Սառույցը շարժվե՞ց. Թրամփն ու Պուտինը հանդիպեցին Հելսինկիում

Հուլիսի 16-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կայացավ ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի սպասված հանդիպումը: Սա երկու նախագահների առաջին հանդիպումն էր երկկողմ ձեւաչափում: Մինչ այդ նրանք հանդիպել էին 2017 թ. հուլիսին G20-ի եւ նույն թվականի նոյեմբերին Ասիական եւ խաղաղօվկանոսյան տնտեսական խորհրդի շրջանակներում:

Ֆինլանդիայի Նախագահական պալատը, որտեղ տեղի ունեցավ հանդիպումը, չեզոք տարածք կարելի է համարել որոշակի վերապահումներով. ընդամենը մեկ դար առաջ պալատը ռուսական ցարերին էր պատկանում:

Երկու նախագահների նախկին հանդիպումներից այս մեկը տարբերվում էր նրանով, որ մինչ ընդլայնված կազմով բանակցություններին անցնելը, Թրամփն ու Պուտինը բոլորից առանձին զրուցելու հնարավորություն ունեցան: Նախկինում շատ էր խոսվում, որ հենց Թրամփի մերձավորները, մասնավորապես հակառուսական դիրքորոշմամբ հայտնի պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն են Ռուսաստանի հետ վատթարացող եւ լարված հարաբերությունների գլխավոր մեղավորները:

Հատկանշական է, որ Թրամփը, որի՝ Պուտինի հետ հանդիպելու նախաձեռնությունն այդուհանդերձ պսակվեց հաջողությամբ, չէր թաքցնում, որ իր նպատակը ՌԴ նախագահի հետ միջանձնային հարաբերություններ կառուցելն է՝ ներկայացնել սեփական մոտեցումները եւ ծանոթանալ ռուսականներին: Հուլիսի 12-ին Թրամփը, ՆԱՏՕ-ի վեհաժողովում պատասխանելով լրագրողների հարցերին, նշել էր, որ Պուտինը ոչ թե թշնամի է, այլ մրցակից, եւ չի բացառվում, որ իրենք կընկերանան:

«Ինչ թվում է մենք իրար լավ ենք հասկանում, բայց նա իմ մրցակիցն է: Նա ներկայացնում է Ռուսաստանը, ես՝ Միացյալ Նահանգները: Դա մրցակցություն է, բարեկամության կամ թշնամանքի հարց այստեղ չկա: Հուսով եմ, որ մի օր նա կդառնա իմ ընկերը՝ դա հնարավոր է», - ասել էր Թրամփը:

Հելսինկյան հանդիպումից առաջ մեծ ուշադրություն էր դարձվում հնարավոր քննարկվելիք հարցերին, որոնք ամբողջ ծավալով, իհարկե, չէին կարող տեղավորվել մեկ հանդիպման օրակարգում: Դրանց թվում էին Ուկրաինայի եւ մասնավորապես Ղրիմի հարցը, սիրիական ճգնաժամը, միջուկային զենքի կրճատման հեռանկարը եւ, իհարկե, կիբերանվտանգության ու ամերիկյան ընտրություններում ռուսաստանցի հաքերների միջամտության հարցերը:

Այդուհանդերձ, ի սկզբանե պարզ էր, որ այն հարցերը, որոնց լուծման համար անհրաժեշտ է ԱՄՆ Կոնգրեսի հավանությունը, լրջորեն չեն քննարկվելու: Դա նախ եւ առաջ վերաբերվում էր Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին, իսկ գործնականում օրակարգային էր թողնում միայն ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում համագործակցությունը, որի համար առկա ամենահարմար հարթակը Սիրիան է:  

Երկու նախագահները հանդիպեցին տեսախցիկների առջեւ: Նրանք ողջունեցին միմյանց եւ փոխանակվեցին առաջիկա հանդիպման վերաբերյալ մտքերով: Թրամփը նախ շնորհավորեց Պուտինին ֆուտբոլի աշխարհի առաջնությունը լավագույնս անցկացնելու համար, ապա թվարկեց երկկողմ հարաբերությունների եւ համաշխարհային քաղաքականության իրեն հուզող հարցերը, որոնք պատրաստվում էր քննարկել Պուտինի հետ:

«Մենք ունենք մեծ քանակությամբ քննարկելիք թեմաներ: Դրանցից են ռազմական հարցերը, առեւտուրը, միջուկային սպառազինությունների կրճատումը, ինչպես նաեւ Չինաստանի հետ կապված հարցերը», - ասաց Թրամփը:

Հանդիպման բաց մասն ավարտվեց երկու նախագահների ձեռքսեղմումով, որը, ի հեճուկս սպասումների եւ Թրամփի ագրեսիվ ձեռքսեղման սովորության, անցավ առանց անակնկալների: Թրամփն ու Պուտինը հեռացան փակ քննարկմանը, որը տեւեց նախատեսածից 40 րոպե ավել՝ երկու ժամ 10 րոպե: Դրան հաջորդեց արդեն ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո կայացավ երկու նախագահների համատեղ մամուլի ասուլիսը: Գագաթնաժողովի ավարտին համատեղ հայտարարության բացակայության պարագայում հենց ասուլիսի ընթացքում պետք է ներկայացվեին քննարկումների արդյունքները:

Ինչպես եւ սպասվում էր, նախագահները անդրադարձել են բոլոր հուզող հարցերին, միմյանց ներկայացրել տեսակետները, սակայն հիմնավոր քննարկում չի եղել: Կողմերի հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում նախագահներն իրենց գոհունակությունը հայտնեցին հանդիպման արդյունքներից: Պուտինը «հաջողված եւ օգտակար» անվանեց բանակցությունները:

Թրամփը կրկնեց Թվիթերի իր միկրոբլոգում արված հայտարարությունը՝ Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների վերաբերյալ, սակայն փոքրիկ հավելումով:

«Մեր հարաբերությունները երբեք ավելի վատ չէին եղել, քան այժմ: Սակայն դա փոխվեց չորս ժամ առաջ: Ես իրոք հավատում եմ դրան»,- ասաց Թրամփը:

Խոսելով հետագա համագործակցության մասին, Թրամփը նշեց, որ դրա համար անհրաժեշտ է գտնել հատման կետեր եւ ավելի հաճախ հանդիպել՝ ակնարկելով, որ հանդիպման իր որոշումը եւ կատարված աշխատանքը այդ ուղղությամբ ճիշտ էր, ի հեճուկս նրա որոշ խորհրդականների ջանքերի:

«Եթե մենք ցանկանում ենք համաշխարհային նշանակության խնդիրներ լուծել, ապա  պետք է փնտրենք համագործակցության ընդհանուր կետեր: Ես հույս ունեմ, որ ապագայում մենք ավելի հաճախ կհանդիպենք», - ասաց Թրամփը:

Այս հանդիպման արդյունքում, թերեւս, չարժեր լուրջ որոշումների սպասել, սակայն արծարծված թեմաները թույլ են տալիս ուրվագծել հետագա հնարավոր համագործակցության սահմանները: Տրամագծորեն տարբեր են շարունակում մնալ դիրքորոշումները Ղրիմի բռնակցման կամ վերամիավորման, Իրանի հետ միջուկային գործարքի վերաբերյալ: Նախագահները համակարծիք են ահաբեկչության դեմ պայքարի հարցում եւ այստեղ, ինչպես նշեց ՌԴ նախագահը, «արդեն իսկ առկա է որոշակի համագործակցություն, որը անհրաժեշտ է խորացնել»: Նրանք նաեւ պատրաստ են քննարկել կիբերանվտանգության, միջուկային սպառազինությունների կրճատման, սիրիական ճգնաժամի եւ փախստականների հարցերը: Սակայն գլխավոր հետաքրքրությունը կողմերը ցուցաբերել էին տնտեսական հարաբերություններին: Պուտինը նշեց, որ դրանք պետք է զարգացնել ոչ միայն եւ այնքան պետական մակարդակով, որքան մասնավոր՝ գործարարների եւ կազմակերպությունների միջեւ շփումները խթանելու միջոցով:

Ընհանուր առմամբ չի կարելի ասել, որ հանդիպումը գերարդյունավետ էր, սակայն հանդիպման միայն փաստը հուսադրող է եւ հիմա ամենակարեւորն այն է, որ երկու երկրների հետագա քաղաքական քայլերը նպաստեն բանավոր հնչած պայմանավորվածություններին:

Տպել
6842 դիտում

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները