Դատավորն առանց պատճառ հետաձգել է զինված խմբի գործով նիստը. պաշտպանները միտում են տեսնում

2015 թվականին ԱԱԾ կողմից մեծ աղմուկով վնասազերծված զինված խմբի գործով դատավարությունը պարբերաբար ձգձգվում է. մի քանի ամսում միայն մեկ-երկու դատական նիստ է տեղի ունենում:

Այսօր սույն գործով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի նստավայրում պետք է շարունակվեր սույն գործով հերթական դատական նիստը, սակայն նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը առանց նիստը բացելու որոշել է այն հետաձգել:  

Այդ ընթացքում դատարանի բակում էին հավաքվել ազատության մեջ օրեր առաջ հայտնված ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրախնյանը, ազատամարտիկներ Ապար մականունով հայտնի Էդուարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, պատգամավորները, պաշտպաններն ու կալանքի տակ գտնվող անձանց հարազատները:

Դատարանի դիմաց հավաքված պաշտպաններն ու ամբաստանյալները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ Բեկթաշյանը, դատարանի շենքից դուրս գալով, տեղեկացրել է, որ նիստ չի լինելու, ապա ամբաստանյալներից Էդվարդ Ներսիսյանին ասել, որ ստորագրի հաջորդ նիստի մասին ծանուցված լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը։ Մեր զրույցում ազտատամարտիկ Խաչիկ Ավետիսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանն ասաց, որ դատավորը նիստը չանելու պատճառ նշել է այն, թե ամբաստանյալներից Վլադիմիր Առաքելյանը վիրահատվել է եւ չի ներկայացվելու: «Բայց այդ տեղեկությունը իրականությանը չի համապատախանում, Վլադիմիր Առաքելյանը նաեւ իմ պաշտպանյալն է, մարդը պատրաստ էր եւ պատրաստվել էր, որ գար ներկայանար դատական քննությանը: Փաստացի մեկուսարանից մյուսներին չեն բերել ու նիստն առանց որեւէ պատճառաբանության հետաձգվեց»,- ասաց պաշտպանը:

Նա ասաց, որ այսօրվա նիստին նախատեսում էին միջնորդել պատգամավորների անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Խաչիկ Ավետիսյանին եւ Վլադիմիր Առաքելյանին: «Պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Հովիկ Աղազարյան, Արարատ Զուրաբյանը, եկել էին, եթե նիստ չէր լինելու, մենք այդ մարդկանց էլ չէինք խնդրի, որպեսզի գային նիստին: Մարդիկ ակնհայտ անմեղ են, այսքան ապացույցներ հետազոտվեցին, որեւէ ապացույց ձեռք չբերվեց, օրինակ, Խաչիկ Ավետիսյանի կամ Վլադիմիր Առաքելյանի մասով, որ առաջադրված մեղադրանքի հետ առնչություն ունեն, անկհայտ ապօրինությունն է կատարվում, դատական նիստերն էլ ըստ քմահաճույքի է, արդեն երրորդ տարին է՝ մարդիկ անազատության մեջ են: Բաց թողեք, տարիներով հետաձգեք, բայց մարդիկ անազատության մեջ նստած են:

Միանշանակ Վլադիմիր Առաքելյանը պատճառ չի՝ նիստը հետաձգելու, ուղղակի ցանկություն չկա նիստ անելու եւ նման պատճառաբանություն է բերվում առանց որեւէ հիմնավորման: Որեւէ փաստաթուղթ չի գնացել դատարան, որ խնդրում ենք հետաձգել, մարդը ի վիճակի չէ մասնակցելու դատական նիստին նույնիսկ բժշկի կողմից»,- ասաց Հովհաննիսյանը:

Նշենք, որ Առաքելյանն օրեր առաջ վիրահատվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում եւ մինչեւ այսօր գտնվում էր այնտեղ։ Այսօր, սակայն, նա դուրս է գրվել հիվանդանոցից եւ տեղափոխվել ՔԿՀ:

Նրա պաշտպան Արայիկ Ալվանդյանի փոխանցմամբ՝ Առաքելյանն այսօր պատրաստ էր ներկայանալ դատական նիստին, սակայն նրան դատարան չեն ներկայացրել։ Ավելին՝ պաշտպանը դատարանին տեղյակ է պահել, որ Առաքելյանը կարող է մասնակցել նիստին:

Պաշտպան Ինեսսա Պետրոսյանն էլ մեր զրույցում նշեց, որ նման պայմաններում անհասկանալի է, թե ինչու է դատավոր Բեկթաշյանը այսքան ձգձգում այս գործով դատական նիստերը։ «Արդեն տեւական ժամանակ է, ինչ այս գործով դատական նիստերը տարբեր պատճառաբանություններով չեն կայանում, ուստի ինչ-որ միտում է երեւում, որ կամ պարոն Բեկթաշյանը չի ցանկանում այս գործով արդարադատություն իրականացնել կամ այլ պատճառներ կան նման կերպ վարվելու համար»,- ասաց Պետրոսյանը։

Պաշտպանը հիշեցրեց, որ «զինված խմբի» գործով ամբաստանյալներից շատերը կալանքի տակ են, և նրանց պաշտպանները պատրաստվում են նրանց խափանման միջոցը փոխելու և ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացնել, որը, սակայն, դատական նիստերի շարունակական ձգձգումների պատճառով հնարավոր չի լինում։

«Ամբաստանյալների մեջ վատառողջ մարդիկ կան, որոնք արդեն շուրջ 3 տարի գտնվում են կալանքի տակ, և դատարանը շատ հստակ գիտի, որ պիտի այդ հարցը բարձրացվեր նույնիսկ այսօրվա դատական նիստում»,- ասաց պաշտպանը

Դատավոր Արմեն Բեկթաշյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամ է, եւ դա, ինչպես ենթադրվում է, լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում նրա համար։ Այս դիտարկմանն ի պատասխան պաշտպանն ասաց, որ ծանրաբեռվածությունը չի կարող արդարացում հանդիսանալ Բեկթաշյանի նման վարքագծի համար։ «Անձինք չպետք է պատասխանատվություն կրեն դատավոր Բեկթաշյանի ծանրաբեռնվածության համար։ Արդար դատաքննության, անձնական անձեռնմխելիության իրավունքները Կոնվենցիայով երաշխավորված իրավունքներ են։ Եթե գերծանրաբեռնված է, թող զեկուցագիր գրի եւ հրաժարվի այս գործից»,- հավելեց  Պետրոսյանը։ Վերջինս նաեւ ընդգծեց, որ մինչեւ ԲԴԽ անդամ ընտրվելը ամեն ինչ հարթ չի եղել այս գործի քննության առումով, եւ նախկինում եւս դատական նիստերը հետաձգվել են տարբեր պատճառաբանություններով։

Սույն գործով մյուս նիստը նախատեսված է հուլիսի 27-ին, թե ինչ պատճառաբանությամբ այս նիստն էլ կհետաձգվի, դեռ պարզ չէ: Չի բացառվում, որ այս անգամ էլ դատավոր Արմեն Բեկթաշյանը մեկ այլ գործով խորհրդակցական սենյակում լինի:

Տպել
5822 դիտում

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան