ մարմինը բերել Հայաստան:

«Երեքշաբթի օրը, երբ ընտանիքը ոչ մի պատասխան չէր ստացել, հրաժեշտի արարողությունը Մոսկվայի եկեղեցում արվեց եւ երբ որոշում էին, թե Ռուսաստանում որտեղ պետք է հուղարկավորեն քանդակագործին՝ պատասխանը եկավ: Նույն եկեղեցում էր արվել նաեւ Նիկողոսյանի կնոջ՝ Էթերիի հրաժեշտի երեկոն: Երիտասարդ կին էր, 29 տարով երիտասարդ էր ամուսնուց, որի հետ շատ էր կապված, սակայն հիվանդություն ուներ եւ մահացավ»,- պատմեց Լուսիկ Ղուկասյանը:

Վերջինիս խոսքով՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հենց մահվան օրն էլ մշակույթի նախարարություն էր դիմել, սակայն պատասխան չէին ստացել. «Մենք սպասում էինք, որ կամ այո ասեն, կամ՝ ոչ, սակայն ոչ մի արձագանք»: Սույն հարցի հետ կապված ՀԺ-ն մեկնաբանություն խնդրեց մշակույթի նախարարությունից:

Փոխնախարար Նազենի Ղարիբյանը մեզ հայտնեց, որ երբ մահանում է արվեստի գործիչ, կարգն այնպիսին է, որ պետք է հանձնաժողով ձեւավորվի, որն էլ կքննարկի հուղարկավորության հետ կապված բոլոր հարցերը:

«Նրա մահանալուց հետո շաբաթ, կիրակի էր, ես եւ նախարարը իմացել ենք շաբաթ օրը եւ աշխատանքը կազմակերպելու հնարավորություն չի եղել: Սա ընթացակարգ է, որը տեւել է մի փոքր ավելի երկար, քանի որ արվեստագետը Ռուսաստանում էր բնակվում: Երկուշաբթի օրը հանձնաժողով գումարվեց եւ կոլեգիալ որոշում կայացվեց»,- ասաց Նազենի Ղարիբյանը:

Մեր դիտարկմանը, թե Նիկոլայ Նիկողոսյանը օգոստոսի 10-ին է մահացել, որին հաջորդել են բազմաթիվ աշխատանքային օրեր, փոխնախարարն ասաց, որ ինքն անձամբ անցնող շաբաթ օրն է իմացել, օգոստոսի 14-ին: Իսկ այն հարցին, թե մինչեւ Նիկողոսյանները խնդիրը վարչապետին չեն հասցրել, լուծում չի տրվել, Ղարիբյանը պատասխանեց. «Եթե քաղաքային պանթեոն լիներ, մի րոպեում այդ հարցը կլուծվեր, իսկ Կոմիտասի անվան պանթեոնի հետ կապված հատուկ հանձնաժողով է որոշում եւ վարչապետի թույլտվություն է անհրաժեշտ, ուստի ինչ-ինչ պատճառներով հետաձգվեց»:

ՀԺ-ն կապ հաստատեց Նիկոլայ Նիկողոսյանի դստեր՝ Գայանե Նիկողոսյանի հետ, որն այս պահին Հայաստանում է գտնվում: Վերջինս չցանկացավ մեր հարցերին պատասխանել՝ ասելով, որ եթե պատասխանի, իր պատասխաններից մենք հետեւություն կանենք, որ կա՛մ հայկական կողմն է վատ աշխատել, կա՛մ ռուսական, իսկ ինքը չի ցանկանում այդ նուրբ հարցի շուրջ խոսել եւ թյուր կարծիքներ ստեղծել, քանի որ առանց այն էլ վիրավորված է:

Հ.Գ. ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Նիկոլայ Նիկողոսյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: Նիկոլայ Նիկողոսյանի վերջին հրաժեշտի ծիսակարգը տեղի է ունեցել օգոստոսի 17-ին, Հայաստանի նկարիչների միության տանը, իսկ հուղարկավորությունը` Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում: 

Նիկոլայ Նիկողոսյանը 1944 թվականից ապրել եւ ստեղծագործել է Մոսկվայում: Նիկողոսյանի արվեստում նշանակալի տեղ ունի մոնումենտալ եւ մոնումենտալ-դեկորատիվ քանդակագործությունը. Երեւանում հայտնի են Միքայել Նալբանդյանի, Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի, Գյումրիում՝ Ավետիք Իսահակյանի եւ այլ հուշարձանները:

Նիկոլայ Նիկողոսյանը հայ եւ համաշխարհային կերպարվեստի երախտավորներից էր, հռչակավոր քանդակագործ, որի ստեղծագործությունն ու արվեստը գրանցվել են համաշխարհային արվեստի տարեգրության ոսկե մատյանում՝ տասնամյակներ ի վեր ուղենիշ հանդիսանալով քանդակագործների եւ արվեստագետների համար:

1940-ական թվականներին արվեստագետը ստեղծել է «Պարտիզանի ընտանիքը» մանրաքանդակների շարքը, «Չեմ ասի», «Վերջին խուրձը» թեմատիկ հաստոցային քանդակները: Նրա ստեղծագործական անհատականությունը դրսեւորվել է հատկապես նույն շրջանում կերտած բանաստեղծ Ավետիք Իսահակյանի, դաշնակահար Կոնստանտին Իգումնովի եւ ուրիշների դիմաքանդակներում:

1950-70-ական թվականներին Նիկողոսյանի ստեղծագործության գերիշխող ժանրը դիմաքանդակն էր: Լավագույն գործերից են կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի, ռեժիսոր Եվգենի Սիմոնովի, քանդակագործ Արա Սարգսյանի, դերասան Սերգեյ Մարտինսոնի, կենսաբան Գուրգեն Ավետիսյանի դիմաքանդակները:

Տպել
4632 դիտում

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր