Հույս ունենք «թավշյա հեղափոխությունը» կնպաստի տարածաշրջանում կայունությանը․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է Լատվիայի Հանրապետության նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տնտեսական ոլորտում փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին:

Վարչապետ Փաշինյանը կարեւորել է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների ճանապարհին Լատվիայի հետ փորձի փոխանակումը: «Հուսով ենք, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական իրադարձությունները կնպաստեն տարածաշրջանում կայունության ապահովմանը եւ խաղաղության հաստատմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո իրականացվող բանակցային գործընթացին:

Լատվիայի Նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին ընտրվելու կապակցությամբ եւ նշել, որ Լատվիայում մոտիկից հետեւել են Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին եւ բարձր գնահատել այն հանգամանքը, որ գործընթացը կրել է խաղաղ եւ ժողովրդավարական բնույթ։ Ռայմոնդս Վեյոնիսն կարեւորել է Լատվիայի հայ համայնքի դերը երկրի մշակութային եւ տնտեսական կյանքում, եւ նշել, որ այն հանդիսանում է լատվիական հասարակության արժեքավոր եւ անբաժանելի մասը:

Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարության քայլերն ուղղված են ժողովրդավարության ամրապնդմանր, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների առաջ մղմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, անկախ դատական համակարգի կայացմանը: Գործադիրի ղեկավարը տեղեկացրել է, որ ՀՀ իշխանությունները մտադիր են անցկացնել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ եւ հավելել, որ Հայաստանը Լատվիային ընդունում է որպես բարեկամ պետություն եւ հույսով է, որ հայաստանյան ժողովրդավարական փոփոխություններն ավելի մոտ կդարձնեն երկու երկրները:

Զրուցակիցները կարեւորել են նաեւ համագործակցությունը ՀՀ-ԵՄ փոխգործակցության, մասնավորապես, Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրի շրջանակում: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել լատվիական կողմին՝ վերը նշված համաձայնագիրն առաջիններից մեկը վավերացնելու համար:

Տպել
6828 դիտում

Ոստիկանությունը թույլ չի տվել կազմակերպել Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը

Ավստրալիայի արտգործնախարարն արձագանքել է Արցախի անկախության ճանաչման կոչով խնդրագրին. 1lurer

Ծովինար գյուղում հետախուզվող է հայտնաբերվել

Կայացել է Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների խորհրդակցական ժողովի առաջին նիստը(տեսանյութ)

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում որոնողական աշխատանքներն անարդյունք էին. վաղը որոնումներ չեն նախատեսվում

Ոստիկանությունում քննարկում են պարեկների մեքենաների և համազգեստի վրայի գրությունները փոխելու հարցը

Կայացել է «Իրանի հայկական եկեղեցիները» գրքի շնորհանդեսը

Տոկիո-2020. Արթուր Դավթյանը երկրորդ տեղով դուրս եկավ հենացատկի եզրափակիչ

Ձորից դուրս է բերվել զրուցարանից հեռացած ու չվերադարձած 42-ամյա քաղաքացու դին

Արցախում կորոնավիրուսի 1 դեպք է հաստատվել

«Արծվի թևերի» մոտակայքում մեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են

Նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում հետևել է մարմնամարզիկ Արթուր Դավթյանի մրցելույթին (լուսանկարներ)

Գյումրիում բնակարանագողեր են բռնվել

Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

«Մի′ գուշակիր, արի՛ հետազոտվելու». հանրային միջոցառում Սպիտակում և Երևանում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ՀՀ-ն ցանկանում է Ճապոնիայի հետ հարաբերություններին նոր որակ հաղորդել և փոխգործակցության նոր էջ սկսել․ Արմեն Սարգսյան

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի ռազմական կցորդին

Արաբկիր, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններում իրականացվել է ուժեղացված ծառայություն (լուսանկարներ)

Տոկիո-2020. Արթուր Դավթյանի փայլուն ցատկերը որակավորման փուլում. Տեսանյութ

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մասնակցել են Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությանը (լուսանկարներ, տեսանյութ)

Աճյունների որոնողական աշխատանքներն այսօր կշարունակվեն Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում

Կատարվել են խուզարկություններ, զննություններ, բերման է ենթարկվել 5 անձ. ուժեղացված ծառայություն Արմավիրի մարզում

Տոկիո-2020. մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հաջող ելույթով մեկնարկեց Օլիմպիական խաղերում

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թուրքիայից զեկույց է պահանջում մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարի վիճակի մասին. «Արմենպրես»

Նորագյուղ թաղամասում նռնակ է հայտնաբերվել

ՊՆ 35-ամյա ծառայողը մեքենայով գլխիվայր շրջվել է և տեղում մահացել. shamshyan.com

Մի պապիկ եկավ, ասաց՝ հիվանդանոցում զինվորների մազերը կկտրե՞ս. լիբանանահայ Գրիգորը դա չնչին փոխհատուցում է համարում

Պատմական Արտաշատ մայրաքաղաքի տարածքում կիրականացվեն հնագիտական ուսումնասիրություններ

Հետախուզվողն օդանավակայանից ներկայացել է ոստիկանություն

Նախագահ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել կայսր Նարուհիտոյի հետ, անդրադարձել հայ-ճապոնական հարաբերություններին

Երևանում վերջին հրաժեշտն են տալիս մեծանուն արվեստագետ, դուդուկահար Ջիվան Գասպարյանին

ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում վերապատրաստման դասընթացն ավարտվել է

Կորոնավիրուսային հիվանդության 250 նոր դեպք է հաստատվել, մահացել է 5 մարդ

Երևանում ավտոմեքենա է այրվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի կողմից կազմակերպված ընդունելությանը (տեսանյութ)

ՔԿ-ն հրապարակել է փոխհրաձգության հետևանքով հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողների անունները

ՄԻՊ արտահերթ զեկույց անգլերենով. ներկայացվել են Երասխում բնակիչների իրավունքների վտանգներն ու խախտումների փաստերը

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են

ՀՀ-ում փակ ճանապարհներ չկան