Ռեադմիսիայի դեպքում որոշակի մեխանիզմներ ու ընթացակարգեր ներդնելու կարիք կա. Ղազարյան

ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայություն ուղղվող ռեադմիսիոն հայտերի հարցում քանակապես առաջատարը 2012 թ.-ից ի վեր Գերմանիան է։ Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերն այսօր կայացած հանդիպման ընթացքում արձանագրեց ռեադմիսիոն հայտերին ընթացք տալու գործի առանձնահատկությունները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության մամուլի ծառայությունից:

«Վերաինտեգրման ուղղությամբ մենք շատ ծրագրեր ենք իրականացնում, բայց ռեադմիսիայի դեպքում որոշակի մեխանիզմներ ու ընթացակարգեր ներդնելու կարիք կա»,- նշեց Ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Նա այս դաշտում համագործակցելու առաջարկ արեց դեսպանին՝ առանձնացնելով հատկապես խորհրդատվական, կարիքների բացահայտման, վերաինտեգրման եւ անհատական մոտեցման խնդիրները։

«Կարծում եմ՝ տնտեսական վերաինտեգրման, երկարաժամկետ զբաղվածության հարցն է ամենագործնական ու կարեւոր քայլը»,- նկատեց դեսպանը՝ խոստանալով քայլեր ձեռնարկել բարձրացված խնդիրների ուղղությամբ։

Արտաքին կապերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը ներկայացրեց ընդհանուր գործընթացի տեխնիկական բարդությունները. «Շատ տարբեր կառույցների ստորաբաժանումներ են զբաղվում ռեադմիսիոն հայտերի ուղարկման գործընթացով, եւ նման տարաբնույթ համագործակցությունը յուրովի բարդացնում է մեր աշխատանքը»։

Կողմերը քննարկեցին «Ռեադմիսիոն դեպքերի կառավարման էլեկտրոնային համակարգ»-ի ներդրման անհրաժեշտությունը, որն իրականություն կդառնա մինչեւ ընթացիկ տարվա ավարտը՝ «Աջակցություն Հայաստանին միգրացիայի եւ սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի շրջանակում։ Այն կոչված է ժամանակակից եւ արդյունավետ լուծումներ տալու գործըթացի համակարգման հարցում՝ հնարավորություն ընձեռելով նաեւ ժամանակ ու այլ ռեսուրսներ խնայել։

Ծառայության պետն ընդգծեց «Գերմանիայի հետ ռեադմիասիայի իրականացման արարողակարգ»-ի ստեղծման գաղափարը՝ կարեւոր անհրաժեշտություն որակելով այն։ ԵՄ-Հայաստան ռեադմիասիայի իրականացման արարողակարգ ստեղծելու շուրջ բանակցություններ սկսելու առաջարկ հայակական կողմնը հնչեցրել է ԵՄ-Հայաստան միացյալ ռեադմիսիոն հանձնաժողովի 4-րդ նիստի ընթացքում։

Աբովյան քաղաքում ավելի քան 120 փախստականների ընդունելու հնարավորությամբ նախատեսված կառույցի շինարարության ֆինանսավորման հարցը եւս կողմերի ուշադրությանն արժանացավ։

Մ. Քիսլերը բարձրաձայնված հարցերի ուղղությամբ շարունակական համագործակցություն եւ  գործնական արդյունքներ կանխորոշեց՝ երկու կառույցների միջեւ կայուն կապը պահպանելու եւ տեղեկատվության պարբերական փոխանցման ուղիով։

Տպել
1994 դիտում

Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը․ Հաջիև

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել