Ցանկացած հետաքննություն, եթե հասնի Սերժ Սարգսյանին, կհասնի. վարչապետ

ՊՆ զինվորական կենտրոնական հավաքակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում խոսեց զինվորների սննդի եւ հագուստի որակի մասին:

«Տարբեր տեղեկություն ենք ստացել, որ որոշ զորամասերում լավ է, որոշ զորամասերում խնդիրներ են առաջացել կամ քննարկման փուլում են եւ կադրային լուծում կգտնեն, եւ այն մարդիկ, ովքեր պատշաճ չեն կատարում աշխատանքը, լուծումներ կգտնեն»,- ասաց նա:

Հարցին՝ դժվա՞ր էր որդուց բաժանվելը, վարչապետը պատասխանեց՝ այնպես չէ, որ տղային ավելի քիչ է տեսնելու, քան սովորաբար է: Իսկ ինչպե՞ս է վերաբերվում, որ որդու բանակ զորակոչվելը հանրության նման լայն ուշադրությանն է արժանանում, պատասխանեց.

«Երեւի առաջին անգամ է, որ լայն ուշադրության է արժանում, եթե 10-րդը լիներ, հանրության առանձնակի ուշադրության չէր արժանանա»:

Խոսելով բանակում առկա կոռուպցիոն գործարքների եւ դրանց բացահայտման մասին՝ վարչապետն ասաց, որ կառավարությունը ոչ թե պլան է դրել, որ բանակում պետք է այսքան կոռուպցիա բացահայտվի, այլ կան ընթացակարգեր՝ քրեական, քրեադատավարական, ահազանգերի ստուգումների հետ կապված, ինչքան կբացահայտվի՝ կբացահայտվի, չի բացահայտվի՝ չի բացահայտվի:

Լրագրողների խնդրանքով վարչապետն անդրադարձավ նաեւ ԱԱԾ վերջին գործողություններին՝ Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքում:

«Ես Ազգային անվտանգության ծառայության առաջ խնդիր չեմ դրել՝ գնացեք խոշոր բացահայտում արեք: Ես ասում եմ, որ պետք է լինի օրինականություն: Ալեքսանդր Սարգսյանի ընտանիքի առնչությամբ մարդկանց թվում է, թե  կառավարությունում ասել ենք՝ այսօր մենք բերման ենք ենթարկում Ալեքսանդր Սարգսյանին, եւ գնում են բերման ենթարկելու։ Եղել է քաղաքացի, որը դիմում է գրել ինձ, որ ես այսպիսի խնդրի առաջ եմ կանգնել, որ իմ ձեռքից այդ նկարները խլել են, ես մակագրել եմ ԱԱԾ: ԱԱԾ-ն հրավիրել է այդ մարդուն, նա հաղորդում է տվել հանցագործության մասին եւ գործին ընթացք է տրվել»,- ընդգծեց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին, երկու անգամ ԱԱԾ-ն բերման է ենթարկել ու ազատ արձակել, Փաշինյանն ասաց.

«Ասում են՝ վայ, բերման ենթարկեցին, ազատ արձակեցին: Դա ընդհակառակը պետք է վստահություն ներշնչի, որ եթե կոնկրետ գործով կան կոնկրետ ապացույցներ, իրացվում է: Եթե չկան կոնկրետ ապացույցներ, չի իրացվում։ Մարդկանց ձերբակալելը ինքնանպատա՞կ է։ Կոնկրետ 2 դեպքով, շատ հիմնավոր պարագայով բերման են ենթարկվել, երբ ստուգվել են փաստերը, եւ այդ պահին ձերբակալելու որոշում կայացնելու օրինական հիմք չի եղել: Թող որեւէ մեկը չմտածի՝ ես զանգում, ասում եմ՝ էսինչին ձերբակալեք, էսինչին բաց թողեք, մյուսին հետապնդեք, ես մի խնդիր եմ դնում՝ բոլոր գործողությունները պետք է լինեն 100 տոկոսանոց օրինական, օրենքն է ասում՝ ում բերման ենթարկեն եւ ում ազատեն»:

Հարցին՝ հնարավո՞ր է այդ գործողությունները հասնեն 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետը պատասխանեց. «Ցանկացած հետաքննություն, եթե հասնի Սերժ Սարգսյանին, կհասնի, եթե պետք լինի՝ տուն կհասնի, ամեն տեղ էլ կհասնի, բայց դա ոչ թե ես եմ որոշում, այլ փաստերը, ընթացակարգերը, օպերատիվ տեղեկություններն են որոշում: Ես կարող եմ երաշխավորել, որ ոչ մի անձեռնմխելի մարդ Հայաստանում չկա։ Իսկ նրանք, որոնք անձեռնմխելի են օրենքով, նրանց անձեռնխելիությունը հաղթահարելու եղանակներ նույնպես օրենքով մշակված են եւ այդպիսի դեպք մենք մեկ անգամ տեսել ենք»,- եզրափակեց նա:

Տպել
3795 դիտում

Աբովյան քաղաքի Տիեզերագնացների հրապարակում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք