Լարսի անցակետի հերթերի պատճառը տուրիստական շրջանն է. Արմեն Փամբուխչյան (լուսանկար)

Արդեն շուրջ երկու ամիս է՝ Վերին Լարսի անցակետում բեռնատար եւ մարդատար ավտոմեքենաների կուտակումները չեն դադարում: Միջինում 6-8 կիլոմետր հերթ է լինում, ինչի պատճառով մարդատար ավտոմեքենաները նվազագույնը 4-5 ժամ սպասում են իրենց հերթին: Բեռնատար ավտոմեքենաների պարագայում սպասելը կարող է նաեւ բերքի կորստի հանգեցնել, քանի որ հիմնականում բեռնատարներով Հայաստանից բերք է արտահանվում:

ՀԺ-ն տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են դեռ շարունակվում հերթերը, քանի որ նախկինում նշվում էր, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունով պայմանավորված աննախադեպ թվով զբոսաշրջիկներ են գնում Ռուսաստան: Առաջնությունն արդեն շուրջ մեկ ամիս է՝ ավարտվել է, սակայն հերթերը դեռ շարունակվում են:

- Պարոն Փամբուխչյան, այս պահին Լարսում ի՞նչ իրավիճակ է, այն ժամանակ նշվում էր, որ պատճառը աշխարհի առաջնությունն է, բայց հիմա, երբ առաջնությունը ավարտվել է, նորից շարունակվում են հերթերը:

- Մենք բազմիցս հայտարարել ենք՝ որն է իրական պատճառը: Պատճառը տուրիստական շրջանն է, այսինքն առաջին տարին չի, որ Լարսը ծանրաբեռնված է, զուտ սեզոնային բնույթ է կրում: Ռուսական կողմից հերթը մի փոքր նվազել է, մոտավորապես 3 կմ, իսկ վրացական կողմից, քանի որ գյուղմթերքի արտահանման շրջան է, այդ իսկ պատճառով կան կուտակումներ:

Միջազգային փոխադրողների ասոցիացիայից ինձ ասացին, որ մեծ քանակությամբ բեռնատարներ երեկ գիշեր բաց են թողել, մոտավորապես 100-150: Այս պահի դրությամբ նորից ունենք մենք կուտակումներ, ընդհուպ մինչեւ Բագրատաշենի անցակետ: Պատճառը եղել է միայն զբոսաշրջային շրջանը, մեկ էլ այս արտահանման շրջանը: Վրացիներն էլ ցորեն են ներկրում, ինչպես եւ մենք` նույն ճանապարհով:

Մեր նախարարն էլ այց էր կատարել, տեղում խոսել էր երկու անցակետերի ղեկավարների հետ: Իրենք օր ու գիշեր աշխատում են, նույնիսկ խոստացել էին, որ ընդմիջման ժամին նույնպես կաշխատեն այս շրջանում, որպեսզի կարողանան ապահովել բացթողումները: Բայց, իրոք, խնդիր կա եւ այդ խնդիրը մենք բոլորս էլ գիտենք: Դա մեր միակ ճանապարհն է եւ այդ ճանապարհը ռուս-վրացական սահմանն է, այսինքն, այնտեղով տարբեր քաղաքացիներ են անցնում բացի հայերից:

- Արտահանվող ապրանքների մեջ կորուստներ ունեցե՞լ ենք:

- Մինչ այսօր չի եղել: Բոլոր մեր բեռնափոխադրողները Հայաստանի միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի անդամ են: Մեր բեռնափոխադրողները իրենց խնդիրների մասին շատ արագ զեկուցում են ասոցիացիա: Մենք անհատապես համագործակցում ենք բոլորի հետ: Ու նաեւ մեր դեսպանատների միջոցով ենք կապի մեջ լինում բոլորի հետ, մինչ այսօր բեռների փչացում չի եղել: Եղել է ահազանգ, որ որակական փոփոխություններ կարող են լինել, օրինակ ծաղիկ փոխադրող բեռնատարում գտնվող ծաղիկի որակը ընկել է մի քանի օր հերթում մնալու պատճառով, ինչի արդյունքում ցածր գնով են վաճառել:

- Վրաստանում ՀՀ դեսպանատունը խնդրի լուծման համար աշխատանքներ տանո՞ւմ է:

- Այո, ես կասեի նույնիսկ շատ լավ են կատարում իրենց աշխատանքը: Հենց առաջին կուտակումների ժամանակ դեսպանատունը մեզ շատ է օգնել, անգամ մեր վարորդներին, ովքեր մնացել էին խցանման մեջ, ջրով էր ապահովել: Շատ ինտենսիվ աշխատում են, համագործակցության արդյունքում մենք կարողանում ենք մեր արագ փչացող բեռները արտահերթ կարգով բաց թողում կատարել:

Մենք հայտարարություն էինք տարածել, որ խնդիրներ լինելու դեպքում զանգահարեն մեր թեժ գիծ եւ շատ վարորդներ մեզ փոխանցում էին իրենց մեքենայի համարները եւ իրենց անուն ազգանունները, մենք փոխանցում էինք մեր դեսպանին, նա էլ այդ համարները ուղարկում էր անցակետ, իսկ անցակետում մոտենում էին այդ բեռնատարներին եւ արտահերթ կարգով բացթողում էին անում:

Անգամ մի քանի դեպք է եղել, որ մեր վրացի փոխադրող ընկերներից ասել են՝ ինչո՞ւ է հայերի համար արտահերթ, բայց իրենց բացատրել են, որ հայերի մոտ փչացող բեռ կա, իսկ իրենց մոտ` ոչ: Ուղղակի հնարավոր չէ այնտեղ տարածք մեծացնել, որ անցակետերի քանակը շատանա, մի կողմը ձոր է, մյուս կողմը՝ գազի խողովակներ: Մեր տեղեկություններով՝ մինչեւ սեպտեմբերի 10-ը կնվազի զբոսաշրջիկների հոսքը:

Տպել
4121 դիտում

Կանխամտացված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան