Քննարկման սեղանին անվասայլակների եւ լսողական սարքերի ձեռքբերման խնդիրներն են

Հուլիսի 11-ին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանի գլխավորությամբ տեղի ունեցավ լայն քննարկում՝ «Պետական հավաստագրերով տրամադրվող անվասայլակների եւ լսողական սարքերի ձեռքբերում» թեմայով: Այս Մասին հայտնում են Աշխատանքի եւ սոցիալակն հարցերի նախարարությունից:

Քննարկման մասնակիցները հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կազմակերպություններն էին, երեխաների ծնողներ, հավաստագրեր եւ աջակցող սարքեր տրամադրող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման սկզբում ԱՍՀ նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը հանդես եկավ ողջույնի խոսքով․

«Շնորհակալ եմ քննարկմանը ներկա լինելու համար: Մեր այս հանդիպումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով առաջարկում ենք քննարկվելիք թեմաների մասին խոսել առավել դիպուկ՝ հիմքում դնելով պետական հավաստագրերով տրամադրվող անվասայլակների և լսողական սարքերի ձեռքբերման ընթացքում առաջացած խնդիրների, դրանց լուծման համար առաջարկվող ուղղությունների փաստարկները»,- նշեց Զարուհի Բաթոյանը:

ԱՍՀ նախարարությունը պետական հավաստագրերով տրամադրվող անվասայլակների և լսողական սարքերի տրամադրման փորձի մեկնարկը տվել է 2017 թվականի աշնանը, որի գլխավոր նպատակն է շահառուին տրամադրել իր իրավիճակին համապատասխան լսողական սարք կամ անվասայլակ: Պետական հավաստագրերի ներդրման մեկ այլ նպատակ է սարքերի որակի բարելավումը՝ ի հաշիվ անվասայլակներ և լսողական սարքեր  տրամադրող ընկերությունների միջև մրցակցության:

Այս համակարգի ներդրումը թույլ է տվել նաև 1 սպասարկման վայրի փոխարեն ստեղծել սպասարկման 22 սրահներ Երևանում և մարզերում, 5-6 անուն անվասայլակների փոխարեն ունենալ 70 անուն անվասայլակ, իսկ լսողական 2 անուն սարքերի փոխարեն՝ 40 անուն սարք: Այս ամենին գումարվում է 3 տարվա երաշխիք՝ 1 տարվա փոխարեն: Սակայն, ըստ քննարկման մասնակիցների, վերոնշյալ դրական փոփոխություններին զուգահեռ առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք կարելի է բաժանել պայմանական երկու խմբի:

Առաջին խմբի խնդիրներն հիմնականում առնչվում են տեխնիկական խոչընդոտներին, ինչպիսիք են հաշմանդամություն ունեցող անձի բնակության վայրից անվասայլակների և լսողական սարքերի տրամադրման տեղի հեռավորությունը, անհրաժեշտ սարքի փոփոխության ժամկետն ու ընթացքը, եթե սարքը շարքից դուրս է եկել բնական մաշվածության պատճառով, չկան վերանորոգման ծառայություններ, հաշմանդամություն ունեցող տարեց անձինք չեն կարող երկար ճանապարհ անցնել և անհրաժեշտ սարքը ձեռք բերել, մարզերում կա տեղեկատվության պակաս և հաշմանդամություն ունեցող բազմաթիվ մարդիկ տեղեկացված չեն, որ կարող են դառնալ ծրագրի շահառու:

Երկրորդ խմբի խնդիրները քննարկման մասնակիցները տեսնում են հավաստագրերի տրման շառավիղներն ավելացնելու ուղղությամբ: Նրանք առաջարկում են ստեղծել այնպիսի հանձնաժողով, որը կլինի չեզոք և կորոշի, ի՞նչ տեսակի և չափանիշների անվասայլակի կամ լսողական սարքի կարիք ունի շահառուն: Քննարկման մասնակիցները նշում են, որ եթե ստեղծվի իրենց առաջարկած հանձնաժողովը, հնարավոր կլինի խուսափել մեկ այլ խնդրից ևս, այն է՝ բազմաթիվ մարդիկ այլևս չեն ստանա անվասայլակ կամ լսողական սարք, որի կարիքն իրականում չունեն: Փոխարենը, այդ սարքերը կհասնեն իրական շահառուներին:

Քննարկման ավարտին ԱՍՀ նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանն ամփոփեց հանդիպումը՝ նշելով, որ բարձրաձայնված խնդիրներն ու առաջարկները կքննարկվեն հնարավորինս սեղմ ժամկետներում:

«Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ հանդիպումներ կկազմակերպվեն առանձին խմբերի կարիքները հասկանալու համար. մենք ցանկանում ենք հավաստագրման գործընթացով տրամադրվող սարքերի տեսակներն ավելացնել, իսկ այս գործընթացից քաղած դասերը մենք պետք է կիրառենք նաև մյուս աջակցող սարքերը տրամադրելիս»։

Տպել
2697 դիտում

Մարմարիկի ջրամբարի մոտակայքում մոլորված քաղաքացին հայտնաբերվել է

ՀՀ ԱԳՆ պատվո շքանշան է շնորհվել Հայ-բելգիական խորհրդարանական բարեկամական խմբի քարտուղար Մարկ Յոլինգին

ՌԴ-ի կողմից 25 տարի հետախուզման մեջ գտնված տղամարդը հայտնաբերվել է Տաշիրում

Սոչիում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում Արբիտրաժի հաշտարարության կենտրոն կբացվի. շինաշխատանքներն ընթացքի մեջ են

ՆԳՆ փրկարար ծառայությունը և Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը կշարունակեն համագործակցությունը

44-ամյա տղամարդը սպառնացել էր նռնակով սպանել տան անդամներին (տեսանյութ)

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունն անվիճելի է. Միխայիլ Գալուզին

Տոյվո Կլաարն ու Բայրամովը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ մտքեր են փոխանակել

Էրդողանը վերընտրվելուց հետո առաջինը կայցելի Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ ԹՀ, այնուհետ՝ Ադրբեջան

Գայանե Հակոբյանն ընդունել է իր մեղքը. պաշտպան

ՊՆ պատվո պահակային վաշտում ծառայության համար զորակոչիկների ընտրություն կանցկացվի. ժամանակացույց

Երբ շատ է բարձրացվում ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկը, արտադրողները դա տեղափոխում են գնի մեջ՝ սպառողի վրա. Պողոսյան

Վայք-Մեղրի մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

ՀՀ-ում մետալուրգիական գործարանը կկառուցվի ներպետական օրենսդրական կարգավորումներով. Ադրբեջանի հայտարարությունն անհիմն է

Ռուբլին ու դոլարն էժանացել են. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է փոխարժեքների նոր տվյալներ

Արցախից 15 բուժառու է այսօր տեղափոխվել ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ

Գայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Նախկին գլխավոր հարկադիր կատարողի թիկնապահն ու վարորդն օժանդակել են նրա կողմից 44 մլն դրամի հափշտակություն կատարելուն

Ինչպես է Գրիգոր Լուսավորիչ փողոցում ավտոմեքենան գլխիվայր շրջվել. ՔԿ-ն մանրամասներ և տեսանյութ է հրապարակել

Աշոտ Փաշինյանն իրեն հարվածած «Տոյոտա քեմրի»-ի մասով ևս դիմել է իրավապահներին

Բնականաբար, դեմ չեմ կարող լինել, անգամ ուրախ եմ. Աշոտ Փաշինյանը՝ դատարանի որոշման մասին (տեսանյութ)

Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի տարածաշրջանային հանգույց. Նիկոլ Փաշինյանի ելույթը Սոչիում

Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց, սակայն պատիժը պայմանականորեն չի կրի. նա ազատ արձակվեց (տեսանյութ)

Իմ ընտանիքի անդամները պետության հաշվին ոչ ինքնաթիռի և ոչ էլ մետրոյի տոմս չեն գնել ու չեն գնում. Ալեն Սիմոնյան

Մարդկային անգործությունը լուրջ հետևանքների է բերում․ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ի Գործադիր տնօրենի ելույթը Լոնդոնում

ՀՀ-ում ամենաէժան ծխախոտի մեկ տուփը պետք է լինի 20 հազար դրամ. Նարեկ Ղահրամանյան

Տավուշի մարզում պարեկները հայտնաբերել են զինված 85-ամյա ծերունու (տեսանյութ)

ABB Mobile: Новые подходы, новые возможности

Արագածավանի միջադեպին մասնակցած և երեկ ձերբակալված պաշտոնյան ազատ է արձակվել

Հայաստանում կձևավորվի ՆԳՆ կրթահամալիր

Հայ պատանի բռնցքամարտիկները 3 մեդալ են նվաճել Ղազախստանում կայացած միջազգային մրցաշարում

«Մի քիչ երկար համբուրիր»․ Իվետա Մուկուչյանը նոր երգ է ներկայացրել

ԱՄՆ սենատորները կոչ են անում պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ և դադարեցնել ռազմական աջակցությունը

2024թ. հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի միայն սպիտակ տուփերով․ Բաբկեն Թունյան

Աբովյան պուրակում գտնվող օտարման չենթակա հողամասը վաճառվել է․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Վարչապետը Սոչիում առանձին հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Ինչու է Գայանե Հակոբյանը հրաժարվել պաշտպաններից. ինչ փոփոխություն կա Աշոտ Փաշինյանի դիրքորոշման մեջ

Համահայկական ամառային ութերորդ խաղերը տեղի կունենան օգոստոսի 5-19-ը․ բացումը կկայանա Գյումրիում

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ ինչ հարցեր են քննարկել նրանք