«Հազարամյակի մարտահրավեր»-Հայաստան համագործակցության հեռանկարը

Հուլիսի 2-ին ԱՄՆ հայազգի կոնգրեսական Ջեքի Կանչելյան-Սպիրը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նշել է, որ տարբեր մակարդակներով քննարկումներ են անցկացվում «Հազարամյակի մարտահրավեր» պետական կորպորացիայի կողմից Հայաստանին օգնություն տրամադրելու վերաբերյալ:

Խոսքը՝ ավելի քան 100 միլիոն ԱՄՆ դոլարի մասին է: Ավելի վաղ, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դիմել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ կոչ անելով աջակցել Հայաստանում տեղի ունեցած «խաղաղ եւ սահմանադրական իշխանափոխությանը» եւ արագացված կարգով քննարկել «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի միջոցով հանրակրթական դպրոցների համար STEAM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, արվեստ եւ մաթեմատիկա) կրթական ծրագրով 140 միլիոն դոլարի դրամաշնորհ տրամադրելու հնարավորությունը:

Ի պատասխան այդ կոչին, Պոմպեոն նամակ էր հղել ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանին, որում կիսել էր վերջինիս ոգեւորությունը՝ կապված «Հայաստանում տեղի ունեցած խաղաղ, սահմանադրական իշխանափոխության հետ»: Նա նաեւ նշել էր, որ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան չունի ծրագրերն արագացված կարգով քննելու ընթացակարգ, սակայն հույս հայտնել, որ «Հայաստանի կառավարությունն այս տարի առաջընթաց կգրանցի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրերին համապատասխանելու չափանիշների հարցում եւ տնօրենների խորհուրդը կդիտարկի Հայաստանը՝ ընտրություն կատարելու ամենամյա գործընթացի շրջանակներում»:

Դա նշանակում է, որ Հայաստանը անցնելու է ՀՄԿ-ի ընտրության քառաստիճան գործընթացը: Այն իրենից ենթադրում է թեկնածու երկրների նույնականացումը Համաշխարհային բանկի տվյալների հիման վրա, ՀՄԿ-ի ընտրության չափորոշիչների եւ մեթոդաբանության մասին զեկույցի հրապարակում, որում տեղ է գտնում թեկնածու երկրների ցուցակը, երկրների՝ ՀՄԿ միավորների զեկույցի հրապարակում եւ ՀՄԿ տնօրենների խորհրդի կողմից երկրների ընտրությունը:

Առաջին երկու գործընթացներն արդեն ավարտվել են: Համաշխարհային բանկի տվյալների համաձայն՝ Հայաստանը ներառվել է միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների ցանկում եւ համապատասխանում է ՀՄԿ կողմից օգնություն ստանալու չափորոշիչներին: Երկրների՝ ՀՄԿ միավորների զեկույցը հրապարակվում է յուրաքանչյուր տարվա նոյեմբերին, իսկ ընտրության գործընթացը տեղի է ունենում դեկտեմբերի սկզբին:

Հայաստանի եւ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի նախորդ շփումը տխուր վախճան ունեցավ: 2006 թ. սկիզբ առած հնգամյա ծրագրով նախատեսվում էր շուրջ 235 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին՝ 940 կմ գյուղական ճանապարհների վերականգնման, ինչպես նաեւ ոռոգման համակարգի համար:

2008 թ. մարտի 1-ի դեպքերից տասն օր անց կորպորացիայի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը այն ժամանակ դեռեւս նախագահ Ռոբերտ Քոչարյանին նամակ հղեց, որում նշում էր, որ «Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները կարող են բացասաբար ազդել ծրագրի շրջանակներում երկրի ֆինանսավորման վրա»: Դանիլովիչը նամակով պաշտոնապես նախազգուշացրել էր ՀՀ իշխանություններին, որ «կորպորացիան իրավասու է սառեցնել, կամ դադարեցնել Հայաստանի հետ համաձայնագիրը, եթե երկրում նկատվի քաղաքական հետընթաց»:

Հետընթացը նկատվեց, եւ ծրագիրը վաղաժամկետ դադարեցվեց 2011 թ. աշնանը: Ծրագրի դադարեցման որոշումը, ՀՀ-ում ԱՄՆ այն ժամանակվա դեսպան Մարի Յովանովիչի խոսքով, պայմանավորված էր Հայաստանում առկա «կառավարման որոշ թերացումներով», որոնք առնչվում էին ընտրական գործընթացի, մամուլի ազատության եւ ազատ կամարտահայտման խնդիրների հետ: Արդյունքում 235 միլիոն դոլարից ծախսվեց 177 միլիոնը: Դրանից հետո երկար ժամանակ Հայաստանի ցուցանիշները չէին բավարարում անգամ ՀՄԿ տնօրենների խորհրդի կողմից ընտրության գործընթացին հասնելու համար: Համաձայն ՀՄԿ միավորների զեկույցների, Հայաստանի ամենախնդրահարույց ոլորտները տեղեկատվության ազատությունը, քաղաքական իրավունքներն ու կոռուպցիայի դեմ պայքարն են եղել:

Հաշվի առնելով արեւմտյան համընդանուր ոգեւորությունը հայկական իրադարձություններով, կարելի է ենթադրել, որ Հայաստանի ցուցանիշները առաջիկա նոյեմբերին հրապարակվելիք զեկույցում կբավարարեն ՀՄԿ պահանջները, իսկ դեկտեմբերին կորոշվի, որ Հայաստանը ստանալու է օգնությունը:

Սակայն, որքան էլ զարմանալի հնչի, օգնության տրամադրումն իր մեջ պարունակում է որոշակի վտանգներ: Ջեքի Կանչելյան-Սպիրը «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է, որ ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին ինքնուրույն ապահովել սեփական էներգետիկ կարիքները:

«Գուցե, մենք կարող ենք ուղարկել Իլոն Մասկին, ով Հայաստանում արեգակնային էներգիան կզարգացնի եւ վերջ կդնի երկրի կախվածությանը արտերկրի էներգակիրներից»,- նշել է կոնգրեսականը:

Սա առաջին դեպքը չէ. դեռեւս նախորդ տարվա սեպտեմբերին՝ ԱՄՆ-Հայաստան բարեկամական խմբի հայաստանյան այցից առաջ նույն կոնգրեսականը, թվարկելով այցի նպատակները, նշել էր Ռուսաստանից Հայաստանի էներգետիկ կախվածության վերացմանն ուղղված քայլերը: Նման կերպ սկսվում էր նաեւ Վրաստանի եւ Ուկրաինայի հետ հարաբերությունների սերտացումը, որից հետո տեղի ունեցան հայտնի իրադարձությունները:

Անհրաժեշտ է հստակ տարբերակում դնել կրթական STEAM ծրագրի եւ մեծ հնչեղություն ունեցող էներգետիկ վերափոխմանն ուղղված քայլերի միջեւ: Ռազմավարական դաշնակիցը, թերեւս, սխալ կհասկանա Հայաստանի՝ էներգետիկ անկախության ցանկությունը, մանավանդ այն պայմաններում, երբ, օրինակ, գազի մենաշնորհը շարունակում է մնալ «Գազպրոմի» եւ «Հայռուսգազարդի» ձեռքում: Թերեւս, հենց այս նրբություններն են, որ պետք է ներկայացվեն ամերիկյան կողմին:

Առաջիկայում նման հնարավորություն կընձեռվի. Ջեքի Կանչելյան-Սպիրը նախատեսում է ԱՄՆ կոնգրեսականների խմբի հետ այցելել Հայաստան՝ օրենսդիրներին Հայաստանը ներկայացնելու եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ անձամբ ծանոթանալու համար:

Տպել
3813 դիտում

Ինչպես եւ ում դիմել. Արցախին ու Պաշտպանության բանակին աջակցել ցանկացողների համար հրապարակվել են հեռախոսահամարներ

Առավոտյան հաջողություններ ենք գրանցել Ասկերան-Մարտունի հատման հատվածում. Անդրանիկ Քոչարյան

Հակառակորդը տանկային մարտում կորցրել է 10 միավոր զրահատեխնիկա (տեսանյութ)

ԱԱԾ-ն ՀՀ քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ արցախցիներին իրենց տներում ընդունելու մասին հրապարակումներից

Զինծառայող Հարութ Սաղաթելի Գևորգյանը չի զոհվել, նա վիրավորում է ստացել. ՊԲ-ն հայցում է հարազատների ներողամտությունը

Տեղի է ունեցել Հանրային խորհրդի արտահերթ նիստ. որոշում է կայացվել ստեղծել օպերատիվ աշխատանքային խումբ

ՌԴ-ում 20 հազար հայորդի կամավորագրվել է Արցախ մեկնելու համար. Արա Աբրահամյան

ՀՀ-ն ՄԻԵԴ-ին նոր փաստեր է ուղարկել Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության թիրախավորման վերաբերյալ

Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և տարբեր զինատեսակներից կրակոցներ արձակելու փաստերով քրգործ է հարուցվել. ՔԿ

Աննա Հակոբյանն այցելել է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ

Արսեն Թորոսյանը մեկնել է Արցախի Հանրապետություն, գործընկերոջ հետ քննարկել է բուժօգնության կազմակերպման հարցեր

ՀՀ դիվանագիտական զինանոցում կա Արցախի ճանաչման հարցը. Էդմոն Մարուքյան

Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող լուծվել բռնությամբ. Դմիտրի Մեդվեդեւ

Պարոն Ալիևը ուզում է կյանքի կոչել Էրդողանի երազանքները. Պետդումայի նախկին պատգամավոր

«Ես ձեր ցավը տանեմ, մենք միասին ենք». ազգությամբ քուրդ եւ եզդի ԱԺ պատգամավորները աջակցություն հայտնեցին հայ ժողովրդին

Եվրախորհրդարանի 2 ամենամեծ կուսակցությունները դատապարտել են Ադրբեջանի գործողությունները

Դավիթ Տոնոյանն ու ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել են բանակի մարտական կառավարման կենտրոն

Հայկական կողմը եւս 28 զոհ ունի. ՊԲ-ն հրապարակել է այսօր նահատակված զոհերի անունները

ՀՀ երեք օպերատորների հայտարարությունը Արցախում ռոումինգը վերացնելու պահանջի վերաբերյալ

Հրետանու կրակի խտությունը աննախադեպ է, երբևէ նման խտության կրակ այս տարածաշրջանում չի եղել. Ա. Հովհաննիսյան