Բացահայտումներին կարող է միանալ նաեւ ՀՀ Կենտրոնական բանկը

Նորանոր բացահայտումների սպասող հայ հանրությունը կարծես չի հիասթափվեց: «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում հայտնաբերվել եւ առգրավվել են շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր: Այս մասին հունիսի 29-ին հայտնեցին Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: Նարեկ Սարգսյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի որդին է:

«Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու եւ ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ  նոր քրեական  գործ հարուցելու մասին որոշում է կայացվել: «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊ ընկերության վերաբերյալ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քր. օր. 193-րդ  205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրգործի նախաքննության ընթացքում պետբյուջե է վերականգնվել 800 միլիոն ՀՀ դրամ:

Նախաքննության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ քրեական գործով խուզարկություն է կատարվել «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում, որի ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել են  նրա, իր հետ համատեղ բնակվող  հոր՝ Լյովա Ազատի Սարգսյանի եւ քրոջ՝ Անի Լյովայի Սարգսյանի անվամբ 2017թ. 2-րդ կիսամյակի ընթացքում  որպես ավանդ ՀՀ-ում գործող բանկերից մեկում ներդրված շուրջ 6 մլն 800 հազար ԱՄՆ դոլար ավանդի պայմանագրեր:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաեւ, որ Նարեկ Լյովայի Սարգսյանի հայրը` Լյովա Ազատի Սարգսյանը, 2017թ. ընթացքում հանդիսացել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան եւ «Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հանդիսացել է հայտարարատու պաշտոնատար անձ:

Լյովա Ազատի Սարգսյանը եւ վերջինիս դուստրը՝ Անի Ազատի Սարգսյանը, «Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, 2017թ. հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում եւ կարգով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել  իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագրեր, որտեղ չեն հայտարարագրել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները: Արդյունքում՝ ՀՀ օրենքով սահմանված հայտարարագրերում հայտարարագրման ենթակա տվյալները թաքցրել են, ինչը հանգեցրել է Լյովա Սարգսյանի եւ Անի Սարգսյանի  մասով առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաեւ հաշվետու ժամանակահատվածում նրանց գույքերի ավելացումն էականորեն գերազանցել է նրանց օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջիններս ապօրինի հարստացել են:

Բացի այդ, Նարեկ Սարգսյանը նույնպես նույն օրենքով սահմանված կարգով հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում եւ կարգով պարտավոր է եղել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիր, որը սակայն չի կատարել: 2017թ. հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջինս նույնպես ապօրինի հարստացել է:

ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 310.1-ին հոդվածի 1-ին հատկանիշներով  նոր քրեական  գործ հարուցելու մասին: Ընթանում է նախաքննություն»,- ասված է ՊԵԿ-ի տրամադրած տեղեկատվության մեջ:

Այս բացահայտումը ուշագրավ մի քանի մանրամասներ ունի: Նախ սա երկրորդ դեպքն է երբ կիրառվում է ՀՀ քր. օր. 310.1 հոդվածը («Ապօրինի հարստացումը»): Այս հոդվածը առաջին անգամ կիրառվել է կրկին Սերժ Սարգսյանի հետ կապված մեկ այլ անձի՝ նրա թիկնազորի վաղեմի պետ Վաչագան Ղազարյանի պարագայում եւ հիմա նա անազատության մեջ է: 

Հաջորդ դետալը, որ ուշադրություն է գրավում, ՊԵԿ-ի մասնակցությունն է: Փաստորեն ԱԱԾ-ի ու ոստիկանության ակտիվ գործողություններից բացի նման գործելաոճ է դրսեւորել նաեւ ՊԵԿ-ը, որը նույնպես ունի համապատասխան ստորաբաժանումներ եւ լիազորություններ: Սա, նկատենք, բարձրացնում է կոռուպցիայի դեմ պայքարի որակը: Այլ բան է, երբ ԱԱԾ-ն դիմակավորված ներխուժում է որեւէ անձի պատկանող տարածք եւ այնտեղ հայտնաբերում կոռուպցիայի ապացույցներ, եւ այլ բան է երբ ՊԵԿ-ը ուսումնասիրություններով հայտնաբերում է կոռուպցիոն դրսեւորումների հավանականություն եւ փնտրում ու գտնում է ապացույցներ:

Հաջորդը, ինչը ուշագրավ է այս դեպքում, այն է, որ եթե խուզարկությամբ բնակարանից չհայտնաբերվեին ավանդային պայմանագրերը, ապա հնարավոր չէր լինելու ապացուցել, որ Նարեկ Սարգսյանը ՀՀ որեւէ բանկում ունի այդքան գումար, եւ ապօրինի հարստացման մեղադրանքը հնարավոր չէր լինի ապացուցել, քանի որ ավանդների մասին տեղեկությունը համարվում են բանկային գաղտնիք: Իրավապահներին բանկային գաղտնիք պարունակող այդպիսի տեղեկությունները կարող են տրամադրվել միայն դատարանի որոշմամբ: Իսկ դատարանի որոշման համար անհրաժեշտ է, որ հարուցված լինի քրեական գործ, որում տվյալ անձը ներգրավված կլինի որպես կասկածյալ: Ստացվում է մի տեսակ փակ շրջան: Նույնիսկ եթե իրավապահները համոզված են, որ տվյալ անձը մի քանի միլիոն դոլար ունի բանկերում, չեն կարող նման տեղեկություն պաշտոնապես ստանալ, քանի որ չեն կարող քրեական գործ հարուցել եւ տվյալ անձին չեն կարող ներգրավել որպես կասկածյալ եւ ստանալ դատարանի որոշում:

Բայց մեր օրենսդրությունը բավականին ճկուն է: «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի 13.1 հոդվածի համաձայն, Կենտրոնական բանկը կարող է վերլուծել բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները, եւ եթե հիմնավոր կասկածներ ունենա, որ գործ ունի փողերի լվացման հետ, ապա կարող է այդ տեղեկությունները տրամադրել քրեական հետապնդում իրականացնող մարմիններին, առանց դատարանի որոշման: Այնպես որ, կան բոլոր հնարավորությունները Հայաստանում կոռուպցիան որպես երեւույթ արմատախիլ անելու համար: Այլ խնդիր է օտարերկրյա բանկերում պահ տված գումարների հայտնաբերումը: Այս մասին՝ առաջիկայում:

Տպել
7071 դիտում

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ