Ոչ ոք չկասկածի, որ մինչև վերջ ծառայելու եմ քաղաքացիներին. լուսանկարներ՝ սյունիքյան այցից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդիպումները Սյունիքի մարզի բնակչության հետ: Օրվա երկրորդ կեսին կառավարության ղեկավարը հանդիպումներ է ունեցել Մեղրիի, Քաջարանի և Կապանի բնակիչների հետ: 
Վարչապետը նշել է, որ մարզ այցն ունի երկու նպատակ՝ էմոցիոնալ և գործնական: 
«Նախ ցանկանում ենք տեսնել, թե հեղափոխությունից հետո ինչ տրամադրություն է, ինչպես եք նայում ապագային, արդյոք ձեզ հաղթանակած, ուժեղ եք զգում: Այդ էմոցիան սերն է սեփական հայրենիքի նկատմամբ ու այդ էմոցիան երբեք չի անցնելու: 
Այսօր քաղաքացիների ու մեր միջև փոխադարձ սիրո զգացողություն է, ես երբեք չեմ դադարելու սիրել մեր քաղաքացիներին: Մեր իշխանությունը հիմնված է բացառապես ձեր վստահության վրա, ուրիշ որևէ գործոն չկա, որ մեզ օգնել է` այս հաղթանակն արձանագրելն է: Մեր միակ քաղաքական դաշնակիցը ՀՀ քաղաքացին է և ժողովուրդը, ու գիտենք, որ քաղաքացին շարունակելու է մեր դաշնակիցը լինել, քանի դեռ տեսնում է, որ մենք ծառայում ենք իրեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ որևէ մեկը չպետք է կասկածի, որ ինքը մինչև կյանքի վերջը ծառայելու է ՀՀ քաղաքացիներին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ինքը որպես ՀՀ վարչապետ ոչ մի կաշկանդվածություն, կախվածություն վատ առումով չունի, իր միակ կախվածությունը ժողովրդից է, միակ ցանկությունը՝ այնպես անել, որ ժողովուրդն իրեն հաղթանակած զգա: 
«Հայաստանում քաղաքական փոփոխությունների կերտողը, սեփականատերը դուք եք, և կոչ եմ անում պինդ բռնել այդ հաղթանակը և ձեռքից բաց չթողնեք: Դուք միշտ պետք է լինեք բարձրագույն իշխանություն, իշխանությունը ձեզ պետք է ճանաչի որպես ղեկավար, վերադաս, բայց դուք էլ ձեր կողմից ձևավորված իշխանությանն օգենք, որ մենք լինենք մաքսիմալ արդյունավետ: Ես եկել եմ այստեղ էներգիա հավաքելու և ձեր կողմից պատվիրակված գործը շարունակելու»,- ասել է վարչապետը: 
Անդրադառնալով այցի գործնական նպատակին՝ վարչապետն ասել է, որ այցի արդյունքներով ունեն կոնկրետ որոշումներ, համայնքներում սուբվենցիաների միջոցով իրականացվելու են կապիտալ շոշափելի ծրագրեր՝ ճանապարհաշինության, ոռոգման համակարգերի կառուցման և այլ ուղղություններով: «Պայմանավորվել ենք, որ համայնքները պետք է ծրագրերը ներկայացնեն և մարդիկ պետք է այս փուլում գործնական փոփոխությունները տեսնեն իրենց միջավայրում: Մարդիկ պետք է տեսնեն փոփոխություններն իրենց բակում, ընտանիքում, կենսամակարդակում»,- ընդգծել է կառավարության ղեկավարը: 
Անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտի մասին հարցին՝ վարչապետը նշել է, որ ոլորտի հետ կապված փաստեր հավաքելու դեպքում կկայացվեն համապատասխան որոշումներ: Մասնավորապես, Մեղրիում բնակիչներից մեկը տեղեկացրել է, որ Լիճքի հանքավայրի շահագործման դեմ բողոքի ցույցերը դադարեցրել են՝ հետևելով վարչապետի կոչին և հույս ունեն, որ այդ հարցին կտրվի արդար լուծում: 
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում այս երկրի ընդերքը քանդվում է, արտահանվում ու համարվում է, որ տնտեսությունն աճում է՝ կախված նաև պղնձի գներից: «Կարծում եմ՝ սա խնդիր է, բայց չեմ կարծում, որ պետք է հանքարդյունաբերությունը փակենք: Հանձնարարական եմ տվել, որ բոլոր մետաղական հանքավայրերում ստուգումներ իրականացվեն, ստուգվի դրանց համապատասխանությունը բնապահպանական նորմերին: Խնդրում եմ հնարավորություն տալ, որ հավաքվեն փաստեր, որոնց հիման վրա հնարավոր կլինի կայացնել որևէ որոշում: Ես որպես վարչապետ իրավունք չունեմ հենց այնպես որոշել, որ հանքերը փակվեն: Խնդիրներին ծանոթ եմ, որոշում կայացնելու համար պետք է հավաքել փաստեր, որոնք կլինեն անառարկելի, որոնց հիման վրա էլ հնարավոր կլինի կայացնել որոշումներ»,- ասել է գործադիրի ղեկավարը: 
Վարչապետն ընդգծել է, որ որևէ հանքի հետ կապված որևէ կոռուպցիոն պարտավորություն չունի, իր միակ պարտավորությունը ժողովրդի առաջ է: 

Տպել
4949 դիտում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու վերաբերյալ բանաձեւը

Կոտայքի մարզում կյանքի կկոչվի 89 սուբվենցիոն ծրագիր՝ 6,9 մլրդ դրամ արժեքով

Գանձասարում զբոսաշրջիկներին դիմավորող Գրիշա պապն ու նրա երգերը. լուսանկարներ

Դեմերը կո՞ղմ են դարձել. Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու նախագիծը բուռն քննարկվում է

«Զինուժի» բացառիկ տեսանյութը հարձակման ենթարկված դիրքից

Արարատի մարզից ևս 27 սուբվենցիոն ծրագրային հայտ է հաստատվել

Գերագույն ռադայում կանխատեսում են Զելենսկու մոտալուտ հրաժարականը

ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակի առնչությամբ․ «Արմենպրես»

Արարատ Միրզոյանի կարգադրությամբ ԱԺ մի շարք պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից

Նյու Յորքի իշխանությունները նախատեսում են հարյուր դոլար վճարել COVID-19- ի դեմ պատվաստվողներին

Ֆրանսիան Հայաստանին չի կարող ռազմական եղանակով օգնել, չպետք է առաջարկվեն անիրատեսական լուծումներ. փորձագետ

Ոստիկանության ծառայողները բացահայտել են Ավշարի համայնքապետի ապօրինությունները (տեսանյութ)

Կառավարությունը 3 մլրդ 459 մլն 300 հազար դրամ կհատկացնի «Սինոֆարմ» եւ «Պֆայզեր» ձեռք բերելու համար

Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնում. նրան կփոխարինի Ալեն Սիմոնյանը

Ժամը 18-ի դրությամբ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է․ ՊՆ

Վլադիմիր Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Քաղաքապետի առաջին տեղակալը հեռացվել է «Առաքելություն» կուսակցությունից

ՍԱՏՄ-ն վերացրել է Ռուսաստանից կենդանի խոզերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի ներմուծման սահմանափակումները

Հայտնի են 3 բուհերի վերաբերյալ Կառավարության որոշման գործով ՍԴ նիստի հետաձգման պատճառն ու նոր նիստի օրը

Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն

Տոկիո-2020. Արման Դարչինյան. երկու քայլ՝ լեգենդար հորեղբոր արդյունքը գերազանցելու համար

Այս գիշեր զոհված 38-ամյա սպան 44-օրյա պատերազմի մասնակից էր, ունի երկու անչափահաս երեխա

Ապաքինվելուց հետո պատրաստ եմ նորից մեկնել իմ զորամաս և շարունակել ծառայությունս․ վիրավորված զինծառայող (տեսանյութ)

Վրաստանը պատրաստվում է տեղական ընտրությունների

Վիրավոր զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ Սահակ Օհանյան (տեսանյութ)

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները լիակատար աջակցություն են հայտնում զինված ուժերին

ԱՊՀ երկրներում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների վերաբերյալ պետք է տեղեկություններ ներկայացնեն․ ՊԵԿ

Կորյունը շատ քաջ էր. այս գիշեր հակառակորդի կրակոցից զոհված 18-ամյա զինվորը 6 ամսվա ծառայող էր

Գյումրիում 2 շենք է կառուցվում սոցիալապես անապահով 36 ընտանիքի համար. տեսադաշտում են նաև 44-օրյա պատերազմի մասնակիցները

ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն և զավթելուն ուղղված Ադրբեջանի գործողությունների առթիվ հարուցվել է քրգործ

Տոկիո-2020. Վարսենիկ Մանուչարյանը հանդես եկավ 100 մ ազատ ոճ մրցաձևում (տեսանյութ)

Պատվիրել է իրագործել 6 անձանց սպանություններ․ ԱԱԾ-ն ավարտել է հարուցված քրեական գործի նախաքննությունը

Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը․ Ռուբեն Ռուբինյան

Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի՝ Շիրակի մարզով անցնող 4,1 կմ հատվածը հիմնանորոգվում է

Պոլիէթիլենային տոպրակները փոխարինվելու են վերամշակված, հատուկ շտրիխ կոդով բազմակի օգտագործման Հավատարմության տոպրակներով

Սեպտեմբերի 15-ից եռամսյա վարժական հավաքներ կհայտարարվեն. կներգրավվի 869 քաղաքացի

Լայնամասշտաբ գործողությունները չեմ բացառում, բայց տարվա այս եղանակին դա քիչ հավանական է. ռազմագետ

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո իրականացվում է հոգեբանական անվճար ծրագիր. մինչ օրս օգտվել են 700-ից ավելի անձինք

Ռուսաստանը վերախմբավորել է զորքերը Աֆղանստանի հետ սահմանին

Պայթյուններ են նախատեսվում Արցախի բոլոր շրջաններում