73-ամյա միայնակ թոշակառուի դեմ հայցը 6 տարի է՝ լուծում չի ստանում. բաց նամակ վարչապետին

17/07/2018 schedule22:20

73-ամյա միայնակ թոշակառու Շուշանիկ Բինգոլցյանը բաց նամակ է հղում վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հուսալով, որ արդեն 6 տարի ձգձգվող դատական քաշքշուկը՝ կապված ապօրինի շինության քանդման հետ, ի վերջո լուծում կստանա:

Թոշակառու կնոջ նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ.

ՀՀ վարչապետ՝ պ-ն Ն. Փաշինյանին

քաղաքացի Շուշանիկ Բինգոլցյանից

ք. Երևան, Հրանտ Շահինյան փ., 9 տ. 

 

                          Հարգելի պարոն վարչապետ, 

Գրում եմ Ձեզ, քանի որ գտնվում եմ ծայրահեղ ծանր ու գրեթե անհույս վիճակում հարևաններիս՝  Արտաշես Հովհաննիսյանի և նրա կնոջ՝ Լուսինե Հարությունյանի կողմից 03.09.2012 թ.  իմ դեմ ուղղված 17,65 մ² և 5.172.000 դրամի պահանջով բացարձակ անհիմն ու անհեթեթ  հայցի  պատճառով, որի քննությունը արդեն 6 տարի է, ինչ ամենօրյա տագնապով լցնում է իմ կյանքը, ջլատում իմ նյարդերը,  փորձում համբերությունս ու վերին ճշմարտության հավատս: 

Այս գործի (ԵԿԴ/1947/02/12) քննությունը սկսվել է  ոմն Վարմօն Ռիելթի ՍՊ ընկերության կազմած անգրագետ գրության հիման վրա  ներկայացված հայցի ընդունման օրը, երբ դատարանը որոշում է ընդունել արգելանքի տակ դնել իմ տունը և միայն  դրանից հետո, արձանագրելով, որ այն  «չի բավարարել դատարանի մոտ առաջացած էական փաստերի մասով օբյեկտիվ դիրքորոշում հայտնելու առումով», 11.12.2012 թ. նշանակվել է դատական փորձաքննություն: Այն կատարվել է  տեղում շատ տարօրինակ պայմաններում՝ ակնհայտ չարաշահումներով  11.04.2013 թ., սակայն ես և այդ գործընթացին վկա ընկերուհիներս որոշեցինք այնուամեայնիվ սպասել դրա եզրակացությանը:  

Փորձագետներ Ա. Է. Գարանֆիլյանի և Տ. Վ. Ալեքսանյանի  տված առաջին եզրակացությունը  ըստ էության, արդյունք չտվեց, քանի որ պարզվել էր, որ եզրակացություն կայացնելու համար անհրաժեշտ են էական նշանակություն ունեցող կադաստրային փաստաթղթեր, և դրանց տրամադրման համար փորձագետները դիմել էին դատարանին:   Տեսնելով, որ դատարանը պարզապես նիստեր է հրավիրում, անտեսելով այդ պահանջը՝  ես, ճարահատված,  դիմելել եմ պետկադաստրին, ապահովել այդ էական նշանակություն ունեցող փաստաթղթերը և ներկայացրել դրանք  դատարան՝  փորձագետներին տրամադրելու նպատակով: Չնայած դրան, նույն փորձագետների 17.10.2016 թ. կայացված վերջնական եզրակացության մեջ, անտեսելով  իրենց կողմից  պահանջված այդ փաստաթղթերը՝  հողամասերի X և Y կոորդինատները նույնիսկ չեն ակնարկում:  Բացի դրանից, եզրակացության մեջ կան մի շարք դրույթներ, որոնք կասկած են հարուցում թե' փորձագետների մտավոր կարողությունների և թե' նրանց բարոյական կերպարի վերաբերյալ:

Այսպես, օրինակ, նշելով, որ հայցադիմումի մեջ նշված 17,65 մ²-ի մի մասը՝ 8,65 մ² ապօրինի զբաղեցնում է մեկ այլ հարևանի՝ այսինքն Հ. Շահինյան փ. 9ա տան տիրոջ՝ Մելս Պինգոլցյանի կողմից, հանգիստ գումարում են այդ թիվը Հ. Շահինյան փ. 9 տան տիրուհուս՝ Շուշանիկ Բինգոլցյանիս: Բացի դրանից, փորձագետների կատարած անփույթ և, ըստ երևույթի, կողմնակալ  չափագրման պատճառով, իմ հողամասի չափսերը 0,4 մ լայնությամբ տարբերվում են իմ սեփականության վկայականում և համապատասխան կադաստրային փաստաթղթերում արձանագրված չափսերից:  Դա պարզ երևում է իմ փաստաբան՝ Նիվետա Բադալյանի  կողմից բազմաթիվ միջնորդություններից և հատկապես  22.03.2018 թ. դատարանին ներկայացված միջնորդությունից և դրան կից  փաստաթղթերից, որոնք անհերքելիորեն ապացուցում են դատարանի կողմից նշանակված փորձաքննության կեղծ և անհիմն լինելը: Մինչ այդ մեր կողմից դատարանին  ներկայացվել  են ևս մի շարք միջնորդություններ նույն բովանդակությամբ, ներկայացվել է  բաց նամակ՝ հասցեագրված երկրի ղեկավարությանը, գերատեսչություններին, քաղաքական տարբեր ուժեր ներկայացնող պատգամավորներին՝ փաստերով և հիմնավորումներով,  որը հրապարակվել է «Առավոտ» թերթում («Տարեցների կյանքն ու նրանց սեփականության իրավունքը վտանգված են» 04.10.2017 թ.), սակայն դրանց մեծ մասը մնացել է անպատասխան, իսկ պատասխանների իմաստն այն էր, որ քանի դեռ գործը դատարանում է՝ այլ գերատեսչություններ իրավունք չունեն միջամտելու դրա աշխատանքներին:

Այս նամակով մենք կրկին փաստում ենք, որ դատարանը սիստեմատիկ կերպով մերժում է  մեր արդար պահանջը նոր՝ միակ իրավասու փորձագիտական մարմնին՝ Գեոդեզիայի և քարտեզագրման ՊՈԱԿ-ին դիմելու մասին՝ օբյեկտիվ և բազմակողմանի փորձաքննություն նշանակելու մասին: Մեր կողմից  22.03.2018թ. ներկայացված  միջնորդությունը՝ կից փաստաթղթերով  չի ուսումնասիրվել դատարանի կողմից, նույնը կարելի է ասել նաև   06.07.2018 թ. միջնորդության մասին , որում մենք փաստել ենք նաև, որ փորձաքննության փոխարեն դատարանի նշանակած և կատարած տեղատեսությանը  չափումներ չի կատարել և չէր էլ կարող կատարել, և կրկին պահանջ է ներկայացրել կրկնակի փորձաքննություն կատարելու մասին ՝ հետևյալ հանձնարարությամբ՝

  1. Կատարել երկու կից հողամասերի համատեղ հանույթը, մեկ A4 ֆորմատի վրա ներկայացված կոնտուրների բեկյալների երկարությամբ՝ շրջադարձային կետերի կոորդինատներով, ինչպես նաև փակ կոնտուրներով ներկայացված հողամասի մակերեսներով:
  2. Նույն կից ներկայացված հողամասերի մեջ տալ երկու հարևան շինությունների արտաքին կոնտուրների հանույթները՝ բեկյալների երկարությամբ, նրանց շրջադարձային կետերի կոորդինատներով: Եթե առկա է շինության ինչ-որ մասի համադրումը կից հարևանությամբ գտնվող հողամասի կամ շինության հետ, ապա ցույց տալ ինչպես հողամասերի, այնպես էլ շինությունների համադրված մասերի փակ կոնտուրները՝ դարձյալ այդ կոնտուրների բեկյալների երկարությամբ՝ շրջադարձային կետերի կոորդինատներով և այդ փակ կոնտուրներով պարփակված մակերեսներով:

 Այդ միջնորդությունը նույնպես մերժվել է՝ 13.07.2018 թ. դատավոր՝ Արայիկ Մելքումյանի որոշմամբ:

    Ի՞նչ հետևություն կարելի է անել դրանից:

    Հետևությունն այն է, որ ոչ ես, ոչ էլ ՀՀ դատա-իրավական համակարգի և դրա հետ սերտորեն կապված փորձագիտական հիմնարկների  զոհ դարձած այլ  քաղաքացիները չենք կարող ապացուցել մեր անմեղությունը  և ազատվել շինծու մեղադրանքներով   իրենց «պարտապան» դարձնելու և տարիներ շարունակ դատական քաշքշուկների միջոցով հալածող «մասնագետներից»:

     Իմ ընկերները, որոնք տեղյակ են 11.04.2013 թ. կատարված փորձաքննության ընթացքին

և որոնք փորձագետների կողմից նշված գործիքներով կատարել են իմ հողամասի չափագրունը՝ համոզվել են, որ դրա չափսերը այս պահին չեն համապատասխանում

պետկադաստրի ներկայացրած քարտեզի և իմ սեփականության վկայականով  ինձ  պատկանող  հողամասին, սակայն ես ո'չ թե նախատեսվածից  ավել տարածք  օգտագործելու, այլ ճիշտ հակառակը՝ որ նախկին հարևանիս՝ Երվանդ Պինգոլցյանին որոշակի տարածք զիջելու պատճառով , ես դրանից  բավականաչափ պակաս տարածք եմ օգտագործում:

     Ինչ վերաբերվում է իմ ավտոտնակի տանիքին, որից հոսող «անկազմակերպ անձրևաջրերը» 5.172.000 դրամի (ըստ փորձագետների՝ դեռ ավելին՝ 5.969.588 դրամի)՝  վնաս են պատճառել հայցվորներին պատկանող Հ.Շահինյան փ. 9/1 տանը, ապա

  1. Ավտոտնակը՝ իր 7.1 մ լայնությամբ ամբողջությամբ գտնվում է ինձ պատկանող հողամասի տարածքում, իսկ բակի լայնությունը 0,4 մ. պակաս է օրինականորեն ինձ պատկանող տարածքից;
  2. Ավտոտնակի և Հ.Շահինյան փ. 9/1 տան միջև գտնվում է մոտ 10 մ հողամասը ;
  3. Ավտոտնակի չափսերը 1960 թ.-ից չեն փոխվել և չէին կարող ինքնըստինքյան աճել 40 սանտիմետրով՝ հողագնդի կեղևը, ճիշտ է, աճում է, բայց ոչ այդ արագությամբ ;
  4. Հայցվորները գնել են իրենց պատկանող տունը և հողամասը հենց այն վիճակում, ինչ գտնվում է այսօր, հետևաբար չկա որևէ ապացույց առ այն, որ ես որևէ գործողությամբ վնաս եմ պատճառել նրանց: 

Հետևաբար ինձ հարկավոր է ազատել  Ա. Հովհաննիսյանի և նրա կնոջ՝ Լ. Հարությունյանի կողմից ներկայացված շինծու մեղադրանքից, և հանել տանս վրա դրված արգելանքը:  

Եթե իմ կողմից ներկայացված և գործի մեջ առկա փաստերն ու ապացույցները բավարար չեն, դատարանը պետք է բավարարի նոր փորձաքննություն կատարելու մեր միջնորդությունը:

 Ես ուրիշ ճանապարհ կամ ելք չեմ տեսնում:

 Հարգելի պ-ն վարչապետ,

Դուք երբևիցէ  չէ՞ք մտածել ՀՀ նախկին իշխնավորների շահերը պաշտպանող  դատա-իրավական համակարգին սերտորեն առնչվող փորձագիտական ինստիտուտների և նրանց կողմից տրված  կեղծ փորձաքննությունների չափսերի մասին:   Ցավոք սրտի, իրերի բերումով ես բազում առիթներ եմ ունեցել երկար  մտածելու դրա մասին   և գտել եմ, որ հողի չափագրման  հմուտ մասնագետների թիվը շատ սակավ է, իսկ  իմ հարևան Ա. Հովհաննիսյանը այդ մասնագետներից  մեկն է:  Հարկ է նշել, որ իմանալով հանդերձ Ա. Հովհաննիսյանի կողմից կատարված ապօրինի շինարարության մասին և չունենալով նույնիսկ դրանց օրինականացման համար անհրաժեշտ դիմումը, քաղաքապետարանի աշխատակիցները արդարանում են նրանով, որ չեն կարող մերժել կամ արգելել այն, ինչի մասին դիմում չեն ստացել: Այնինչ հայտնի է, որ ապօրինի շինությունը չի կարող հենց այդպես գոյատևել՝ այն պետք է կամ օրինականացվի, կամ էլ քանդվի:  Դրան , մասնավորապես, անդրադարձել է նաև «Հետք»-ը՝ «Հարևանը ընդդեմ հարևանի» 18. 12.2017 թ. հոդվածով), որում ներկայացված են նաև ԵԿԴ/ 4776/ 02/15 գործով  ապացույցներ, սակայն 

Ա. Հովհաննիսյանը, ըստ երևույթի, ապրում է այն համոզմամբ, որ «իր դեմ խաղ չկա», և որ օրենքը իր համար չէ, որ գրված է:

 Իմ բերած տվյալների ճշմարտացիությանը  և իմ դեմ ուղղված Ա. Հովհաննիսյանի և Լ. Հարությունյանի  17,65 մ² և 5.172.000 դրամի հայցի կեղծ և շինծու բնույթը ակնհայտ դարձնելու համար  բավական է նույնիսկ ներկայացված փաստաթղթերի և փաստարկների անաչար համադրումը, կամ, եթե նոր, առավել ճշգրիտ չափումներ պահնջվեն՝ նոր փորձաքննություն կատարելը: Սակայն, քանի որ հայցվորների նպատակը   ոչ թե արդարության վերականգնումն է, այլ ինձ հալածելը և «օրենքի ուժով»  իմ կյանքի և սեփականության վրա ոտնձգություն անելը,  ապա պարզ է, որ նրանք կարող են դիմել ցանկացած օրինազանցության՝ իրենց նպատակին հասնելու համար, այդ թվում նաև փորձագետներին և դատավորին կաշառելով կամ սպառնալով:

 Ճշմարտությունը բացահայտելու համար այսօր էլ բավական է, որ Բարձրագույն դատական խորհրդը  կամ որևէ այլ իրավասու գերատեսչության  կողմից իմ բաց նամակների հետքերով անհապաղ պատշաճ փորձաքննություն նշանակի՝ վերը նշված հարցադրումներով և դրանից հետո տեսնել  Գեոդեզիայի և քարտեզագրման ՊՈԱԿ-ի եզրակացությունը: Սակայն, եթե ՀՀ օրենսդրությամբ որևէ գերատեսչություն չի լիազորված  նման փորձահննություններ նշանակել՝ քաղաքացիների բողոքների էությունը ճշտելու նպատակով՝ ապա ՀՀԿ-ին անթաքույս  ծառայող դատարանները՝ իրենց հետ կապված փորձագիտական հիմնարկներով հանդերձ՝ կշարունակեն նոր հանցագործություններ գործել՝ օրենքի անունով:

Ես մասնագիտությամբ երաժիշտ, 73 տարեկան միայնակ թոշակառու եմ,  1957 թվից ապրում   եմ հորս կառուցած և այժմ սեփականության իրավունքով ինձ պատկանող տանը՝  ք. Երևան, Հ. Շահինյան փ. 9 տ. հասցեով, և մինչ 2011 թ. մշտապես շրջապատված եմ եղել սիրալիր և կամեցող հարևաններով:  Ծնողներս ու ես  հնարավորինս անում էինք ամեն ինչ՝ մեր հարևանների բարօրության համար և 03.11.2004 թ.  կնքված   հողի բաժանման պայմանագրով ինձ սեփականության իրավունքով հատկացված  տան հետ կապված որևէ հարցով  դատարան գնալու առիթ չեմ ունեցել:  Մենք մշտապես զիջել ենք մեր հարևաններին,՝ մինչ 14.04.2011 թ. երբ եկան այս հարևանները և իրենց ապօրինի պահանջներով և գործողություններով խաթարեցին իմ կյանքի բնական ընթացքը:

Փառք Աստծո, այս 7 տարիների ընթացքում ես՝ ընկերներիս օգնությամբ կարողացել եմ դիմանալ այս հարևանությանը, և ես դեռ  հույս ունեմ, որ կտեսնեմ  մի նորմալ փորձաքննության արդյունքներ և դրա հիման վրա կայացված  մի արդարացի որոշում՝ ՀՀ դատարանի կողմից՝ Աստծո և Ձեր օգնությամբ:

 Սիրով և հարգանքով՝

Շ. Բինգոլցյան 

17.07.2018 թ.

 

Տպել
3072 դիտում

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին