Ստեփանավանում խարդախությամբ պետությանը պատճառած 15 մլն դրամի վնասը հատուցվել է

11/07/2018 schedule14:40

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով Վանաձորի սոցիալական ծառայության տարածքային գործակալության մասնագետը «Հայփոստ» ՓԲ ընկերության փոստային մասնաճյուղերի օպերատորների օժանդակությամբ Ազնվաձոր եւ Բազում համայնքներում բնակվող նպաստառուներից պահանջել եւ ստացել է առանձնապես խոշոր չափերի ապօրինի վարձատրություն: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։ 

Քրեական գործի նյութերի վերլուծությունը ցույց է տվել, որ կոռուպցիոն սխեմայում ներգրավված են եղել ոչ միայն ապօրինի վարձատրություն ստացողը, նրան օժանդակողները, այլեւ մեկ տասնյակից ավելի ապօրինի վարձատրություն տված անձինք, ինչը վկայում է, որ առերեւույթ կատարված հանցագործության մասին իրազեկ անձանց շրջանակը բավականին ընդգրկուն է: Այս հանգամանքը հիմք է տվել կարծելու, որ մարզի վարչական տարածքում գործող սոցիալական ծառայության մյուս տարածքային գործակալություններում նմանատիպ կոռուպցիոն դրսեւորումների հավանականությունը եւս մեծ է:

Ելնելով դրանից՝ Լոռու մարզի դատախազի կողմից դեռեւս 14.05.2018թ. գրություն է հասցեագրվել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետին՝ մարզի վարչական տարածքում գտնվող սոցիալական ծառայության մյուս տարածքային գործակալություններում նպաստների տրամադրման գործընթացում հնարավոր հանցավոր դրսեւորումներն ու դրանց մեխանիզմները բացահայտելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական ընդգրկուն միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարությամբ:

Իրականացված աշխատանքների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել ՀՀ Լոռու մարզպետարանի Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության աշխատողների կողմից չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Ստեփանավանի ՍԾՏԳ թվով 4 աշխատակիցներ, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, սկսած 2007թ.-ից, տարբեր ժամանակահատվածներում, մինչեւ 2018թ. հունիս ամիսը, առանց մի շարք քաղաքացիների գիտության, Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում կեղծ տեղեկություններ են մտցրել նրանց սոցիալապես անապահովության վերաբերյալ եւ ապօրինի ձեւակերպել ընտանեկան նպաստներ:

Դրանց գումարները, նպաստառուների ցուցակներում հաշվառված նույն անձանց հանձնելու պատրվակով, նրանց անունների դիմաց ստորագրելով՝ «Հայփոստ» ՓԲԸ տվյալ տարածքներն սպասարկող փոստային բաժանմունքների փոստատարներից անձամբ ստացել եւ այդ կերպ խարդախության եղանակով հափշտակել են խոշոր չափերով ընդհանուր 15.248.500 ՀՀ դրամ:

Դեպքի առթիվ 2018 թվականի հունիսի 29-ին ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնում հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության ընթացքում ենթադրաբար չարաշահումներ թույլ տրված աշխատակիցներն ամբողջությամբ հատուցել են պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի վնասը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ՝ կոռուպցիոն սխեմայում ներգրավված իրավասու անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքին իրավական գնահատական տալու, ինչպես նաեւ պետությանը պատճառված վերջնական վնասի չափը ճշտելու ուղղությամբ:

Տպել
1548 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին