Երևան
20 °C
Այսօր Արցախի Ազգային ժողովի նիստի ժամանակ ԱՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը պահանջել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը: Խանումյանի ելույթը դուր չի եկել ԱՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Ժաննա Գալստյանին: Վերջինս ԱԺ նիստի ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Հայկ Խանումյանի հասցեին, եւ Խանումյանի կողմից նույնաբովանդակ պատասխաններ ստացել: Մեր զրույցում Ժաննա Գալստյանը չհերքեց, որ հայհոյել է, սակայն ասաց, որ չի հիշում հայհոյանքների սեռական բնույթը:
- Տիկին Գալստյան, Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում տեսագրություն է տարածել ու գրառում արել, որտեղ ասում է, որ ԱՀ ԱԺ նիստի ժամանակ իր ելույթից հետո Դուք սեռական բնույթի հայհոյանքներ եք հնչեցրել: Ի՞նչ կասեք այս մասին:
- Հայհոյել եմ, բայց սեռական բնույթը կասկածի տակ եմ առնում: Այսինքն՝ սեռական բնույթի ո՞նց: Չեմ պատկերացնում: Վիրավորական խոսքեր ասել եմ, բայց չեմ հիշում՝ ինչ: Մանավանդ՝ բարբառով եմ ասել: Բայց բնույթը ի՞նչ կապ ունի, չնայած, որ հայհոյել եմ՝ միանշանակ է:
- Խանումյանի ելույթում ի՞նչը վրդովեցրեց Ձեզ:
- Վերջին ժամանակներս պատեհ, անպատեհ, լինի պատգամավորական հայտարարություն, լինի օրենքի քննարկում, օրինակ՝ այսօր բյուջեի կատարողականի քննարկում էր, կարծիքներ էին հայտնում համապատասխան խմբակցությունների պատգամավորները, ինքը սկսեց վիրավորել: Երեկ է դեռ սկսել, ինքը շատ անհարգալից, փողոցային ձեւով դիմեց մեր երկրի նախագահին, համաժողովրդական ընտրված նախագահին:
- Կոնկրետ ո՞ր մասը դարձավ Ձեր բարկության պատճառը:
- Կարդացել ե՞ք, գրե՞լ է, որ ասել է՝ Բակո Սահակյանը իր բարեկամների վերջին հավանոցն էլ վաճառելու է պետության վրա: Հասկանո՞ւմ եք: Լրիվ, լրիվ, ինքը զրպարտում է նախագահին: Ա՛յ տղա, դու չհասկացա՞ր, որ երկրի նախագահը հայտարարություն արեց, ասաց, որ ես չեմ գնալու քսան թվականի ընտրություններին: Մի տարի ինը ամիս ժամանակ ունես, Հա՛յկ Խանումյան, պատրաստվի՛ր ընտրություններին: Ինչո՞ւ եք ուզում անընդհատ խաթարել թշնամու բերնի երկրի իրավիճակը: Մանավանդ մեկ տարի ինն ամսից ընտրություններ են, պատրաստվե՛ք, էլի: Հայաստանը, հասկանում ենք, ցայտնոտի մեջ է, ժամանակը չի հերիքում արտահերթ ընտրություններին պատրաստվելու, իսկ դուք ժամանակ ունեք, գնացեք: Ինչո՞ւ եք Ազգային ժողովի հարթակը օգտագործում դրա համար: Մենք հո միտինգի՞ չենք:
- Տիկին Գալստյան, պատասխանելու այլ տարբերակ չգտա՞ք, բացի հայհոյելը:
- Ես իրեն ասացի՝ գիտե՞ս ինչ, տղա՛ ջան, սա միտի՞նգ է քո համար, ու ինքը ինչ-որ բան պատասխանեց, ես հիմա չեմ հիշում: Չգտա ուրիշ տարբերակ, ուղղակի չգտա: Երբ իմ երկրի խորհրդանիշերը վիրավորում են, ինձ մոտ սկսում է աշխատել խրամատային բնազդը: Կներեք, խրամատում մեր էթիկետը մի քիչ ուրիշ է:
- Այս միջադեպից հետո ձեր հարաբերությունները նորմա՞լ են լինելու:
- Իհարկե: Ի՞նչ իմանամ, ես քրիստոնյա եմ: Էդ երեխու վիրավորանքները ես հենց առաջին րոպեին եմ ներել: Բայց թույլ չեմ տալու, որ ինքը իմ պետությանը վիրավորի, քանի՞ անգամ ինքը անհիմն վիրավորի: Ես ասել եմ, ինքը պատասխանել ա, կամ ինքն ասել, ես պատասխանել եմ: Իհարկե, ներելու եմ:
- Դուք ինչո՞ւ եք դեմ Բակո Սահակյանի հրաժարականը հիմա պահանջելուն:
- Ինձ հրաժարականը չի մտահոգում: Ինքը վիրավորում է իմ երկրի այսօրվա խորհրդանիշին: Ես ձեզ մի բան ասեմ, եթե մեր երկրի նախագահն այսօր լիներ Հայկ Խանումյանը, ես նույն վերաբերմունքն ունենալու եմ իր նկատմամբ:
- Իսկ հրաժարականի պահանջին առհասարակ եք դե՞մ, թե՞ միայն այս պահին:
- Կատեգորիկ, կատեգորիկ դեմ եմ, առհասարակ: Ես նույնիսկ դեմ էի, երբ ուժայիններն էին հրաժարական տալիս: Որովհետեւ ես որպես պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ինձ անհրաժեշտ է եղել, որ ինձ ներկայացնեն, որ այդ անձնավորությունները մասնագիտական խախտում են կատարել, խնդիր չեն կատարել, երկիր են դավաճանել: Թե չէ հրաժարական են տալիս, որովհետեւ էս ինչը, էն ինչը ուզում է: Իհարկե, դեմ եմ: Որովհետեւ այդ գործընթացը, որ կամաց-կամաց պաշտոնաթողություն պիտի լինի, դա Բակո Սահակյանի օրակարգում դրած է: Այդ բոլոր փոփոխությունները լինելու են, բայց ո՞նց կարելի է այդ փոփոխությունները ինչ-որ մեկի ուլտիմատումով անել, մանավանդ ռազմական դրության մեջ գտնվող երկրում: Ես հասկանում եմ, որ շատ գայթակղիչ է՝ հեղափոխություն անենք, բան անենք, բայց դե այդպես չի էլի: Հետո՞ ինչ է լինելու:
Հայկ Խանումյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որտեղ ասում էր, թե պատգամավոր Ժաննա Գալստյանն ԱԺ-ում իր ելույթից հետո հայհոյանքներ է հնչեցրել: Խանումյանին վրդովեցրել էր նաեւ հանգամանքը, որ սկզբից, երբ Ժաննա Գալստյանը «мать твою» էր ասում և այլն, Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ուղղակի ժպտում էր, փոխանակ սաստելու իր թիմակցին՝ կարգը խախտելու համար:
Ի դեպ, Աշոտ Ղուլյանը միջադեպից հետո հայտարարեց, որ երկու պատգամավորներին էլ զրկում է ձայնի իրավունքից:
Առաջին հանրապետության ծնունդը Հայաստանի պատմության շրջադարձային էջերից է. ՀՀ նախագահի ուղերձը
Պետությունը, պետականությունը պիտի մեր ամենօրյա աշխատանքի, գորովանքի, պատկառանքի առարկան դառնա. վարչապետի ուղերձը
«Քաղաքացիական պայմանագիր»-ը չի մասնակցելու ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին. Հովհաննիսյան
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձի գուլպայից հայտնաբերվել են կասկածելի զանգվածով տոպրակներ
«Հոկտեմբերի 27»-ի բոլոր կատարողները եղել են ՀՅԴ անդամներ, իսկ գլխավոր կատարողը՝ նախկին դաշնակցական. Գրիգոր Հարությունյան
Անհանգստացնող բռնկումներ չկան. Առողջապահության նախարարությունը լրատվամիջոցներին հորդորում է չաղավաղել տեղեկատվությունը
ՀՀ նախագահը դեսպաններ է նշանակել
Սահմանվել է սակագնային արտոնության շրջանակում սերուցքային կարագի ՀՀ ներմուծման ծավալների բաշխման կարգը
Նպատակը մնում է իշխանության զավթումը. կմասնակցի՞ արդյոք ՔՊ-ն ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին
Արամ Մեյմարյանը կգործուղվի Շվեդիայի Թագավորություն. Պատրիկ Սվենսոնի հետ մանրամասներ է քննարկվել
«Հին ընկերներ, նոր հնարավորություններ». անցկացվել է հայ-իրանական ագրոտեխնոլոգիական առաջին համաժողովը
Ինչ ունեցվածք է հայտարարագրել ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը
Բռնցքամարտի ԵԱ. Արթուր Բազեյանը փայլուն հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ (լուսանկարներ)
Գորիսում հանդիպել են ԱՀ նախագահն ու Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն
Ծիծեռնակաբերդի խճուղում մեծ թափով ընթանում է փլուզված հատվածի վերակառուցումը
Եռաբլուրում՝ սեղանին, ծննդյան տորթն է, հնչում է նրան նվիրված երգից մի հատված. Գոռ Մելքոնյանն այսօր կդառնար 20 տարեկան
Հետևողական քայլերով պետք է վերականգնել մեր նախկին հզորությունը. ԳԱԱ-ն՝ հայկական առաջին արբանյակի արձակման վերաբերյալ
Ավարտական հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում
Դերասան Հարություն Մովսիսյանը հերքում է. ընդդիմության երթը պատշգամբից ողջունող տղամարդն ինքը չէ (տեսանյութ)
2021-ին սկսված Գյումրու համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի կառուցումը կավարտվի այս տարի
Գյուլագարակ-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած
ԱԻ նախարարությունը Բյուրականում ուսումնավարժություն է անցկացրել
Դոլարն ու եվրոն թանկացել են. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ
Հայտնաբերվել է ապօրինի հատված 61 ծառի կոճղ
Արևմուտքը տոտալ պատերազմ է հայտարարել ամբողջ ռուսական աշխարհին. Լավրով
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունների միջև
ՀՀ կառավարության որոշմամբ՝ ստեղծվել է «Աղձք» պատմամշակութային արգելոցը
ԵԱՏՄ երկրները պետք է օպերատիվ կերպով հարմարվեն արագ փոփոխվող արտաքին և ներքին պայմաններին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Գնացե՛ք ձեր իղձերի հետևից, դրանք անպայման իրականանալու են. ԱՀ ՄԻՊ-ի շնորհավորական ուղերձը՝ Վերջին զանգի առթիվ
Լոռու մարզում կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը
Մհեր Գրիգորյանը կառուցողական է որակել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների առաջին հանդիպումը
Մայիսի 29-ը նախատեսվում է հռչակել Եվրասիական տնտեսական միության օր
Կարեն Անդրեասյանը լիտվացի պաշտոնակցի հետ քննարկել է էլեկտրոնային արդարադատության ներդրմանը վերաբերող հարցեր
Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել
Նոր հանցանք ամբաստանյալի կողմից՝ խափանման միջոց կալանքը գրավով փոփոխելու դատարանի որոշման արդյունքում
Պապիկյանն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարին. քննարկվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները
Լվացքի օր՝ Երևանում․ ԵՄ դեսպանն իր գրասենյակի պատուհանի «հայկական» տեսարանից լուսանկար է հրապարակել
Մեկնարկում է «Տիեզերական ճամբար 2022»-ի հայտագրումը. ԲՏԱ նախարարություն
Նորերով կփոխարինվեն ու կթարմացվեն երևանյան մի քանի գեղարվեստական շատրվանների 12 ջրամղիչ համակարգեր
© 2022 Հայկական ժամանակ