Հայ-ռուսական բիզնես շրջանակների միջև փոխգործակցության հանձնաժողովի ստեղծումը կարևորվում է

16/07/2018 schedule21:16

Հուլիսի 13-ին կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունն ու դրա շրջանակներում կառուցողական փոխգործակցության շարունակականությունը: Ըստ զրուցակիցների՝ միջկառավարական հանձնաժողովն արդյունավետ հարթակ է հանդիսանում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի օպերատիվ կարգավորման, փորձի փոխանակման և երկկողմ կապերի ամրապնդման համար ինչպես միջպետական, այնպես էլ միջտարածաշրջանային մակարդակներում:

Եվգենի Դիտրիխը հիշեցրել է, որ Երևանում փետրվարին կայացած նախորդ նիստի ընթացքում քննարկվել են արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի, ռուս-հայկական ներդրումային հիմնադրամի ստեղծման բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման հարցերը: Ընդգծվել է հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի խորացման, ինչպես նաև փոխադարձ առևտրաշրջանառության հետագա աճի ուղղությամբ աշխատանքը շարունակելու կարևորությունը:

Քննարկվել են հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման հարցերը, որի առավել հեռանկարային ուղղությունը, ըստ զրուցակիցների, կարող է դառնալ համագործակցության աջակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Ընդգծվել է նաև հայկական արտադրանքի՝ ռուսական շուկա մատակարարման ընդլայնման հարցի մշակման անհրաժեշտությունը: Խոսքն ինչպես հայ արտադրողների և ռուսական առևտրային ցանցերի միջև գործարար կապերի զարգացման, այնպես էլ տեղեկատվության փոխանակման գործում թվային մեթոդների ներգրավման մասին է:

Երկուստեք ողջունվել է երկու երկրների բիզնես շրջանակների միջև փոխգործակցության հանձնաժողովի ստեղծումը: Հանդիպմանն ընդգծվել է տրանսպորտի ոլորտում երկկողմ համագործակցության կայուն զարգացումը, մասնավորապես, նշվել է, որ շարունակվում է աշխատանքը «Վերին Լարսի» անցակետի գործառնության կատարելագործման ուղղությամբ:

Ռուսական կողմն առաջարկել է հայկական կողմին դիտարկել Հայաստանում «Պլատոն» համակարգի նման ավտոճանապարհներից օգտվելու համար վճարներ գանձելու համակարգ կիրառելու նպատակահարմարությունը։

Հանդիպմանը քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:  

Տպել
1198 դիտում

Գյումրիում կախված վիճակում ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել. հարուցվել է քր. գործ, դեպքով զբաղվում է հայկական կողմը

Տավուշում շրջվել է զինվորներին տեղափոխող «Կամազ»-ը. ժամկետային 7 զինծառայող է տեղափոխվել զին. հոսպիտալ. Shamshyan.com

Բարձրագույն խմբի ձևաչափ և «լեգեոներների» սահմանափակում. Արմեն Մելիքբեկյանը դիմել է ակումբների նախագահներին. ՀՖՖ

«Ազգերը տարբեր են, բայց զգայուն մարդը բոլոր տեղերում էլ նույնն է»

ԲԴԽ և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդից կորոնավիրւսի դեմ պայքարի միջոցառումների համար հատկացվել է 14 մլն 740.000 դրամ

Հրազդանի կիրճում հետախուզվող է հայտնաբերվել և բերման ենթարկվել

ՍԱՏՄ-ն Երևանում 72 ժամով 3 հանրային սննդի օբյեկտի աշխատանք է կասեցրել. խախտվել է պարետի՝ նարգիլե օգտագործելու արգելքը

Վերահսկողական աշխատանքներ են իրականացրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքներում

Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել. գտնվել է նրանցից մեկի դին. «Արցախպրես»

Հրդեհ է բռնկվել Երևանի ամառանոցներից մեկում

Կասեցվել է «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոների աշխատանքը. ՇՎՏՄ

Նախկին «սահմանադրական կարգի» շահառուները

Երևանի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

Հուլիսի 3-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 3028 դեպք (տեսանյութ)

Գոշավանքի մոտակայքում մեքենան գլխիվայր շրջվել է. 28-ամյա տուժածը հոսպիտալացվել է

Ինձ ձեզնից միայն ծափեր են պետք, այնքան, մինչև ափերդ թմրի. այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանն ամփոփել է անցկացված մարտավարական զորավարժությունների արդյունքները

Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով արդեն 63 հազար արձանագրություն է կազմվել (տեսանյութ)

Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները լիազորված են անհրաժեշտ մանդատով՝ առաջ տանելու խաղաղ գործընթացը

Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել. հոսպիտալացվել է վարորդներից մեկը