Երևան
16 °C
Հուլիսի 5-ին Փարիզում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայանում տեղի է ունեցել ասուլիս, որը նվիրված էր հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ կայքը:
Ասուլիսի ընթացքում երկու տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին պատասխանեցին ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, ՖԿՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը, ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, ՖՄԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էրվե Լադսուին, ՖՄԿ հաղորդակցության հարցերով տնօրեն Վեռոնիք Տավոն, ՖՄԿ գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Բերտրան Լեբլանը:
Մամուլի ասուլիսի ընթացքում արծարծվել են երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, անցկացվելիք միջոցառումներին ու ընդունվելիք փաստաթղթերին առնչվող հարցեր։ Բանախոսները ներկայացրել են Հայաստանի ներգրավվածությունը ՖՄԿ-ին և հավատարմությունն ու շարունակական ներդրումը ֆրանկոֆոն արժեքների ամրապնդման և տարածման գործում, Կազմակերպության նշանակությունը Հայաստանի համար:
Փարիզում ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, ՖԿՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը և ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հանդիպումներ են ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղարի գրասենյակի ղեկավար Ժան-Լուի Աթանգանա Ամուգուի և գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էրվե Լադսուի հետ, որոնց հետ հանգամանալից քննարկում է տեղի ունեցել ՖՄԿ երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի և ձեռնարկվող քայլերի շուրջ:
ՖՄԿ ԳՔ գրասենյակի ղեկավարը ողջունել է կառույցի գագաթաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու Հայաստանի իշխանությունների հանձնառության վերահաստատումը և կառավարության կազմավորումից անմիջապես հետո կազմակերպչական աշխատանքներին նոր ավյունով լծվելը, ինչին նրանք ականատես եղան Երևան մայիսին կատարած այցելության ընթացքում։
Արսեն Խառատյանը և Տիգրան Բալայանը հանդիպումներ են ունեցել նաև Ֆրանկոֆոնիայի պաշտոնական հեռարձակող TV5Monde հեռուստաընկերության, France24 հեռուստաընկերության և Radio France International ռադիոկայանի ղեկավարության հետ՝ քննարկելու վերոհիշյալ լրատվամիջոցների կողմից գագաթաժողովի միջոցառումների լուսաբանմանն առնչվող հարցեր:
Վարչապետի խորհրդականն ու ԱԳՆ մամուլի խոսնակը ներկա են գտնվել նաև ՖՄԿ մշտական խորհրդին, հանդիպում ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հետ:
Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է
Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել
Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)
Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)
Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը
Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է
Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին
Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո
Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ
«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է
Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
© 2024 Հայկական ժամանակ