Ողբերգական վրաերթի մասին փաստեր կան. Մարտի 1 (տեսանյութ)

30/07/2018 schedule20:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2008 թվականի ապրիլի 1-ի համարում

Եթե այսօր Հայաստանում հարցում անցկացվի, թե որն է վերջին մեկ ամսում հանրապետության ամենաստախոս եւ կեղծարար կազմակերպությունը, ապա կասկածից վեր է, որ հայրենի իրավապահները, մասնավորապես` ՀՀ գլխավոր դատախազությունը եւ ոստիկանությունն ու նրա որոշ պաշտոնյաները, այդ մրցույթում հաղթող կճանաչվեն:

ՀՀ գլխավոր դատախազության ամենաարտառոց ստերից մեկն այն մասին է, թե մարտի 1-ի` լույս 2-ի ողբերգական իրադարձությունների ժամանակ ոչ մի քաղաքացի ոստիկանական ավտոմեքենայի կողմից վրաերթի չի ենթարկվել: Այնինչ, անհերքելի փաստեր կան` պնդելու համար, որ այդ օրը առնվազն մեկ քաղաքացի` տղամարդ, վրաերթի է ենթարկվել ոստիկանական ավտոմեքենայի կողմից: Ավելին, ըստ ականատեսների, տղամարդու վնասվածքներն այնպիսին են եղել, որ նա դժվար թե ողջ մնացած լինի:

Օրերս ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որով արձանագրվում էին մարտի 1-ի զոհերից յուրաքանչյուրի մահվան կոնկրետ պատճառները: Հիշեցնենք, որ, ըստ պաշտոնական տվյալների, մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը զոհվել է 8 մարդ` 7 քաղաքացիական անձ եւ մեկ ոստիկան (Տիգրան Աբգարյանը եւ Սամվել Հարությունյանը այդ ժամանակ դեռ կոմայի մեջ էին, բժիշկները պայքարում էին նրանց կյանքի համար: Աբգարյանը մահացավ ապրիլի 10-ին, իսկ Հարությունյանը՝ ապրիլի 11-ին: Այսպիսով, զոհերի թիվը դարձավ տասը. armtimes.com): Վերջինս մահացել է նռնակի պայթյունից, քաղաքացիական անձանցից 4-ը` հրազենային վնասվածքից իսկ, 3-ը` հատուկ միջոցների կիրառումից:

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ռուսլանա Գեւորգյանից փորձեցինք պարզել, թե արդյո՞ք մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո հիվանդանոցներ տեղափոխված քաղաքացիների մեջ եղել է մեկը, ով այնպիսի կոտրվածքներ է ունեցել, ինչպիսիք կստանար մեքենայի անվադողերի տակ ճզմված մարդը: Տիկին Ռուսլանան ասաց, որ մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում հիվանդանոցներում բուժօգնություն ստացածների մեջ նման ախտորոշմամբ մարդ չկա: Ավելին, նման վնասվածքների դեպքում մարդու առողջական վիճակը շատ ծանր պետք է լիներ, եւ դժվար թե հաջողվեր նրա կյանքը փրկել:

Բուժօգնություն ստանալու նպատակով` Երեւանի առողջապահական հաստատություններ դիմել են 133 քաղաքացիներ: Նրանցից 5-ը դեռեւս շարունակում են բուժում ստանալ: Իսկ մնացածն անցած օրերին դուրս են գրվել հիվանդանոցներից: Բուժումը շարունակող քաղաքացիներից երկուսի վիճակը ծանր է: Նրանք երկուսն էլ տուժել են գլխի մասում ստացած հրազենային վնասվածքից: Այսինքն` ծանր վիճակում գտնվող անձանց մեջ վրաերթից տուժած մարդ չկա: Ինչպես հայտնի է, դեռեւս մարտի 12-ին ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը հայտարարել էր, թե մարտի 1-ի` լույս 2-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում հիվանդանոց տեղափոխված անձանց մեջ չկա մեկը, ով մարմնական վնասվածքներ է ստացել վրաերթի արդյունքում: Այս պնդումը Տռուզյանը երեկ եւս մեկ անգամ հաստատեց մեզ հետ զրույցում: Մի խոսքով, ոստիկանական ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացուն հայտնաբերելու մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն: Բայց ինչպես նյութի սկզբում նշեցինք, ըստ ականատեսների, ոստիկանական «ՈւԱԶ» («Վիլիս») մակնիշի ավտոմեքենան մի տղամարդու վրաերթի է ենթարկել: Ավելին, «Վիլիսի» ետեւից ամրացված է եղել փշալարեր տեղափոխելու համար հարմարեցված կցորդ: Ականատեսների պնդմամբ, Պարոնյան փողոցի միջնամասում` «Ութ» սուպերմարկետից շուրջ 30 մետր հեռու, մոտավորապես Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցի դիմացի մասում, մարտի 1-ի երեկոյան փողոցի մեջտեղում կանգնած են եղել երեք ավտոմեքենաներ` զինվորական «Ուրալ» մակնիշի ամենագնաց, փշալարեր տեղափոխող «Վիլիսը» իր կցորդով եւ ոստիկաններին տեղափոխած «ԿՎԶ» մակնիշի ավտոբուսը: Այդ ժամանակ արդեն ոստիկանները ցուցարարների վրա անհաջող գրոհից հետո հետ են նահանջած եղել դեպի Պարոնյան եւ Լեոյի փողոցների խաչմերուկ: Իսկ վերը նշված ավտոմեքենաները մնացել են փողոցի մեջտեղում կանգնած: Ցուցարարները դրանց մոտով անցուդարձ կատարելիս են եղել, երբ «Ուրալը» շարժի է դրվել եւ գնացել դեպի ոստիկանության կողմը: Վերջինս ընթացել է շատ դանդաղ եւ վնասներ չի պատճառել: Մի քանի վայրկյան անց «Վիլիսը» հանկարծակի տեղից շարժվել է եւ սրընթաց սլացել դեպի Լեոյի փողոցի կողմը: Մոտավորապես «Ութ» սուպերմարկետի դիմացի մասում մի տղամարդ, որը չի հասցրել նկատել իր ուղղությամբ ընթացող ավտոմեքենան, ուղղակի ճզմվել է ոստիկանական ավտոմեքենայի կողմից: «Վիլիսի» կցորդի ետեւից դուրս թռած տղամարդուն մարդիկ օգնության են հասել, բայց նրա մարմինը անշարժացած է եղել: Ականատեսները նկատել են, թե ինչպես են մի քանի տղամարդ նրա մարմինը փողոցից վերցրել եւ տարել դեպի «Ութ» սուպերմարկետի կողմի մայթը: Արդյո՞ք վրաերթի ենթարկված տղամարդն այդքանից հետո ողջ է եղել, թե՞ տեղում մահացել է, անհայտ է, քանի որ այս միջադեպը պաշտոնապես «չի եղել»:

Ի դեպ, կասկածից վեր է, որ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ընթացքում տեղի ունեցած միջադեպերի մեծ մասը իրավապահների կողմից ոչ էլ արձանագրվել է: Բայց վաղ թե ուշ այդ ամենի մասին պատմող բազմաթիվ փաստերն ի հայտ են գալու, եւ այսօրվա մեղադրողները վաղն իրենք են հայտնվելու մեղադրյալի աթոռին` կատարված հանցագործությունները կոծկելու եւ անմեղ մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար:

Վահագն Հովակիմյան

Տպել
12841 դիտում

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա