ՀՅԴ-ն ընտրություններին մասնակցելու է նորաթուխ կուսակցականներով. ո՞վ է քաղաքապետի թեկնածուն

Լուսանկարում՝ Սուրեն Պարսյանն է

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հետ կապված ՀՅԴ-ում թեժ քննարկումներ են: Կուսակցության առանցքային դեմքերից ոմանք առաջարկում են չմասնակցել ՏԻՄ ընտրություններին՝ կադրային եւ ֆինանսական ռեսուրսների բացակայության պատճառով: Մյուս կեսն էլ հակված է մասնակցել եւ հաղթահարել նվազագույնի շեմը:

ՀԺ-ին հայտնի դարձավ, որ ՀՅԴ-ում ցանկություն կա քաղաքապետի թեկնածու առաջադրել տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, իրավաբան Սուրեն Պարսյանին: Նա ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատուն է: Պատահական չէ, որ նա վերջին շրջանում հաճախակի է հարցազրույցներ տալիս՝ տնտեսական թեմաներով, իսկ քննադատությունների թիրախում էլ պարտադիր կուտակային համակարգն է: Այս թեմայի հետ կապված ցանկացած դեմ խոսք ժողովրդին հաճելի է:

Մեր տեղեկություններով՝ Պարսյանը դեռ վերջնական պատասխան չի տվել, ուզու՞մ է առաջադրվել, թե՝ ոչ: Այդ իսկ պատճառով էլ ՀՅԴ-ում որպես երկրորդ տարբերակ փնտրում են այլ թեկնածուի, որը կլինի կին: Սակայն, պարզ չէ, թե այս պարագայում ով է լինելու ցուցակի առաջատարը, քանի որ ՀՅԴ-ում սպասում են Սուրեն Պարսյանի վերջնական պատասխանին:

Պասյանը ՀԺ-ի հետզրույցում հերքեց տեղեկությունը, որ առաջադրվելու է: ՀՅԴ-ականներից մեկը մեզ հետ մասնավոր զրույցում այս պատասխանը կապեց նրա վերջնական որոշում չունենալու փաստի հետ: ՀՅԴ-ականները ՀԺ-ի հետ ունեցած մասնավոր զրույցներում նաեւ փոխանցեցին, որ եթե մասնակցեն ընտրություններին, ապա ցուցակում կարկառուն դաշնակցականներ չեն լինելու:

Ցուցակում ներգրավված են լինելու նորաթուխ ՀՅԴ-ականները: Ճշտող հարցին՝ սա պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՅԴ-ի «աստղերը» վարկանիշ չունեն, մեր աղբյուրը փոխանցեց. «ցանկություն կա երիտասարդներին առաջ գնալու շանս տալ»:

ՀՅԴ ԳՄ-ի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մեկ անգամ եւս վերահաստատեց այն տեղեկությունը, որ Դաշնակցությունը մասնակցելու է Երեւանի ավագանու ընտրություններին: Մեր հարցին՝ հնարավոր է, որ Սուրեն Պասյանը ցուցակը գլխավորի, Համբարձումյանը պատասխանեց. «Քննարկումների փուլում ենք, տարբերակները շատ-շատ են, առաջիկայում այդ մասին կխոսնեք»:

ՀՅԴ ԳՄ-ի ներկայացուցիչը չհերքեց ՀԺ-ի այն տեղեկությունները, որ ցուցակում միայն  երիտասարդ  ՀՅԴ-ականներ են լինելու:

Տպել
11797 դիտում

Կյանք չի, ելակի մուրաբա է. Սմբատ Գոգյանը՝ պաշտոնից ազատվելու եւ դրա համար երկրորդ դիմումը գրելու պատճառների մասին

Վլադիմիր Զելենսկին չեղարկել է այցը Բելառուս

30 տարի Հրայր Թովմասյանն ու մի խումբ մարդիկ նրա փաստաբանությամբ ՀՀ-ի հետ արել են ամեն ինչ, ինչ հնարավոր է. Ալեն Սիմոնյան

Սա մեր ՈՒԱԶ քշող հարեւաններն են ուղարկում. Ադրբեջանն անցել է տեղեկատվական պատերազմի

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար

Վատ գաղափար. Իբրահիմովիչը վարակվել է կորոնավիրուսով

Եղել են դեպքեր, երբ երեխան զանգել է ոստիկանություն եւ ասել՝ ինձ ծեծում են. Նելլի Դուրյան

Նավալնիի թունավորման պատճառով կարգելափակվի՞ «Հյուսիսային հոսք-2» նախագիծը

Մտածում եք, եթե Միքայել Մինասյանի տեղը գիտենք, պետք է գնանք, գողանանք, բերե՞նք. Ալեն Սիմոնյան

Որևէ ազգի իրավունք վերապահված չէ սպանություն իրագործել ինքնիշխանության շղարշի ներքո. ԱԳ նախարարի ելույթը

ՀՀ իշխանությունը մշտապես ուղիղ կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ, մեզ ժողովրդով վախեցնելը ճիշտ չէ. Ալեն Սիմոնյան

«Արարատ-Արմենիան» ևս մեկ արգելք հաղթահարեց Եվրոպայի լիգայի որակավորման փուլում

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենա է բախվել․ կան տուժածներ

Զինծառայողները հանձնել են ֆիզիկական պատրաստության ստուգարքներ

ԱՀԿ-ն Հայաստանը դասել է ՊՇՌ թեստը հաջողությամբ իրականացրած երկրների շարքին. ապահովվել է 100 % ճշգրտություն

Սմբատ Գոգյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից

Գեորգի Ավետիսյանն ազատվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից

Ջրառատ համայնքում մեկնարկել են սուբվենցիոն երկրորդ ծրագրով նախատեսված աշխատանքները

Գրիշա Թամրազյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից. հրապարակվել է վարչապետի որոշումը

3 անշարժ գույք, 90 հազար դոլար, 10 հազար եվրո․ ՀՔԾ պետի տեղակալի հայտարարագիրը