Ոստիկաններն ապահովում են գեներալի ընտանիքի անվտանգությունը. նրանց տնից գողություն է եղել

Արդեն մի քանի օր է՝ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ անհայտ անձինք հարձակում են գործում ՀՀ ԱԺ պատգամավոր մի շարք ծանր հոդվածներով կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանի բարեկամների, հարազատների բնակարաններ վրա, քարեր նետում, գույք ոչնչացնում եւ գողություն կատարում:

Մասնավորապես, ըստ այդմ՝ գողության վերջին դեպքը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան:

Գողության մասով տեղեկությունը մեր զրույցում հաստատեց Արմավիրի մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանը: Նա նաեւ ասաց, որ ոստիկանությունն արդեն մի քանի օր է՝ ապահովում է Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամների, մասնավորապես Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի, նրա ընտանիքի անդամների, դատավոր դստեր՝ Նաիրա Գրիգորյանի անվտանգությունը, ինչպես նաեւ պահպանություն է իրականացվում նրանց գույքի նկատմամբ:

- Պարոն Այվազյան, Էջմիածնում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Մանվել Գրիգորյանի բարեկամների բնակարանների վրա հարձակումներ են տեղի ունենում, քարեր են շպրտում, գողություն կատարում: Ինչո՞ւ ոստիկանները սա չեն կանխում, չե՞ն տիրապետում օպերատիվ իրավիճակին:

- Մասամբ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը՝ գողությունների մասով, իսկ մյուս մասով հիմնականում ապատեղեկատվություն է. քարեր նետել, ջարդել, փշրել, նման բան չկա: Մենք գողության դեպքեր ունենք արձանագրված Մանվել Գրիգորյանի որդու բնակարանում, ինչպես նաեւ Արշալույս գյուղում գտնվող տան տարածքում. դրանք չբնակեցված տարածք են, համենայնդեպս, տվյալ պահին վերջին շրջանում չեն բնակվում, եւ այդտեղ մենք պահպանություն չենք իրականացրել զուտ այն իմաստով, որ դրանք չբնակեցվող են: Ինչ վերաբերում է գույք ոչնչացնելուն, վնասելուն, ապա դրանք ապատեղեկատվություն են, մենք նման ահազանգ չունենք:

- Իսկ գողության դեպքերը դեռ չեն բացահայտվե՞լ:

- Մեկն այսօրվա արձանագրված դեպք է, մուտք են գործել բնակարան, բայց որեւէ բան չեն գողացել, մյուսն էլ մի քանի օր առաջ է տեղի ունեցել եւ կատարվում են համապատասխան օպերատիվ միջոցառումներ՝ դրանք բացահայտելու ուղղությամբ:

- Երբվանի՞ց է ոստիկանությունն անվտանգության միջոցառումներ իրականացնում Մանվել Գրիգորյանի ընտանիքի եւ նրանց գույքի պահպանության համար:

- Բնականաբար, տեղեկություններ էինք ստանում հնարավոր վտանգների վերաբերյալ. այս մասով մենք ձեռնարկում ենք շուրջօրյա անվտանգություն, մասնավորապես՝ Մանվել Գրիգորյանի եւ նրա մերձավոր ազգականների, այն բնակարանների, որոնց վերաբերյալ ինֆորմացիա ունենք: Մասնավորապես, պահպանություն ենք իրականացնում Մանվել Գրիգորյանի տան տարածքում, նրա որդու՝ նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի, նրա գույքի, նրա դստեր՝ Նաիրա Գրիգորյանի, ամառանոցի նկատմամբ ենք պահպանություն իրականացնում, բացի այդ իրենք կազմակերպություն ունեն, որտեղ հայտնաբերվեցին գործի համար նշանակություն ունեցող մի շարք իրեր, այդ թվում՝ ավտոմեքենաներ. այդ հատվածում եւս իրականացվում են պահպանություններ: Այսինքն՝ բոլոր այն հատվածներում, որտեղ մենք ունենք իրեղեն ապացույցներ, կամ որոնց վերաբերյալ մենք օպերատիվ տեղեկություն ունենք, որ հնարավոր է այդ գույքի նկատմամբ լինեն որոշակի ոտնձգություններ:

- Այդ պահպանությունը որքա՞ն կշարունակվի:

- Անհրաժեշտությունը դեռ կա եւ պահպանությունը պետք է շարունակվի իրականացվել: Մենք պահպանություն իրականացնում ենք, այսպես ասած, առաջնային անհրաժեշտություն ունեցող օբյեկտներում, տներում եւ անձանց նկատմամբ, եւ դա առաջիկայում հաստատ կշարունակվի: Ոստիկանության ուշադրության կենտրում են նաեւ Մանվել Գրիգորյանի եւ Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամները, մերձավոր ազգականները, փորձում ենք առավելագույնս բոլոր միջոցառումները իրականացնել՝ նրանց անվտանգությունը եւ նրանց գույքի անվտանգությունը պահպանելու համար:

Սույն թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել նաեւ էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը:

- Տիկին Գասպարյան, արդեն մի քանի օր է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ Էջմիածնում անհայտ անձինք հարձակումներ են գործում ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի բարեկամների, հարազատների բնակարանների վրա, քարեր շպրտում, գողություններ կատարում: Վերջին դեպքը երեկ երեկոյան է տեղի ունեցել: Դուք նման տեղեկության տիրապետո՞ւմ եք, ի՞նչ է կատարվում իրականում:

- Նախ, թույլ տվեք նշեմ, որ չնայած վարչապետի որոշումը թվագրված է հունիսի 22-ով, բայց հրապարակվել է երկուշաբթի, ես պաշտոնապես աշխատակազմին ներկայացվել եմ երեկվանից որպես քաղաքապետ: Այս ամենի մասին ես լսել եմ եւ հենց այսօր աշխատանքային հանդիպում եմ ունեցել քաղաքի ոստիկանապետի հետ, քննարկեցինք շրջանառվող լուրերը: Տեղեկացա, որ գիշերը եղել է երկու բնակարանային գողություն, ներխուժել են Արման Գրիգորյանին պատկանող տուն ու Արշալույս գյուղում Մանվել Գրիգորյանին պատկանող տան տարածք: Արդեն իսկ հարուցվել է քրեական գործ, ընթանում է քննություն: Նաեւ կանխարգելիչ միջոցառումների մասին խոսեցինք, ոստիկանապետը դարձյալ հավատացրեց, որ ամեն ինչ անում են՝ քաղաքը հանգիստ պահելու առումով եւ ընդհանուր առմամբ՝ վիճակը գնահատեց դրական: Քաղաքում ամեն ինչ հանգիստ է, բոլորն օրենքի դաշտում են, որեւէ հակաիրավական գործունեություն իրականացնող խումբ, խմբավորում չկա քաղաքում:

Նշեմ, որ որպես քաղաքապետ, մտահոգված եմ այդ լուրերով, որովհետեւ Մանվել Գրիգորյանը, Կարեն Գրիգորյանը եւ նրանց ընտանիքն առաջին հերթին քաղաքի բնակիչներ են եւ քաղաքի որեւէ բնակիչ այստեղ իրեն ոչ անվտանգ չպետք է զգա: Այդ պատճառով ոստիկանությանը եւս մեկ անգամ կհանձնարարեմ, որպեսզի անվտանգությունը է՛լ ավելի ուժեղացվի, որովհետեւ գիտեմ, որ սահմանված է, որպեսզի իմ գնահատմամբ՝ նման արատավոր երեւույթներ չլինեն: Առհասարակ նշանակման պահից առաջնահերթ եմ համարում քաղաքը բնականոն կյանքին վերադարձնելը եւ անհանդուրժողականության մթնոլորտը հնարավորինս կարճ ժամանակահատվածում իսպառ վերացնելը:

- Ծրագիր ունե՞ք քաղաքում տիրող մթնոլորտն առողջացնելու համար:

- Ես արդեն հարցազրույցներով փորձել եմ այդ տրամադրությունները հասցնել քաղաքի բնակիչներին, որ մենք այլեւս չպետք է նայենք հետ, այլ պետք է նայենք առաջ: Այն, ինչ  եղել է, դրանով կզբաղվեն իրավապահ մարմինները եւ եթե մենք վստահում ենք Կառավարությանը, այս պահին իշխող ուժերին եւ հավատում ենք, որ այլեւս ունենք օրենքի երկիր, ապա պետք է թույլ տանք, որ պրոֆեսիոնալները զբաղվեն իրենց գործով: Ինքնագործունեություն դրսեւորելու, ինքնադատաստանի երեւույթներ ամենեւին մեզ պետք չեն, որովհետեւ դրանք հետ են պահում առաջ գնալուց: Քաղաքի առաջ բազմաթիվ այլ խնդիրներ կան ծառացած եւ քաղաքը պետք է բնականոն կյանքի վերադարձնել, այդ անհանդուրժողականությունը պետք է վերացվի:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի զենք, զինամթերք պահելու եւ խոշոր չափի հափշտակություններ կատարելու համար։ Իսկ նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը, ձերբակալվածի կարգավիճակ ունի, նա կասկածվում է զենք-զինամթերք պահելու մեջ:

Տպել
7728 դիտում

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները