Երևան
16 °C
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն երեկ հանդիպել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես նաեւ համալսարանական հիվանդանոցների տնօրեններ:
Ողջունելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել բուհի հետ կապված խնդիրները, լսել կողմերի առաջարկներն ու դիտողությունները: «Առկա են որոշակի խնդիրներ՝ բուհում դասապրոցեսի, քննությունների կազմակերպման, կրեդիտների հաշվարկման հետ կապված: Այդ իսկ պատճառով ցանկանում եմ այդ խնդիրների լուծումները քննարկել նաեւ ձեզ հետ: Եվ քանի որ ԵՊԲՀ-ը պրոֆիլային բուհ է, եւ միջգերատեսչական շփումներ է առաջացնում, խնդրել եմ այս հանդիպմանը ներկա գտնվել նաեւ առողջապահության նախարարին»,- դիմելով ներկաներին՝ նշել է Արայիկ Հարությունյանը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին անդրադարձել է որակյալ կադրերի պատրաստման, կլինիկական օրդինատուրայի տեղերի եւ ծրագրերի, մասնագիտությունների բաշխման խնդիրներին: Նրա խոսքով՝ հետայսու Առողջապահության նախարարությունը, ԿԳՆ-ի եւ բուհի հետ համատեղ, առավել ակտիվ ներգրավվածություն է ունենալու բազմաթիվ գործընթացներում:
ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրել է բուհի պատմությունը, որոշակի վիճակագրական տվյալներ, ինչպես նաեւ բուհի զարգացման հեռանկարները:
Հանդիպման մասնակիցները մի շարք հարցեր են ուղղել նախարարներին: Մասնավորապես, նրանց հետաքրքրել են բուհական համակարգում սպասվող փոփոխությունների ընթացքի, կրթության ֆինանսավորման, գիտության հիմնախնդիրների, կրթություն-աշխատաշուկա կապի ապահովման, որակյալ կադրերի պատրաստման, ընդունելության քննությունների կազմակերպման, ինչպես նաեւ ոչ պետական բժշկական ուսհաստատությունների լիցենզավորման հետ կապված հարցեր:Անդրադառնալով բարձրացված հարցերին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը միտված է մեծացնել կրթության ոլորտին հատկացվող ֆինանսական ռեսուրսները, սակայն արդյունավետ օգտագործելու համար դրանք պետք է ուղղվեն կոնկրետ ծրագրերի ուղղությամբ: Նա նաեւ նշել է, որ տարեցտարի գիտությունը հեռացել է բուհերից, որը բացասական ազդեցություն է ունեցել բարձրագույն կրթության ոլորտի վրա: «Պետք է անենք հնարավորը, որ գիտությունը վերադառնա բուհեր, որի արդյունքում կբարձրանա նաեւ կրթության ընդհանուր որակը»,-նշել է նախարարը՝ անդրադառնալով նաեւ բուհերի կառավարման խորհուրդների ձեւավորման, բուհերի ինքնավարության եւ ակադեմիական ազատությունների մեծացման, մրցակցային դաշտի ապահովման եւ այլ հարցերի:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ