Մեկնաբանելու կարիք էլ չկա, եթե ճիշտ լիներ, այսօր կլսեիք այդ մասին. Օրբելյանը չի հեռանում

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանն այսօր ամփոփեց թատրոնի 85-րդ թատերաշրջանը:

Մաեստրոյի հրավիրած անակնկալ մամուլի ասուլիսը եւ դրան նախորդած լուրերը՝ վերջինիս օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից ազատվելու մասին, կարծես զուգադիպել էին: Սակայն պարզվեց՝ ասուլիսի նպատակը բնավ հեռացման լուրը չէր:

Կոնստանտին Օրբելյանը ներկայացրեց տարվա ընթացքում Օպերային թատրոնի գրանցած առաջընթացն ու հաջողությունները, հայտնեց, որ հուլիսի 24-ին Օպերային թատրոնը Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը ներկայացնելու է Մոսկվայի Մեծ թատրոնում: Մաեստրոն նշեց, որ սա անչափ կարեւոր մշակութային իրադարձություն է մեր Օպերային թատրոնի համար:

ՀԺ-ի դիտարկմանը, թե համացանցում լուրեր են պտտվում, որ նախարար Լիլիթ Մակունցը զբաղված է Օպերային թատրոնի նոր տնօրենի փնտրտուքով եւ պատրաստվում է իր հրաժարականը պահանջել, Օրբելյանը չզարմացավ, նա ինքն էլ էր արդեն տեղյակ: Մեր հարցին՝ որքանով են իրականությանը համապատասխանում այս լուրերը, Կոնստանտին Օրբելյանը պատասխանեց. «Դրանք ընդամենը լուրեր են, ասեկոսեներ: Մեկնաբանելու կարիք էլ չկա, եթե դա ճիշտ լիներ, ապա դուք այսօր կլսեիք այդ մասին»:

Մեր հարցին, թե նմանատիպ որեւէ խոսակցություն եղե՞լ է արդյոք նախարարի հետ. մաեստորն բացառեց. ««Գորիսը ԱՊՀ մշակութային քաղաք» ծրագրի ժամանակ մենք միասին էինք Գորիսում, ես դիրիժորել եմ այնտեղ, Մակունցը բազմիցս Օպերային թատրոնում էլ է եղել՝  ներկայացումների, քննարկումների, բազմիցս հանդիպել ենք եւ նորմալ հարաբերություններ են»,-ասաց նա:

Այնուհետեւ Օրբելյանը ներկայացրեց թատրոնի նոր ծրագրերը՝ անդրադառնալով մեկ խնդրի:

Նա խոսեց դրսում ապրող եւ ստեղծագործող Օպերային երգչուհիների մասին. «Ինչպիսի հրաշալի երգչուհի է Կարինե Բաբաջանյանը, ես շատ ուրախ եմ, որ իմ շրջապատում կան նրա նման մարդիկ, որոնք ասելիք ունեն եւ պատրաստ են համագործակցելու, 20 տարի Կարինեին Հայաստան ոչ ոք չի հրավիրել, 20 տարի նա այստեղ չի եղել, ինչպե՞ս կարելի էր նման բան թույլ տալ, ինչու»,-ասաց Օրբելյանը՝ դժգոհություն եւ զարմանք հայտնելով, թե ինչպես է եղել, որ դրսում ապրող հայ հայտնի երգչուհիները երբեք այստեղ չեն հրավիրվել: Նշեց, որ այժմ ինքը հրավիրում է նրանց եւ շարունակելու է հրավիրել:

Ինչ վերաբերում է Մոսկվայի Մեծ թատրոնում ներկայանալուն՝ նշեց. «Մեր թատրոնը այնտեղ չի եղել, ես հիշում եմ, որ հորեղբորս՝ Կոնստանտին Օրբելյանի  օրոք էր, երբ վերջին անգամ մենք ներկայացում ենք ունեցել: Սա մի կողմից շատ ուրախալի է, մյուս կողմից մեծ անհանգստություն է: Ռուսաստանից մարդիկ, ովքեր գիտեին ինձ, վստահում էին, սակայն շատերը դեռ երբեք Երեւանում չէին եղել եւ ծանոթ չէին մեր Թատրոնին, մենք նրանց ապացուցեցինք, որ կարողանում ենք բարձր մակարդակի աշխատանք կատարել, երբ ցուցադրեցինք «Կախարդական փայտիկը» եւ «Կարմեն» օպերայի եզրափակիչ փորձը, փառք աստծո, դա նրան դուր եկավ»: 

Ասուլիսի ավարտին տեղի ունեցավ «Արշակ Բ» հայկական առաջին օպերայի 150-ամյակը» թեմային նվիրված նամականիշով փոստային բացիկի մարման արարողությունը: Բացիկի վրա պատկերված է մի հատված Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» հայկական առաջին օպերայի բեմադրությունից:

Արարողությունն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Արզումանյանը, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքների կառավարիչ Լիլիթ Թադեւոսյանը եւ Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

«Անչափ շնորհակալ եմ բոլորին: Այն արտիստները, որոնք պատկերված են նամականիշի վրա, այսօր հանդես են գալիս մեր թատրոնում: Ըստ իս` դա բացառիկ իրադարձություն է»,-ասաց Օրբելյանը: Նամականիշի մարմանը հաջորդեց Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայի ցուցադրությունը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի եւ ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Մխիթարյանի մասնակցությամբ:

Տպել
3606 դիտում

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է