Հավաքագրված գումարներից 10 միլիարդ դրամ կհատկացվի համայնքներին. վարչապետը հասել է Քաջարան

Վարչապետ Փաշինյանը «Մեղրի» ազատ տնտեսական գոտի այցելությունից հետո գնաց է Քաջարան: Բնակիչերի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հանդես եկավ ողջույնի խոսքով.

«Իմ այստեղ գտնվելու նպատակը ձեզ տեսնելն է, ձեր աչքերի մեջ նայելն է, ձեր տրամադրությունը զգալն է, եւ համոզվելն է, որ դուք գիտեք, որ այն փոփոխությունները, որոնք ՀՀ-ում տեղի են ունեցել, այն հաղթանակը, որ ՀՀ-ում տեղի է ունեցել, դա ձեզանից յուրաքանչյուրի կերտած հաղթանակն է: Ողջունում եմ ձեզ: Ուզում եմ ասել, որ մեր հաղթանակը առանց ձեր, թեկուզ բարոյական աջակցությամբ, տեղի չէր ունենա: Ես եկել եմ ձեզ ասելու, որ այսօր, այս օրով, 2018 թվականի հուլիսի հինգին Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Եւ 2020 թվականի, 2030 թվականի, 2100 թվականին, եւ ընդհանրապես բոլոր օրերին Հայաստանի իշխանությունը պատկանելու է ժողովրդին եւ որեւէ մեկը չի կարող համարձակվել որեւէ ոտնձգություն անել ժողովրդի իշխանության վրա: Դուխո՛վ, ժողովուրդ ջան, դուխո՛վ»,-ասաց վարչապետը:

Փաշինյանն ասաց նաեւ, որ այս այցն ունի գործնական նպատակ.

«Գործնական նպատակն այն է, որ մենք տեղում ծանոթանանք իրավիճակին, տեսնենք այն խնդիրները, որ պետք է առաջնահերթ լուծենք: Մենք էսօր արդեն շատ կոնկրետ որոշումների ենք հանգել, որոնցից ամենակարեւորը հետեւյալն է՝ մենք Սյունիքի մարզ կատարած այցի առաջին ժամերի ընթացքում մեր գործընկերների, տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի հետ քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ վերջին շրջանում կառավարության ձեռնարկած հակակոռուպցիոն գործողությունների արդյունքում հավաքված գումարներից 10 միլիարդ դրամ կհատկացվի ՀՀ համայնքներին՝ կառավարության հետ համատեղ ծրագրեր իրականացնելու համար: Ուրեմն, կոչ եմ անում՝ մենք միասին պետք է լծվենք մեր հայրենիքի վերաշինման գործին»,- իր ելույթում ասաց վարչապետն ու անցավ քաղաքացիների հարցերին պատասխանելուն:

Տպել
6009 դիտում

Վարչապետը քիչ անց կհանդիպի անհետ կորած եւ գերեվարված զինվորների ընտանիքների անդամներին․ վարչապետի մամուլի խոսնակ

ՀՀ սահմանից ներս ներխուժում տեղի չի ունցել, որևէ նոր զիջում տեղի չի ունեցել. Ռուբեն Ռուբինյան

ԵՄ-ն խիստ պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ՝ Միջերկրական ծովում ապօրինության եւ Ղարաբաղում միջամտության համար

ՀՀ սահմաններից ներս ադրբեջանական բանակի զինվորներ չկան․ Գնել Սանոսյան

Գյումրիում ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել. ռուսական կողմը քննություն է սկսել

Հրդեհ է բռնկվել է Նոյեմբերյան քաղաքի երկհարկանի տներից մեկի նկուղում․ ԱԻՆ

Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զակարի Գրոսսը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. РИА Новости

Վայոց ձորի մարզի 7 համայնքում իրականացվում է սուբվենցիոն 27 ծրագիր

Երիտասարդներն ուժեղ էին փորձառուներից. ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը

Վերսկսվել են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը

Թշնամու 15 տանկ խոցած Արցախի հերոս Դավթի մարմինը մի քանի օր առաջ են գտել․ մանրամասներ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակ է հղել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին

Զառիթափ համայնքի սահմանամերձ Սերս բնակավայրում իրականացվում են գիշերային լուսավորության կառուցման աշխատանքներ

«Ալաշկերտը» հաղթեց առաջատարին, «Վանն» ուժեղ գտնվեց «Շիրակից»

Հայտնաբերվել է փողոցում մի կնոջ պարանոցից ոսկյա շղթա հափշտակած և փախուստի դիմած տղամարդը (տեսանյութ)

Արցախի հետ Հայաստանի նախկին սահմանի փոխարեն ձևավորվել է սահման՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև․ ՊՆ

Ճամբարակ քաղաքում ձյուն է տեղում․ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Կարմիր Խաչը գերիների ավելի մեծ ցուցակ ունի, քան Ադրբեջանն է հաստատում․ ըստ պատգամավորի՝ աշխատում են մի քանի օղակներով

Սուբվենցիոն ծրագրով ավարտին են մոտենում Արմավիր քաղաքի 12 բակային տարածքների հիմնանորոգման աշխատանքները

Լեռնուտում 70 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ է վերակառուցվում