Ռուբեն Հայրապետյանը հրաժարական չի տվել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարական չի տվել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին ՀՖՖ մամուլի քարտուղարությունից: Այսօր՝ հուլիսի 17-ին, Ավանի ակադեմիայում կայացել է գործկոմի նիստը, եւ կարծիքներ կային, որ Հայրապետյանը դրա ժամանակ հայտարարելու էր պաշտոնից հեռանալու մասին:

Հայրապետյանի՝ հեռանալու լուրին սպասում են հայկական ֆուտբոլային աշխարհի մի շարք ներկայացուցիչներ: Այս տարվա մայիսից ֆեդերացիայից լուրջ դժգոհություններ ունի «Շիրակը», որը 2017-18 մրցաշրջանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրի «Բանանցի» դեմ խաղի հաշիվը կազմակերպելու փորձի համար լուրջ պատժի էր ենթարկվել ֆեդերացիայի կողմից:

Վերջերս իրենց դժգոհություններով հանդես եկան նաեւ «Փյունիկը» եւ Երեւանի «Արարատը»: «Փյունիկը» հայտարարել է, որ ՀՖՖ-ն իրենց թույլ չի տվել անվանափոխություն անել ու ակումբը կոչել «Երեւան», քանի որ Առաջին խմբի առաջնությունում հայտավորվել է «Երեւան» անունով ակումբ: «Փյունիկը» նաեւ նշել է, որ այդ թիմը կազմված է իր ակադեմիայի սաներով, որոնց իրենք 1 տարի ժամկետով հանձնել էին «Ավան ակադեմիային»: 2017-18 մրցաշրջանից հետո նրանց պետք է վերադարձնեին «Փյունիկ», սակայն ուղարկել են «Երեւան»:

Ակումբը հայտարարել էր նաեւ, որ Հայրապետյանը հրահանգել է թույլ չտալ, որ «Փյունիկն» օգտագործի Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի 4/7 հասցեում գործող մանկապատանեկան ֆուտբոլային մարզադպրոցի տարածքները: Թույլ չի տվել նաեւ Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի որակավորման խաղերի համար նախապատրաստվել ՀՖՖ տեխնիկական կենտրոնում, ՀՖՖ-ն թանկացրել է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի վարձավճարը

«Արարատն» իր հերթին նշել է, որ ՀՖՖ-ն խոչընդոտում է իրենց նոր մարզադաշտ գտնել տնային հանդիպումներ անցկացնելու համար: Ակումբը դժգոհություն է հայտնել նաեւ, որ ՀՖՖ-ի իմացությամբ՝ հայտավորվել է «Արարատ Արմենիա» անվանմամբ նոր թիմ, ինչը շփոթություն է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլեւ միջազգային մամուլում:

Այսօրվա ժողովի ընթացքում, ինչպես պաշտոնապես հայտնում է ՀՖՖ-ն, հստակեցվել են նոր կանոնադրության հետ կապված հարցերը, որոշվել է արտահերթ նիստ անցկացնել 2018 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակում: ՀՖՖ-ն նաև «Շիրակին» թույլ է տվել մասնակցել ՀՀ Բարձրագույն խմբի 2018-19 մրցաշրջանի առաջնությանը:

ՀՖՖ-ում նախագահի ու գործադիր կոմիտեի ընտրություններ են լինելու մինչեւ 2019 թ. փետրվար ամիսը: Արտահերթ ընտրություններ պետք է լինեն, քանի որ մինչեւ 2019-ի փետրվար ՀՖՖ-ն պետք է իրավաբանական անձանց միությունից (ԻԱՄ) վերակազմավորվի հասարակական կազմակերպության (ՀԿ):

Նրանց շրջանում, ովքեր սպասում են Հայրապետյանի հրաժարականին, որպես ՀՖՖ նախագահի նոր թեկնածու շրջանառվում է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի անունը: Ֆուտբոլային շրջանակներում կան կարծիքներ, որ նա ի վիճակի է ըստ արժանվույն ղեկավարելու կառույցը:

Տպել
3040 դիտում

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ