Սփյուռքահայ գործարարները ներդրողների խումբ են ստեղծել՝ խթանելու համար հայրենադարձությունը

12/07/2018 schedule11:11

Համաշխարհային բիզնես միջավայրում նշանակալի դերակատարում ունեցող հայտնի հայ գործարարների նախաձեռնությամբ ստեղծվել է ներդրողների խումբ, որը հայտարարում է «Կառուցի՛ր Հայաստան»/«Build Armenia» նախագծի մեկնարկի մասին:

Նախաձեռնության հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Կառուցի՛ր Հայաստան» նախագծի նպատակն է ապահովել հայրենադարձությունը խթանող լայնամասշտաբ ներդրումների  հոսք՝ դեպի Հայաստան, ստեղծել սոցիալ-տնտեսական նպաստավոր միջավայր, որը համապատասխան ենթակառուցվածքների հիման վրա ի վիճակի կլինի ընդունել հայրենադարձության ինքնահոս ալիքը:

Նախագծի մեկնարկն ազդարարվում է ներդրողների խմբի կոչով, որը ներկայացված է ստորեւ.

ԿՈՉ

Նկատի ունենալով, որ

- համաշխարհայնացման ագրեսիվ միտումները եւ հայրենամերձ տարածքներից, մասնավորապես՝ Մերձավոր Արեւելքի ավանդական համայնքներից հայության արտագաղթն օրախնդիր են դարձնում հայկական ներուժի համախմբումը,

- ՀՀ-ն՝ որպես համայն հայության հայրենիք, ունի ծանրակշիռ պատասխանատվություն յուրաքանչյուր հայի ինքնության պահպանման, բարեկեցության, անվտանգության եւ զարգացման գործում,

- Սփյուռքում շարունակվող ուծացումը սպառնում է ազգային ինքնության պահպանմանն ու զարգացմանը,

- զարգացման երկարաժամկետ եւ համակարգված տեսլական չունեցող հայ ժողովուրդը շարունակում է ապրել ու ստեղծագործել աշխարհի տարբեր անկյուններում՝ իր ամբողջական ներուժը չօգտագործելով միասնաբար,

- ՀՀ-ը անկախության հռչակման առաջին իսկ օրվանից գտնվում է թուրք-ադրբեջանական տանդեմի հորիզոնական շրջափակման մեջ` կրելով այդ երկրների թշնամական, ռազմատենչ հռետորաբանության հետեւանքները,

- 1991թ-ից ի վեր ՀՀ-ից տեղի է ունենում ուղեղների եւ որակյալ մարդկային ներուժի անկառավարելի արտահոսք՝ խաթարելով երկրի անվտանգությունը,

- հայությունը Սփյուռքում ձեւավորել է տնտեսական կապիտալ, որը համախմբված չէ եւ չի ծառայում խոշորամասշտաբ միասնական ծրագրերի իրականացմանը,

- ՀՀ-ում ձեւավորվում է համապատասխան միջավայր՝ ինքնահոս հայրենադարձության ալիքն «ընդունելու» եւ այն առավել համակարգված դարձնելու համար,

- Սփյուռքում հասունացել է Հայաստանը համահայկական նախագծերի կենտրոնի վերածելու վաղեմի գաղափարը,

ապա եզրակացնելով, որ.

- հայրենադարձության որոշում կայացնողը սփյուռքահայն է, ով ուզում է մասնակցել սեփական երկրի կառուցման գործին, պատասխանատվություն կրել այդ երկրի ճակատագրի համար, ինչպես նաեւ ավելի բարեկեցիկ, ապահով ու երջանիկ կյանք ապահովել իր եւ իր ընտանիքի համար,

- ՀՀ-ը պետք է կարողանա ստեղծել սոցիալ-տնտեսական համակարգված միջավայր, որը դեպի իրեն կձգի այդ սփյուռքահային` իր կապիտալով ու գիտելիքներով հանդերձ,

- ՀՀ-ում համապատասխան ենթակառուցվածքները պետք է ծառայեն ինքնահոս հայրենադարձության համակարգված կազմակերպմանը, ընդ որում՝ ՀՀ ցանկացած վարչակազմ կարող է միմիայն աջակցել սփյուռքահայության ժողովրդագրական, տնտեսական եւ մասնագիտական ներուժի հայրենադարձությանը,

հայտարարում ենք.

- Մենք՝ ներքոստորագրյալներս, «Կառուցի՛ր Հայաստան» նախագծի մեկնարկով հանդես ենք գալիս ֆինանսական ու աշխարհագրական ծավալով աննախադեպ նախաձեռնությամբ, որը կապահովի հայրենադարձությունը խթանող ներդրումների լայնամասշտաբ հոսք՝ դեպի Հայաստան:

Միաժամանակ կոչ ենք անում աշխարհասփյուռ հայ գործարար շրջանակի մեր գործընկերներին միանալ նախաձեռնությանը, այդպիսով՝ անմիջականորեն մասնակցելով  «Կառուցի՛ր Հայաստան» նախագծի իրականացմանը:

Նախագծի շուրջ համախմբված գործարարների առաջին համաժողովը տեղի կունենա  2019 թ. առաջին եռամսյակում Ֆրանսիայում:

Վարտան Սիրմակես (Վարդան Սըրմաքեշ, Vartan Sirmakes, Switzerland)

Արդեն Սելլեֆյան (Արտեն Սելեֆյան, Arden Sellefyan, Switzerland)

Հայկ Հովհաննիսյան (Hayk Hovhannisyan, Switzerland)

Վարտկես Կնաջյան (Վարդգես Քնաճյան, Vartkess Knadjian, Belgium)

Հարութ Միսիրեան (Հարութ Միսիրյան, Harout Missirian, Lebanon)

Աբրահամ Օդեմիս (Abraham Odemis, France)

Հրաչ Կապրիելյան (Հրաչ Գաբրիելյան, Hratch Kaprielian, USA)

Անուշավան Նազարեան (Անուշավան Նազարյան, Anushavan Nazarian, Kuwait)

Յարութիւն, Յակոբ, Ռաֆֆի, Շանթ Ստամպուլլի (Հարություն, Հակոբ, Րաֆֆի, Շանթ Ստամբուլլի, Haroutune, Hagop, Raffi & Chant Istanboulli, Italy & United Arab Emirates )

Փաթրիք Արապեան (Պատրիկ Արաբյան, Patrick Arapian, France)

Ռոյ Արաքելեան (Ռոյ Առաքելյան, Roy Arakelyan, France)

Սեւակ Արծրունի (Sevak Artsruni, Armenia)»:

Տպել
9926 դիտում

Դուդուկահար Արսեն Պետրոսյանը հեղինակավոր «Songlines Music Awards 2022»-ին է առաջադրվել «Լավագույն արտիստ» անվանակարգում

Ազգային ժողովը ՀՀ նախագահի հրաժարականի դիմումը ստացել է

Վարդենյաց լեռնանցքը, Շինուհայր-Տաթև ավտոճանապարհը բեռնատարաների համար դժվարանցանելի են

Երևանի ու 3 մարզերի մի շարք հասցեներում ժամանակավոր հոսանքազրկումներ կլինեն

Խոշոր հրդեհ Երևանի կահույքի խանութ-սրահներից մեկում. կրակի դեմ պայքարել է հրշեջների 7 խումբ (տեսանյութ)

Հրդեհ Էջմիածին քաղաքում. այրվել է չշահագործվող շինություն

Հանգստյան օրերին մի քանի հարյուր տոննա զենք ու ռազմամթերք է հասցվել Ուկրաինա. ՌԴ-ն կրկին նախազգուշացումների թիրախում է

1 օրում դուրս է բերվել ձյան մեջ արգելափակված 43 ավտոմեքենա

Նոր Երզնկա գյուղի ճանապարհին ավտոմեքենան 150 մետրից գլորվել է ձորը. կա զոհ

ՀՀ նախագահի պարտականությունները ժամանակավոր կկատարի Ազգային ժողովի նախագահը

Էմիլ Տարասյանն ազատվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից

Արմեն Սարգսյանը հայտարարել է ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարականի մասին

Յուրաքանչյուրը կարող է նպաստել իր համայնքի խնդիրների լուծմանը. Աննա Ասատրյանը՝ հայկական արտադրության չրերի հեղինակ

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 38 բեռնատար ավտոմեքենա

Իջևանի գարեջրի չգործող գործարանում հրդեհ է բռնկվել

Ալմաթիում երկրաշարժ է տեղի ունեցել

Իտալիայում մոտ 2000 բժիշկ աշխատանքից հեռացվել է կորոնավիրուսային պատվաստումների բացակայության պատճառով

Տիչինայի փողոցում պայթյունի պատճառ է դարձել ստորգետնյա գազատարից արտահոսքը, այն վերականգնվում է․ «Գազպրոմ Արմենիա»

Հրդեհ Երևանում գտնվող կահույքի խանութի տանիքում

Վրաերթ-վթար Երևանում. բժիշկները պայքարում են տուժողի կյանքի համար. վարորդը դիմել է փախուստի

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4 նոր դեպք. 6 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է

Շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բայդենը քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն ու Ռուսաստանի հետ բանակցություններն իր օգնականների հետ

Հրդեհ «Ապաչի» գործարանի տարածքում, այրվել է վագոն-տնակը

Ժամանակավորապես դադարեցվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հատվածների գազամատակարարումը

Պեկինը ձմեռային Օլիմպիական խաղերին ընդառաջ կպահպանի կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակը

Սև ծովում հրդեհ է բռնկվել 700 տոննա մազութ տեղափոխող լցանավի վրա

Փրկարարները օգնության են հասել Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիներին

Երևանի Տիչինայի փողոցում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ

Վաղը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա առցանց ասուլիսով (պաշտոնական)

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 բեռնատար ավտոմեքենա

Եվրոպայի 2022 թվականի մշակութային մայրաքաղաք է դարձել Լիտվայի Կաունաս քաղաքը

Այրվել է Երևանի Նանսենի փողոցի շենքերից մեկի տանիքը

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 814 նոր դեպք․ առողջացել է 109 մարդ

Համավարակի ազդեցությամբ կրթական աղքատությունը դարձել է աշխարհում նոր տիպի անհավասարության ցայտուն ցուցանիշ․ Անդրեասյան

Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան և Տաթև-Շինուհայր ճանապարհահատվածներում բուք է

Էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումներ են սպասվում Երևանում և երեք մարզերում

«Սիրում եմ». պաշտպանության նախարարի ու նրա կնոջ պարը՝ սիրո երգիչ Հայկոյի երգի հնչյունների ներքո (տեսանյութ)

Տիկին Դավոյանը տեղյակ է խնդրի վերաբերյալ. նախարարությունն արձագանքել է պատգամավորի հրապարակած լուսանկարին