Մենք ցանկանում ենք լսել հստակ գաղափարներ. Սվիտալսկին՝ Փաշինյանի տարակուսանքի մասին

Եվրամիությունը ողջունում է ՀՀ-ի նոր կառավարության բարեփոխումները, որի մասին հստակ ուղերձներ հղվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել այցի ժամանակ, սակայն հայկական կողմից հստակ «գաղափարներ ենք ուզում լսել Եվրամիության աջակցության տարբերակների ու ձեւերի մասին»: Այս մասին հուլիսի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Դեսպանի խոսքով, Բրյուսելում արված հայտարարությունները «հստակ, ուժեղ եւ բարեկամական ուղերձներ էին, որոնք ուղղվել էին Հայաստանի վարչապետին ամբողջ հանդիպումների ընթացքում»։ Նրա խոսքով, վարչապետն ուներ հնարավորություն իր ուղերձները հղելու ԵՄ առաջնորդներին։ «Մենք Հայաստանում կշարունակենք գործել կառուցողական տրամադրվածությամբ, օգնության մասին հայտարարությունը՝ կոնկրետ գործողությունների փոխակերպելու համար»,- նշել է դեսպանը։

Ավելի վաղ, ամփոփելով բրյուսելյան այցի արդյունքները վարչապետ Փաշինյանը դժգոհություն էր հայտնել առ այն, որ Եվրամիության առաջնորդներից լսել է միայն կոմպլիմենտներ, բայց ոչ Երեւանի նկատմամբ ԵՄ քաղաքականության փոփոխության մասին ուղերձներ: «Եվրամիության քաղաքականությունը նույնն է, ինչ 4 ամիս առաջ։ Կարծում ենք, որ պետք է կա’մ հայտարարությունների ոգեւորված տոնայնությունն իջեցնեն, կա’մ քաղաքականությունը էականորեն փոխեն։ Մենք մեր անելիքները գիտենք, եւ մեր գործընկերները պետք է ճշտեն իրենց անելիքները»,- հայտարարել էր Փաշինյանը:

Մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը՝ Սվիտալսկին շեշտեց, որ իրենք բաց են լսել հայկական կառավարության ակնկալիքները եւ հավելեց, որ կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումներում պարզ հարց է տալիս՝ ի՞նչ եք սպասում մեզանից: «Մենք ցանկանում ենք հայկական մեր գործընկերներից հստակ գաղափարներ լսել՝ ինչ ձեւով, ինչպես ԵՄ-ն կարող է օգնել։ Որոշ նախարարություններից մենք նախնական գաղափարներ ստացել ենք, մենք կցանկանանք համապարփակ պատկեր ունենալ, երբ ունենանք այդ պատկերը, կքննարկենք ինչպես կարող ենք օգնել»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը Բրյուսել կատարած այցից հետո նաեւ հայտարարել էր, որ Եվրամիության կողմից տրամադրվելիք €160 մլն-ն «այսպես, թե այնպես նախատեսված էր» տրամադրել երկրին։ Նա հայտարարել էր, որ տարակուսանք է հայտնել հարաբերություններում փոփոխության բացակայության վերաբերյալ:

Սվիտալսկին մեկնաբանեց նաեւ այս հայտարարությունը: Նրա խոսքով, Եվրամիության կողմից ՀՀ-ին տրվող աջակցությունը մինչեւ 2020 թվականը կազմելու է €100 մլն-ից €160 մլն, ինչն «արդեն իսկ 25%-անոց ավելացում է»: «Այս գումարն արդեն իսկ ներառում է 25% ավելացում: Բայց սա դեռեւս այն ամենը չէ, ինչ Հայաստանը կարող է ստանալ ու իրացնել, կան նաեւ այլ ուղիներ, որոնք մենք օգտագործում ենք»,- ասել է դեսպանը՝ ընդգծելով, որ Եվրամիությունը փորձելու է այս գումարները հատկացնել արժեքավոր ծրագրերի:

Նա հստակեցրել է, որ ակնկալվող աջակցության բնույթը հիմնականում ինստիտուցիոնալ է, տեխնիկական եւ ֆինանսական: «Մենք հասկանում ենք, որ նոր կառավարությանը ժամանակ է պետք է, շատ նախարարներ նոր են կառավարությունում, պետք է գնահատել, հասկանալ՝ որն է լավագույնը Հայաստանի համար»,- նկատել է դիվանագետը։

Սվիտալսկին հայտնել է, որ շաբաթվա վերջին Հայաստան կայցելի Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան: Նա հանդիպումներ կունենա նախարարների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այլ դոնորների հետ եւ կքննարկի աջակցությանը վերաբերող բոլոր հարցերը:

«Մենք կառուցողական ենք տրամադրված եւ Մատերնովայի աշխատանքային այցը Հայաստան եւս այդ նպատակն է հետապնդում»,- եզրափակել է դիվանագետը։

Տպել
3832 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին