Գյումրու թիվ 19 դպրոցում չարաշահումների մասով քրեական գործ է հարուցվել

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի թիվ 19 միջնակարգ դպրոցի համապատասխան փաստաթղթերում, աշակերտների ցուցակներում և դասամատյաններում՝ որպես տարբեր դասարանների աշակերտներ գրանցված են թվով 16 անձանց տվյալներ, ովքեր, սակայն, դպրոց չեն հաճախում և չեն մասնակցում դասապրոցեսներին:

Դրա հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրի քաղաքի թվով 12 բնակիչներ՝ տարբեր ժամանակահատվածներում իրենց ծնողների դիմումների հիման վրա ընդունվել են նշված միջնակարգ դպրոց, սակայն ուսումնական տարիների ընթացքում տևական ժամանակ, որոշ դեպքերում՝ ամբողջ ուսումնական տարվա ընթացքում, բացակայել են Հայաստանի Հանրապետությունից, այսինքն որևէ դասապրոցեսի չեն մասնակցել:

Մինչդեռ, դպրոցի տնօրենը, նշված փաստերն արձանագրելու ու օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան ընթացք տալու փոխարեն, ուսուցիչների միջոցով, ինչպես նաև անձամբ, դպրոցի պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ է մտցրել վերը թվարկված աշակերտների՝ դասապրոցեսներին մասնակցելու կամ ավելի քիչ դասաժամերին բացակայելու վերաբերյալ: Այդ գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, քանի որ նշված աշակերտների թվաքանակով դպրոցը ստացել է ֆինանսավորում:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են դպրոցի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հանցավոր արարքների հատկանիշներ՝ Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի որոշմամբ նշված փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

      ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Տպել
8220 դիտում

ՄԻՊ-ը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը ներկայացրել է հայ գերիների վերադարձի հրատապությունը

ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացրել մի շարք քաղաքներում․պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 32 ավտոմեքենա

Ամաչե՛ք, ես ձեր փոխարեն գետինն եմ մտնում. ՇՊՀ ուսխորդի նախագահը ԵՊՀ-ի ակադեմիական շրջանակներին

Առաջարկվում է դպրոցի տնօրենի ընտրությունն իրականացնել մինչև գործող տնօրենի պաշտոնավարման ավարտը․ Ժաննա Անդրեասյան

Ավերածություններ Շիրակի մարզում. վնասի չափերը ճշտվում են (լուսանկարներ)

Իսլամի դեմ պայքարի ու քաղաքացիական պատերազմի վտանգի մասին Մակրոնին ուղղված նամակը մեծ իրարանցում է առաջացրել

ՄԻՊ-ը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը ներկայացրել է գերիների վերադարձի հրատապությունը

Նախագահն ստորագրել է հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշնակելու մասին հրամանագիրը

Ես ամեն մի հիմար ձայնագրություն չեմ մեկնաբանում․ Վարդազարյանը՝ իրեն վերաբերող ձայնագրության մասին

ԱԻՆ ղեկավարն ընդունել է բարեգործ ֆրանսահայերի. գերատեսչությունը պատրաստ է շարունակական համագործակցության

Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթն Ազգային ժողովում՝ վարչապետի ընտրության հատուկ նիստին

Զորամասերում անցկացվել են Մեծ հայրենականի հերոսների հիշատակին նվիրված միջոցառումներ

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատարների խաղում գոլեր չխփվեցին

Ժողովրդի կամքի արտահայտման ոտնահարման ցանկացած փորձ արժանանալու է ամենախիստ արձագանքի. Լիլիթ Մակունց

ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ որոշ անձինք քաղաքացիներին փորձում են շփոթմունքի մեջ գցել

Հեղափոխական իշխանության դեպքում ընդդիմություն լինելը մոտավորապես անեծքի պես բան էր. Էդմոն Մարուքյան

Մահացել է «Սանտա Բարբարա» հեռուստասերիալի դերասանուհիներից Թոնի Քիթեյնը

Անկախ հիվանդանալու հանգամանքից պատվաստումը պետք է իրականացվի

Բեկթաշյանի ձայնին նման էր․ Բեքմեզյանը՝ դատավորի մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրության մասին

Հենց դա չի ներվում մեզ, ձեզ. մարդիկ չեն հասկանում՝ ոնց կարելի է չծախվել, երբ բորսայում ամենաբարձր գներն են. Փաշինյան

Չի կարելի վիճարկել մի բան, որում վստահ չես. Վահրամ Դումանյանը՝ Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրության արդյունքների մասին

Այդպես է սիրտս թելադրել. Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկած պատգամավորը «Իմ քայլից» է

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Ազգային ժողովը 2-րդ անգամ վարչապետ չընտրեց. գործող խորհրդարանը համարվում է իրավունքի ուժով արձակված

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհին ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ

Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, այն քաղաքական խնդիր է. Լենա Նազարյանը՝ Ֆրանկոֆոնիայի պատվիրակությանը

Արա Այվազյանը և Անտոնիո Գուտերեշը քննարկել են Արցախում ստեղծված իրադրությունը մեղմելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը

4 անշարժ գույք, 5 մլն դրամ, 50 հազար դոլար. ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարի ունեցվածքը

Պետական սահմանում իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել

Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը տնօրենի նոր պաշտոնակատար ունի

Նպատակը ոչ թե փակուղի տանելն էր կամ տապալելը, այլ ավելի աշխատանքային մթնոլորտ ստեղծելը. ԿԳՄՍ նախարարը՝ նոր որոշման մասին

Ռուստամ Բադասյանը եւ Սուրեն Գրիգորյանը կգործուղվեն Մոսկվա

Մարգարյան փողոցի ծառերը հատվել են տարածքում վագոն-տնակ տեղադրելու նպատակով. Երևանի քաղաքապետարան

Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերվող մի շարք հարցեր

Մխիթարյանը 10 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ դարձած 9-րդ ֆուտբոլիստն է Եվրոպայի թոփ-5 առաջնություններում

Հայաստանի Հանրապետության քաղաքացին գիտի, որ ինքը որոշում է. Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում

Ընտրական հանցագործությունների արարքները կոնկրետացնող, իսկ պատիժները խստացնող օրինագիծն այլեւս օրենք է․ Հովակիմյան

Եվս երկու ուղեգիր Տոկիոյի օլիմպիական խաղերի համար․ հունահռոմեական ոճի ըմբիշները հիանալի ելույթ ունեցան Սոֆիայում

Շարժական պատվաստումային խմբերը կավելանան եւս մեկով, այն կգործի Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ

Make It Bright Համաշխարհային փորձառնության մարտահրավեր