Հայկական «Արարատ» հոկեյի թիմը լուծարման եզրին է

Հայկական «Արարատ» հոկեյի թիմը, որը հանդես է գալիս Բելառուսի երիտասարդական բաց առաջնությունում, լուրջ խնդիրներ ունի: «Հայկական ժամանակ»-ին այդ մասին պատմել է հիմնադիր-տնօրեն Ռուբեն Ստեփանյանը: Ակումբը փաստաթղթային խնդիրներ ունի, որոնք լուծելու համար տարիներ շարունակ դիմել է ՀՀ հոկեյի ֆեդերացիա, սակայն անարդյունք: Ակումբը կազմված է մեծամասամբ հայազգի խաղացողներից, ու ղեկավարները ցանկանում են, որ նրանք ՀՀ հավաքականի կազմում մասնակցեն միջազգային մրցաշարերի: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ ֆեդերացիան հայտ ուղարկի Հոկեյի միջազգային ֆեդերացիա, ինչը չի անում:

«Պահանջում ենք, որ կատարեն իրենց պարտականությունը. պատրաստեն մեր խաղացողների փաստաթղթերը, որպեսզի նրանք ՀՀ հավաքականի կազմում կարողանան մասնակցել մրցաշարերի: Պետք է Հայաստանի քաղաքացիություն, անձնագրեր ստանան՝ պայմանով, որ բանակ չգնան: Կան նաեւ այլ հարցեր, որոնք կապված են միջազգային ֆեդերացիայի պահանջների հետ: Օրինակ, պայման կա, որ նրանք պետք է մասնակցեն ՀՀ առաջնությանը, բայց կարող են մասնակցել, եթե առաջնություն անցկացվի, եթե չի անցկացվում, ինչպե՞ս մասնակցեն»,- ասաց նա՝ ավելացնելով, որ պատրաստ են հանդես գալ ՀՀ առաջնությունում, եթե այն լինի:

Լուծում ստանալու համար նա դիմել է ոչ միայն ՀՀ ֆեդերացիա, այլեւ ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի 4 նախարարների: Քննարկումներ է ունեցել Յուրի Վարդանյանի, Գաբրիել Ղազարյանի, Հրաչյա Ռոստոմյանի հետ: Թավշյա հեղափոխությունից՝ իշխանափոխությունից հետո որոշել է եւս մեկ անգամ փորձել: Նամակ է գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Դիմել է ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի, որը հանդիպում է կազմակերպել սպորտի եւ երիտասարդության հարցերի ներկայիս նախարար Լեւոն Վահրադյանի հետ, որը խոստումներ է տվել:

«Ասաց լավ կլինի, բայց տեսնում եմ, որ ոչինչ չի փոխվում: Հոկեյի ֆեդերացիան իր ասածը ասում է, հավատում են, չեն ստուգում»,- ասաց Ստեփանյանը:

2019 թ. մրցաշարերին մասնակցելու համար միջազգային ֆեդերացիա հայտ ուղարկելու վերջնաժամկետը սեպտեմբերն է: Ակումբի ղեկավարությունը ցանկանում է նաեւ այն Բելառուսի երիտասարդական առաջնությունից տեղափոխվել Ռուսաստանի երիտասարդական լիգա: Դրա փաստաթղթերը ՀՀ ֆեդերացիան եւս դեռ չի ուղարկել: Ստեփանյանը նշում է, որ, եթե այս անգա էլ ֆեդերացիան իրենց չօգնի, «Արարատը» կդադարեցնի գործունեությունը, քանի որ ակումբը գումար չունի հոկեյիստներին աշխատավարձ վճարելու համար, միայն պարգեւավճարներ է տալիս, եւ նման պայմաններում մարզիկները չեն կարող երկար համբերել:

«Անմիջապես թիմը կցրվի, որովհետեւ մարդիկ արդեն հավատը կորցրել են, ու հաջորդ տարիներին պայմաններ չենք ունենա: Չենք կարող մեծասահակ մարդկանց առանց գումարի խաղացնել: Մեծահասակների ակումբ ունենալը լրիվ այլ ծախսեր է պահանջում»,- ասաց նա:

ՀՀ հոկեյի ֆեդերացիայից նշում են, որ «Արարատն» է մեղավոր ստեղծված իրավիճակի համար: ՀԺ-ի հետ զրույցում ֆեդերացիայի նախագահ Սամվել Զախարյանը նշեց, որ տարիներ առաջ իրենք պայմանավորվել են Սերժ Սարգսյանի հետ, որ մարզիկները կարող են քաղաքացիություն ստանալ եւ ազատվել պատրադիր զինվորական ծառայությունից, սակայն նրանք չեն եղել՝ անձնագիր ստանալու ու պատճառաբանություններ են բերել:

«Չեն համապատասխանում միջազգային ֆեդերացիայի օրենքներին: Խաղացողները չունեն ՀՀ քաղաքացիություն, իսկ միջազգային մրցաշարերում խաղալիս նրանք պետք է լինեն ՀՀ քաղաքացի ու ամենաքիչը 1 տարի 8 ամիս պետք է խաղան ՀՀ-ում: Պետք է առաջնություն անցկացնենք, նրանք խաղան»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այժմ ՀՀ առաջնություն չի չկա, բայց, եթե «Արարատը» գա, կարող են 3 թիմով մրցաշար կազմակերպել:

«Արարատը» հիմնադրվել է 2014 թ.: Բացի Ռուբեն Ստեփանյանից՝ հիմնադիրների թվում են ՀՀ ֆեդերացիայի նախագահ Սամվել Զախարյանը եւ գլխավոր քարտուղար Վահրամ Սարգսյանը: Զախարյանն ու Սարգսյանը ակումբի գործերով չեն զբաղվում: Ստեփանյանը ինքն է ֆինանսավորում «Արարատը»: Նշում է, որ տարեկան մոտ 150 հազար դոլար ծախս է պահանվում:

Ակումբի հիմնադրումից հետո Ստեփանյանը հավաքագրել է Ռուսաստանում ու Բելառուսում ապրող հայկական ծագումով հոկեյիստներին: 2015 թ. թիմը մասնակցել է Բելառուսի պատանեկան բաց առաջնությանը, 11 թիմերի մեջ զբաղեցրել է 6-րդ տեղը: 2016 թ. Բելառուսի երիտասարդական բաց առաջնությունում 12 թիմերի մեջ եղել է 5-րդը, 2017 թ. նույն մրցաշարում՝ 14 թիմերի մեջ 6-րդը: Ստեփանյանը նշում է, որ թիմում կան այլազգի հոկեյիստներ, որոնք անհրաժեշտ են առաջնություններում մրցունակ լինելու համար, սակայն խաղացողների մեծամասնությունը հայեր են, ու նրանց թիվը բավարար է ՀՀ հավաքական կազմելու համար:

Տպել
2611 դիտում

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն