Լավ կազմակերպված, ոչ ժողովրդավարական. ԵԽԽՎ զեկույցը Ադրբեջանի ընտրությունների մասին

Լուսանկարում՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության պատգամավոր Վիորել Բադեան

Հունիսի 25-29-ը ընթացող ԵԽԽՎ նստարջանի ընթացքում ընդունվեց Ադրբեջանում 2018 թ. ապրիլի 11-ին կայացած արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույցը: Զեկույցը ներկայացրել է ռումինացի խորհրդարանական, Եվրոպական ժողովրդական կուսակցության պատգամավոր Վիորել Բադեան, որն արտահերթ նախագահական ընտրություններում ԵԽ դիտորդական առաքելության ղեկավարն էր: Զեկույցի եզրակացության մեջ նշվում է, որ «Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններն անցել են քաղաքական սահմանափակվածության միջավայրում եւ ընթացել են համաձայն օրենքների, որոնք սահմանափակում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, որոնք իրենց հերթին հանդիսանում են իրական ժողովրդավարական ընտրությունների նախադրյալներ»:

Զեկույցում նշվում է նաեւ, որ այդ իրավիճակը հերթական անգամ ընդգծեց արդար եւ ազատ ընտրությունների անցկացման անհնարությունը ռեպրեսիվ քաղաքական միջավայրում, որտեղ խախտվում են ժողովրդավարական սկզբունքները, իսկ օրենքի գերակայությունը չի հարգվում: Դիտորդական առաքելության նախագահը եվրոպացի խորհրդարանականների ուշադրությունն է հրավիրել նաեւ բազմակարծության բացակայության փաստի վրա՝ նշելով որ այդ պայմաններում ընտրություններում իրական մրցակցություն չի եղել:

«Այլ թեկնածուները ձեռնպահ են մնացել գործող նախագահի ուղղակիորեն քննադատությունից, իսկ նրա քարոզարշավի ու պաշտոնական գործունեության միջեւ տարբերություն դրված չէր»,- ասված է զեկույցում:

Անդրադառնալով Ադրբեջանի քաղաքական առանձնահատկություններին, Բադեան նշել է, որ երկրի նախագահն ունի լայն իրավասություններ ոչ միայն գործադիր եւ դատական, այլեւ օրենսդիր իշխանության նկատմամբ: 2016 թվականից նախագահը իրավասու է նաեւ ցրել խորհրդարանը, ինչն, ըստ էության, բացառում է գործադիր մարմնի նախագահական իշխանության հակակշիռ լինելը:

Զեկույցում հատուկ ընգծվել է, որ Վենետիկի հանձնաժողովը ոչ ժողովրդավարական է համարել սահմանադրության այն դրույթը, որով նախագահն իրավասու է արտահերթ նախագահական ընտրություններ հայտարարել: Զեկույցում յուրահատուկ ուշադրություն է դարձվում այն հանգամանքի վրա, որ Ալիեւը չորրորդ անգամ է ստանձնում նախագահի պաշտոնը:

Ինչ վերաբերվում է ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումներին, ապա դրանք եղել են բազմաթիվ եւ բազմազան: Քվեարկությունը բացասական գնահականի արժանացել միջազգային դիտորդների կողմից դիտարկված ավելի քան 1300 ընտրատեղամասերից 12%-ում, «ինչը շատ բարձր ցուցանիշ է եւ լուրջ մտահոգություն է առաջացնում»: Չնայած նրան, որ ընտրական գործընթացը դիտարկված բոլոր տեղամասերում հանգիստ էր ընթանում, դիտորդները հաղորդել են, որ տեղական ընտրական հանձնաժողովները հաճախ չեն հետեւել առանցքային ընթացակարգերին, չեն ունեցել թափանցիկություն եւ խոչընդոտել են դիտորդների աշխատանքին: Այդուհանդերձ դիտորդներին հաջողվել է հայտնաբերել զանգվածային լցոնումների, կրկնաքվեարկությունների, ընտրողների ցուցակում միանման ստորագրությունների եւ «կարուսելների» բազմաթիվ դեպքեր:

Դիտորդներին, այդ թվում միջազգային, չի թույլատրվել ուսումնասիրել ընտրողների ցուցակները: Ընտրատեղամասերում ներկա վստահված անձինք «ժամանակ առ ժամանակ միջամտում էին ՏԸՀ աշխատանքներին»:

Զեկույցում նշվում է նաեւ, որ միջազգային դիտորդները բացասական են գնահատել իրենց ներկայությամբ անցած 133 հաշվման գործընթացների կեսից ավելին՝ «կոպիտ խախտումների եւ կանխամտածված կեղծիքների պատճառով»:

Ընտրական գործընթացում միջազգային դիտորդներն, ըստ էության, դրական են գնահատել միայն ընտրությունների կազմակերպումը՝ նշելով, որ ընտրությունների կազմակերպված էին լավ մակարդակով:

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաեւ Ադրբեջանի սահմանադրության եւ քրեական օրենսգրքի հակասություններին: Մասնավորապես նշվել է, որ թեեւ Սահմանադրությունը երաշխավորվում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, դրանք գործնականում սահմանափակվում են Քրեական օրենսգրքի դրույթներով, հատկապես հավաքների, խոսքի եւ խղճի ազատության վերաբերյալ իրավական եւ վարչական սահմանափակումներ:

Տպել
6861 դիտում

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան