Մասիսի քաղաքապետի եղբայր Գոռ Համբարձումյանը 2 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբարը՝ Գոռ Համբարձումյանը 2 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի:

Այս մասին մեր զրույցում ասաց Համբարձումյանի պաշտպան Զորայր Հարությունյանը: Վերաքննիչ դատարանը Մասիսի քաղաքապետի եղբայր Գոռ Համբարձումյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչել է թույլատրելի: Այսպիսով՝ պաշտպանական կողմի ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն:

Գոռ Համբարձումյանը կալանավորվել էր հուլիսի 7-ին: Նա մեղադրվում է մի խումբ անձանց կողմից կազմակերպված, ինչպես նաեւ զենքի գործադրմամբ խուլիգանության համար:

Մասնավորապես Համբարձումյանը մեղադրվում է ապրիլի 16-ին Հերացի փողոցում տեղի ունեցած խուլիգանության համար, բացի այդ նա անցնում է նաեւ ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ դրվագով. այդ օրը Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հրազենային վիրավորում էր ստացել Էջմիածին քաղաքի 60-ամյա մի բնակիչ։

Տպել
13266 դիտում

ԱԺ նախագահը հանդիպել է ՄԻ պաշտպան Արման Թաթոյանի հետ

Երեւանի կրկեսի շենքի շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 2021-ի տարեվերջում

Վահան Հունանյանը նշանակվել է փոխվարչապետի խորհրդական

Միջազգային մարմիններին կներկայացվի էթնիկ հայ գերիների ու զոհերի մարմինների նկատմամբ դաժանությունների մասին 5-րդ զեկույցը

«Իմ նշանակումից հետո ո՛չ ես, ո՛չ նախարարության ղեկավար անձնակազմը պարգեւավճար չենք ստացել եւ առաջիկայում չենք ստանալու»

Արվում է հնարավորը՝ վիրավոր զինծառայողների կարիքների գնահատման, հաշմանդամության խմբի ճանաչման համար. նախարար

Հունան Պողոսյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից

Կառավարությունը հաստատեց «Այգ-1» արեւային ֆոտովոլտային ծրագրի մրցութային հանձնաժողովի կազմը

Այգեստան և Խնածախ համայնքների տարածքներում կիրականացվեն ականազերծման աշխատանքներ

Պատերազմին մասնակցած ուսանողների եւ ուսանող զավակ ունեցող մասնակիցների ուսման վարձը կփոխհատուցվի․ վարչապետ

Շուշեցիները այսօր Արցախի ներկայացուցչությունում էին․ նրանց կարևորագույն խնդիրը կացարանով ապահովված լինելն է

Մահացել է Դմիտրի Աթբաշյանը

Պատասխանատվության կենթարկվեն քաղաքացիների տեղաշարժին և տրանսպորտային երթևեկությանը խոչընդոտելու փորձեր կատարողները

Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարն ազատվել է պաշտոնից

Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին հյուրընկալելու համար փոխհատուցում կտրվի

Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում պատերազմի հետեւանքով անշարժ գույքին հասցված վնասները կփոխհատուցվեն

Պատերազմի ընթացքում զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին եւ վիրավորներին փոխհատուցում կտրվի

Հաստատվել է կորոնավիրուսի 1277 նոր դեպք. գրանցվել է 26 մահ, եւս 11-ն էլ՝ այլ հիվանդության հետեւանքով

Մեկնարկել է ՀՀ Կառավարության հերթական նիստը․ օրակարգում ներառված է 66 հարց

Պաշտոնեական կեղծիքի գործով Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ քրհետապնդում չի իրականացվի․ գործն ուղարկվել է դատարան