Երբ է վերականգված 20 միլիարդ 622 մլն դրամի չվճարված հարկը մտնելու բյուջե. պարզաբանում

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կոռուպցիայի դեմ պայքարին եւ պետական բյուջե վերադարձվող գումարներին։

«Դուք գիտեք, որ մեր կառավարության ձեւավորումից ի վեր, ակտիվորեն ընթանում է կոռուպցիայի եւ չարաշահումների, նաեւ ստվերային տնտեսության դեմ պայքար։ Երեկ մենք ամփոփել ենք մի տվյալ եւ արձանագրել, որ իրավապահ տարբեր մարմինների հարուցած քրեական գործերի շրջանակում հարկային պարտավորությունների մասով հուլիսի մեկի դրությամբ հաշվարկվել եւ վերականգվել է 20 միլիարդ 622 միլիոն դրամի վնաս կամ չվճարված հարկ, որը պետք է վճարվի»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ այն կարեւոր ցուցանիշ է, եւ «իրականում 1,5 ամսվա աշխատանքի արդյունք է»։

«Մամուլում հրապարակումներ կան, որ վերադարձված թիվը չի արտահայտվում բյուջեում, այդտեղ ոչ մի տարօրինակ բան չկա, կխնդրեմ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին ներկայացնել թե ինչն է պատճառը, որ բյուջեում ունենք փաստացի վերականգնված 800 միլիոն դրամ»,- ասաց նա։

ՊԵԿ նախագահն արձագանքեց, որ բացահայտումներն իրականացվել ոստիկանության, ԱԱԾ-ի եւ ՊԵԿ-ի տարբեր ստորաբաժանումների իրականացրած աշխատանքի արդյունքում, ուստի այն պետք է դիտարկել որպես «հավաքական աշխատանքի արդյունք»։

Անանյանի խոսքով՝ 20 միլիարդ 622 միլիոնը օր օրի փոփոխվող թիվ է, այն բարձրանալու միտում ունի։

«Այս պահի դրությամբ 73 տնտեսավարողների վարքագծի արդյունք է, օրինակ Նոր Ֆոլկի թեմայով որ ասում ենք վերականգնվել է 2,5 միլիոն դրամ, մենք նկատի ունենք այն, որ իրենց հաշվարկային հաշվին մուտքագրվել է համապատասխան գումարը, որը վերահսկվում է ԱԱԾ-ի ու ՊԵԿ-ի կողմից եւ լուծարային ակտը գրելուն պես հաշվարկային հաշվից գումարները կփոխանցվեն պետական բյուջե»,- ասաց Անանյանը։

ՊԵԿ նախագահի խոսքով՝ մի քիչ վերապահումով պետք է խոսել պետական բյուջե վերականգնված գումարների մասին, որովհետեւ երբ ասում են վերականգնվել է, դա չի նշանակում, որ գումարն անմիջապես փոխանցվել է բյուջե։

«Այսինքն, երբ արձանագրվել է չվճարված հարկը, տվյալ ընկերությունն այն մուտք է արել իր իսկ ընկերության հաշվին, որը կալանքի տակ է, եւ չի կարող որեւէ տեղ կորել։ Հիմա ստուգումների արդյունքում, երբ ակտը կվերջնականանա, գումարը մասնավոր ընկերության հաշվից փաստացի կտեղափոխվի պետական բյուջե»,- հստակեցրեց Նիկոլ Փաշինյանը, ապա շարունակեց․

«Կարող ենք հանգստացնել լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներին՝ ավելի քան 20 միլիարդ դրամը որեւէ տեղ չի կարող կորել, ամբողջը փաստացի վերականգնված գումարներ են, եւ դե յուրե ընթացակարգերի խնդիր է ընդամենը։ Սա վերաբերում է միայն հարկային պարտավորություններին եւ չի վերաբերում ապօրինի հարստացման հետ կապված գործերին, յուրացումներին եւ այլ կոռուպցիոն գործարքներին»։

Փաշինյանը վստահեցրեց՝ լրջագույն գումարներ են վերադարձվելու բյուջե, պետությանը հասցված վնասները վերականգնվելու են, որպեսզի յուրաքանչյուր համայնքի բնակչի համար հենց իր համայնքում տեսանելի լինի կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքը։

Տպել
4418 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին