Հայաստանը զսպելու է հակառակորդին. հնարավո՞ր է արդյոք հակառակը

Հուլիսի 23-ին իսրայելական մամուլում մեծ աղմուկ էր բարձրացել այն բանից հետո, երբ Իսրայելի հակահրթիռային պաշտպանության «Դավթի պարսատիկ» համակարգը Սիրիայի տարածքից թռչող երկու հրթիռ էր ֆիքսել, սակայն չէր կարողացել խոցել դրանք: Սիրիական ՍՍ-21 «Տոչկա» հրթիռները եւս ոչ մի վնաս չէին հասցրել Իսրայելի տարածքում: Ավելին, ինչպես հետագայում պարզվեց, դրանք արձակվել են Սիրիայի իշխանական ուժերի կողմից՝ ընդդիմադիր ուժերի ուղղությամբ, որոնք տեղակայված էին Գոլանի բարձունքների մոտակայքում:

Սկզբում Իսրայելի Պաշտպանության բանակի ներկայացուցիչները հայտարարեցին, որ «պարսատիկի» հրթիռները ինքնաոչնչացվել են այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ «Տոչկա»-ի հրթիռները վտանգ չեն ներկայացնում Իսրայելի տարածքում գտնվող օբյեկտների համար: Սակայն, դրանից հետո խոսք գնաց «Դավթի պարսատիկ» համակարգի տեխնիկական անսարքությունների մասին: Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել: 

«Դավթի պարսատիկը» Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համակարգի միջանկյալ օղակն է՝ «Երկաթե գմբեթ» և «Խեց» («Նետ») համակարգերի միջև: «Երկաթե գմբեթը» նախատեսված է 4-ից 70 կմ հեռավորության վրա չկառավարվող մարտավարական հրթիռներից պաշտպանվելու համար: «Խեց» համակարգը նախատեսված է 400-ից 2000 կմ հեռահարության բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու համար։ «Դավթի պարսատիկը» պետք է Իսրայելը պաշտպանի միջին հեռահարության բալիստիկ հրթիռներից:

Իսրայելական հակահրթիռային պաշտպանության անկատարության այս օրինակը առավել ուշագրավ է հայ-ադրբեջանական հակամարտության ֆոնին: Օրեր առաջ հրապարակվեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ պաշտպանության համակարգի զարգացման տեսլականը: Առաջնահերթությունների թվում նշված են ԶՈւ համալրումը անհրաժեշտ քանակի ժամանակակից սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով եւ նյութատեխնիկական միջոցներով, ռազմական կառավարման արդիական սկզբունքների եւ համակարգերի ներդրումը եւ անձնակազմի մարտական վարպետության բարձրացման նոր չափանիշների սահմանումը: Այդ քայլերը Հայաստանի նկատմամբ զինված ոտնձգությունը զսպելու եւ կանխելու նպատակ են հետապնդում:

Տեսլականում նաեւ նշված է, որ սահմանային ապակառուցողական դրսեւորումները` դիվերսիոն ներթափանցումների, դիպուկահար կրակի, դիրքային փոփոխությունների եւ լայնածավալ հարձակման համար ուժերի կուտակումների տեսքով, «արժանանալու են կտրուկ եւ սթափեցնող պատասխանի»: Հատուկ ուշադրություն է դարձվել նաեւ ԶՈւ երկարաժամկետ արդիականացման գործընթացին, որը, տեսլականի համաձայն, «ներառելու է ռազմական հզորության բոլոր ոլորտները՝ առաջնագծում մարտական հերթապահությունից, հեռահար միջոցներով զսպումից, մարտական պատրաստությունից սկսած եւ վերջացրած ռազմական կառավարման համակարգով, մարտ վարելու նոր եղանակներով եւ կրթությամբ»:

Հեռահար միջոցներով զսպումը հատուկ ուշադրության է արժանի Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանի հուլիսի 24-ի հայտարարության համատեքստում: ՊԲ հրամանատարը Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, պատասխանելով Մինգեչաուրի ջրամբարը ռմբակոծելու հնարավորության մասին հարցին, չի բացառել իրավիճակի նման զարգացումը:

«Հնարավորություն ունենք կաթվածահարելու Ադրբեջանի տնտեսությունը, սակայն դրա առիթն առայժմ չեմ տեսնում», - ասել է Մնացականյանը:

Վերջին հայտարարությանը Բաքուն արձագանքել է պաշտոնական մակարդակով: Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում հայտնում է «հայկական ռազմաքաղաքական ղեկավարության եւ Լեռնային Ղարաբաղի անջատողական վարչակարգի ներկայացուցիչների մոտ առկա անհանգստության եւ խուճապի մասին»: Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ «ադրբեջանական բանակում առկա կործանարար ուժով օժտված ամենաարդիական զինատեսակներն ի զորու են կարճ ժամանակահատվածում ոչնչացնել հակառակորդի բոլոր կարեւոր ռազմական օբյեկտները եւ ռազմավարական հաղորդակցության միջոցները»: Նմանատիպ, ինչպես նաեւ «Լեռնային Ղարաբաղը երկու օրում ազատագրելու» մասին հայտարարություններ պարբերաբար հնչում էին մինչեւ 2016 թ. ապրիլը, երբ հայտարարածից երկու անգամ ավել ժամանակն էլ չբավարարեց հակառակորդին Արցախն «ազատագրելու» համար:

Մեկնաբանելով ՊԲ հրամանատարի հայտարարությունը՝ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ երկրի հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության համակարգերը լիովին ապահովում են օդային տարածքի, պետական եւ ռազմական նշանակության օբյեկտները:

Այս հայտարարությամբ ադրբեջանական կողմը, թերեւս, փորձում է վերակենդանացնել «Երկաթե գմբեթի» միֆը, որի ձեռքբերման մասին շատ խոսվեց ՀՀ-ի կողմից «Իսկանդերների» ձեռքբերումից հետո: Դրա մասին առաջինը հայտնեց Միլլի մեջլիսի պատգամավոր Եվդա Աբրամովը: Նրա խոսքով՝ «այդ համակարգերը թույլ չեն տա, որ «Իսկադերի» հրթիռներն ընկնեն մեզ վրա»:

Կոնկրետ «Երկաթե գմբեթի» վերաբերյալ շատ է խոսվել: Նախ, կան լուրջ կասկածներ ադրբեջանական բանակում դրանց առկայության վերաբերյալ: Անգամ եթե համակարգը կա՝ այն ի զորու չէ պայքարել «Իսկանդերի» հետ: «Երկաթե գմբեթը» Իսրայելում փոփոխական հաջողությամբ գործում է պաղեստինյան՝ երբեմն բառացիորեն դաշտային պայմաններում ստեղծված հրթիռների դեմ:

Այս փաստարկներից հետո ադրբեջանական մամուլում տարաբնույթ «փորձագետների» կողմից կարծիքներ հնչեցին, թե իբր «Ադրբեջանը, բացի «Երկաթե գմբեթից» կարող էր նաեւ հակահրթիռային պաշտպանության այլ համակարգեր ձեռք բերել»: Անշուշտ կարող էր, սակայն, դա նախ եւ առաջ կապված է լուրջ ֆինանսների հետ, որոնք անգամ Ադրբեջանի նավթային տնտեսության պարագայում նկատելի կլինեին: Բացի այդ, Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրություններում ժամանակ առ ժամանակ տեղեկատվություն է հայտնվում հայկական կողմից հրթիռակոծման մասին: Այստեղ կա երկու տարբերակ. կա՛մ «Երկաթե գմբեթը», ինչպես եւ «այլ համակարգեր» չկան, կա՛մ էլ պաշտոնական հաղորդագրությունները ստում են: Չի բացառվում նաեւ, որ ո՛չ համակարգերը կան, ո՛չ էլ հաղորդագրություններն են համապատասխանում իրականությանը:

Շարունակելով ադրբեջանական ՊՆ-ի հաղորդագրությունների թեման, հարկ է նշել, որ նախօրեին տարածած հաղորդագրության մեջ խոսվում էր ոչ միայն «կործանարար ուժով օժտված ամենաարդիական զինատեսակների» մասին: Դրանում առկա էր նաեւ ուղիղ սպառնալիք. «Մինչ անպատասխանատու հայտարարություններ անելը, թշնամական կողմը պետք է հաշվի առնի, որ Հայաստանի տարածքում կան օբյեկտներ, որոնք ոչնչացնելուց հետո այնտեղ դարեր շարունակ կյանք չի լինի»: Խոսքը, իհարկե, Մեծամորի ԱԷԿ-ի մասին է: Սակայն հարկ է նշել, որ դրա ոչնչացումից հետո կյանք չի լինի ոչ միայն Հայաստանում, այլեւ Թուրքիայի արեւելյան եւ Իրանի հյուսիս-արեւմտյան մասերում, ինչպես նաեւ Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում: Նմանատիպ աբսուրդ հայտարարությունները ցույց են տալիս, թե իրականում որ «վարչակարգի ներկայացուցիչների մոտ է առկա անհանգստություն եւ խուճապ»:

Տպել
4875 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ