ՆԱՏՕ-ն ցանկանում է խորացնել հարաբերությունները ՀՀ-ի հետ. Ռուսաստանը դե՞մ է

ՆԱՏՕ-ն ցանկանում է է՛լ ավելի խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ և պատրաստակամ է աջակցել Փաշինյանի կառավարությանը՝ սկսած բարեփոխումներն ընդարձակելու հարցում: Այդ մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ Ջեյմս Ափաթուրայը: 

«Ես անվերապահորեն վստահ եմ, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո մեր կայուն համագործակցությունը կշարունակվի»,- ասել է նա «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Նախ, կուզեի նշել, որ մենք շնորհավորական ուղերձ ենք հղել նոր վարչապետին, և իմ ընկալումն է, որ Հայաստանը մտադիր է շարունակել ՆԱՏՕ-ի հետ տարիներ ի վեր հաստատված ամուր համագործակցությունը: Մենք ողջունում ենք Հայաստանի ներդրումը խաղաղապահ առաքելություններում՝ Աֆղանստանում ու Արևմտյան Բալկաններում: Հայաստանն իսկապես շատ կարևոր դերակատարություն է ունեցել, և մենք ընդունում ենք դա», - ասել է Ափաթուրայը:

Թեև Հայաստանի արտգործնախարարությունը դեռ պաշտոնապես չի հաստատում, սակայն ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան նշում է՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցների թվում է լինելու նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այո՛, Հայաստանի վարչապետը կմասնակցի գագաթնաժողովին, ու թեև ես հստակ չգիտեմ, բայց հույս ունեմ, որ նա նաև մտքերի փոխանակման հնարավորություն կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ», - ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալը:

«Մենք կուզենայինք շարունակել աջակցությունը Հայաստանին և նոր իշխանությունների սկսած բարեփոխումներին: Նոր կառավարությունը որդեգրել է բարեփոխումների քաղաքականություն, օրինակ՝ պայքար է տանում կոռուպցիայի դեմ: Մենք հատուկ ծրագիր ունենք՝ պաշտպանական ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ, որը կարող է օգտակար լինել Հայաստանի նոր կառավարության համար՝ է՛լ ավելի ընդարձակելու իր պայքարը», - ասել է Ափաթուրայը:

Ռուսաստանցի հայտնի ռազմական փորձագետներից Իգոր Կորոտչենկոն, որը վերջերս Ալեքսանդր Դուգինի եւ այլ ռուսաստանցի հանրային ու քաղաքական գործիչների հետ այցելել էր Ադրբեջան՝ մասնակցելու համար «Ադրբեջանը Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ բարեկամ» թեմայով համաժողովին ու բարձրացել են Լալե Թեփե բարձունքում տեղակայված ադրբեջանական դիրքեր, կարծում է, որ Փաշինյանի այցը Բրյուսել կնվազեցնի Ռուսաստանի համար Հայաստանի՝ որպես ռազմա-քաղաքական դաշնակցի ստրատեգիական նշանակությունը:

«Փաշինյանն իր ձեռքերով հրահրում է Ռուսաստանին Ադրբեջանի հետ մերձեցման», - գրում է Facebook-յան իր էջում Կորոտչենկոն ու հույս հայտնում, որ Երեւանը չի գնա Կիեւի ճանապարհով: «Իսկ եթե գնա, ապա աղետալի հետեւանքների վերաբերյալ բոլոր բողոքները հայ ժողովուրդը պետք է ուղղի ինքն իրեն եւ Փաշինյանին»,- ընդգծում է փորձագետը:

Տպել
2690 դիտում

«Ռեդ Վինգս» ավիանկերությունը ձեռք է բերել մեկանգամյա Մոսկվա-Երեւան չարտերային թռիչք կազմակերպվելու թույլտվություն

Մեքենավարման պարապմունքներ են անցկացվել 1-ին զորամիավորումում. ՊՆ

Անտառամուտի բնակիչն ապօրինաբար 5 կանգուն ծառ է կտրել եւ տեղափոխել իր տան բակ

ՀՊՏՀ-ում անհրաժեշտության դեպքում առցանց կանցկացվի դիպլոմայինի պաշտպանությունը, իսկ ԵՊՀ-ում հարցը կորոշեն ֆակուլտետները

Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում ցույց տվեց նոր կառուցված մոդուլային ընդունարանները (տեսանյութ)

Կսահմանվի հատուկ՝ Կրթական սակագին. ԿԳՄՍ-ն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել

Լոռու մարզի 4 համայնքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 8 դեպք, մեկուսացածների մեջ բուժաշխատողներ էլ կան

Արցախում ընտրողների կողմից քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ 7 քրեական գործ է հարուցվել

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ի այրվածքային բաժանմունքը տեղափոխվել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն

Քաղաքաշինության կոմիտեն միացել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի աջակցության ծրագրին

«Պարենային շտապ օգնություն»-ը Գյումրիում ծանրոց է հասցրել 50 ընտանիքի, 25-ը տրվել է «Թռչունյան տան» նախկին սաներին

Հետախուզման մեջ գտնվող 36-ամյա տղամարդը փորձել է հաշփտակել Հալաբյան փողոցի վճարային տերմինալներից մեկը (տեսանյութ)

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունը

Արցախն այդպիսի ընտրությունների արժանի չէ. քաղաքագետի համոզմամբ՝ խաղից դուրս մնացածներն ու 2-րդ փուլ անցածները կբանակցեն

Անցկացվել են մարտական հերթապահության նախապատրաստման գործնական պարապմունքներ մարտական հերթափոխի մեկնող զինծառայողների հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը խոսել է կատարած աշխատանքի եւ ապագա ծրագրերի մասին

Վրաստանը բեռնատարների տեղաշարժի վերաբերյալ ուղեցույց է հրապարակել. ՊԵԿ

ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է կոճապղպեղի թանկացման ուսումնասիրության ընթացիկ արդյունքները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են տարբեր գյուղմթերքների արտադրության խթանման հետագա քայլերը

Կորոնավիրուսի հաղթահարման ֆինանսական աջակցության հաշվի մուտքերը կազմել են 864664835.7 դրամ