Երևան
16 °C
Հուլիսի 21-ին և 22-ին ՀՀ տարածքային զարգացման և կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Տավուշի մարզում: Ճանաչողական այցի ընթացքում նախարարը եղել է մարզի խոշորացված, ինչպես նաև սահմանապահ մի շարք համայնքներում։
Դիլիջանի համայնքապետարանում նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել համայնքի ղեկավարի, ավագանու և վարչական շրջանի ներկայացուցիչների հետ, ծանոթացել խոշորացման գործընթացի արդյունքում գրանցված դրական և բացասական արձանագրումներին։ Անդրադառնալով խոշորացմանը վերաբերող հանրության մտահոգություններին՝ նախարարն ընդգծել է, որ շատ հաճախ դրանք տեղին են, քանի որ քաղաքային համայնքներում ռեսուրսների գերկենտրոնացումը երկրորդային պլան է մղում գյուղական բնակավայրերի խնդիրները։ Այդ իսկ պատճառով նախարարը համայնքային պատասխանատուներին հորդորել է սուբվենցիայի ծրագրերից օգտվելիս նախապատվությունը տալ առավելապես գյուղական համայնքների կենսական նշանակություն ունեցող հարցերի լուծմանը։
Խոսելով Դիլիջանի զբոսաշրջության զարգացման մասին՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ համայնքում առկա զբոսաշրջային հսկայական ներուժը պետք է օգտագործել հավուր պատշաճի, իսկ տարբեր բիզնես-նախագծեր իրականացնելիս ներգրավել հանրության առավել լայն շրջանակների։ Այս համատեքստում նախարար Պապիկյանն անդրադարձել է տարածաշրջանին բնորոշ անտառպահպանության հիմախնդիրներին՝ հորդորելով նպատակային օգտագործել զբոսաշրջային գրավչություն ներկայացնող անտառի ընձեռած բարիքները։
Այնուհետև նախարարն ուղևորվել է Այրում խոշորացված համայնքի Հաղթանակ և Դեբեդավան գյուղական բնակավայրեր, համայնքային կարիքների և խնդիրների մասին զրուցել տեղի բնակիչների հետ, խնդրել նրանց համայնքներում առկա ներդրումային հնարավորությունները ներկայացնել Ուկրաինայի հայերի Ազգային կոնգրեսի նախագահ Աշոտ Ավանեսյանին, ով սահմանամերձ համայնքներում ներդրումներ կատարելու նպատակով նախարարի հետ շրջայց էր իրականացնում մարզում։
Այցի շրջանակներում նախարար Սուրեն Պապիկյանը և մարզպետ Վահե Ղալումյանը Նոյեմբերյանի մշակույթի տանը հանդիպում են ունեցել Նոյեմբերյան, Այրում, Կողբ խոշորացված համայնքների ղեկավարների, ավագանու անդամների և վարչական շրջանների ղեկավարների հետ։ Տեղեկանալով համայնքների սեփական եկամուտների և դոտացիաների մասին՝ նախարարն ընդգծել է վարչական ղեկավարների կողմից համայնքային միջոցների նպատակային օգտագործման և դրանց հաշվետվողականության անհրաժեշտությունը։ Սուրեն Պապիկյանը կարևորել է նաև հանրության համար թափանցիկ և հասանելի գործելաոճի որդեգրումը և այս հարցում ավագանու դերակատարության բարձրացումը։ «Բացի հասարակության հետևողականությունից, պահանջվում է նաև ավագանու հետեւողակությունը։ Ավագանին պետք է իմանա, որ իրեն տրված մանդատով հանրությունը պատվիրակում է գործել համայնքի շահերին համապատասխան՝ նպատակային և արդյունավետ օգտագործելով բյուջետային միջոցները»,-նշել է նախարարը։
Օրվա ավարտին նախարարը եղել է նաև սահմանապահ Բերքաբեր համայնքում, հանդիպել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգամ Արզումանյանի և համայնքի ակտիվի հետ։
«Սահմանի ամրությունը կախված է կենսունակ համայնքից։ Ամեն ինչ պետք է անենք, որ սահմանապահ համայնքի բնակիչը չկտրվի իր հողից և կարողանա ապրել ու արարել այնտեղ»,- Բերքաբերի բնակիչներին է դիմել է նախարարը և ընդգծել, որ սահմանապահ համայնքները մշտապես լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում։ Բերքաբերցիների հետ զրույցում նախարարը քննարկել է համայնքի զարգացման հնարավորությունները, առկա հիմնախնդիրները և հնարավոր ներդրումների միջոցով սահմանապահ համայնքը զարգացնելու ուղիները։
Աշխատանքային այցի երկրորդ օրը նախարար Սուրեն Պապիկյանը և մարզպետ Վահե Ղալումյանը Տավուշի մարզպետարանում աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել մարզպետարանի ղեկավար կազմի, Իջևանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների և խոշորացված Բերդ համայնքի ղեկավարի հետ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող մի շարք հրատապ հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են վարչական շրջաններում խմելու և ոռոգման ջրի մատակարարման, գազաֆիկացման, ճանապարհաշինության հիմնախնդիրներին։ Նախարարը ներկայացրել է սուբվենցիայի ծրագրերի միջոցով դրանք լուծելու կարևորությունը և արտասահմանի հայ գործարարների ներուժը սահմանապահ համայնքներ ուղղորդելու հեռանկարները։
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ