Դեսպանը ՀՀԿ-ական իշխանավորներին օգնել է ձեռքբերել անշարժ գույք Պրահայում, Կառլովի Վարիում

28/06/2018 schedule12:49

Հայտնի է, որ նախկին ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի կողմից վարած արտաքին քաղաքականությունը հար եւ նման էր նախագահ Սերժ Սարգսյանի կատարած բացառիկ ազգադավ աշխատանքներին: Ժամանակին Էդուարդ Նալբանդյանի գործունեությունը մենք անվանեցինք «դիվանագիտական զբոսաշրջություն»: Նրա կողմից իրականացված հակաազգային գործունեությունը դեռեւս իր արժանի գնահատականը չի ստացել: ԵՀՄՖ-ի բացառիկ լարված աշխատանքի արդյունքում ազերի մարդասպան Սաֆարովը ստացավ ցմահ բանտարկություն՝ 30 տարի առանց ներման իրավունքի, իսկ այդ «զբոսաշրջիկի» արտասահմանյան ուղեւորությունների ընթացքում 5 տարի պատիժը կրելուց հետո մարդասպանն ազատ արձակվեց: Սա, այսպես կոչված, նախարարի խայտառակ թողտվության հետեւանք էր: 

Այս մասին ասված է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի հայտարարության մեջ:

«Անցյալ տարի սեպտեմբերին ԵՀՄՖ-ը հայտարարեց, որ գրանցվել է ապօրինի ճանապարհով Ադրբեջանին չեխական եւ սլովակյան արտադրության զենքի անօրինական վաճառքի ու մատակարարման խայտառակ փաստ: Մեր հայտարարությունը դարձավ «ձայն բարբառո հանապատի»: 

Չեխիայում եւ Սլովակիայում, այսպես կոչված, ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն իր արհեստավարժությամբ եւ ակտիվությամբ տասնապատիկ զիջում է Չեխիայում Ադրբեջանի դեսպանին: Այս հայ «դեսպանը» հայտնի է իր հմուտ առեւտրականի կերպարով. պարոնն օգնել է բոլոր ՀՀԿ-ական իշխանավորներին՝ ձեռքբերել անշարժ գույք Պրահայում, Կառլովի Վարիում, հանգստանալ թանկարժեք հանգստյան տներում եւ մատուցել այլ ծառայություններ: Բնական է, որ ժամանակ չի ունեցել իր հիմնական գործով զբաղվելու համար: Ասենք ավելին՝ նա Չեխիայի ու Սլովակիայի համայնքներում ստեղծել է իր եւ ՀՀԿ-ին հարող իշխանամետ խմբեր՝ բաղկացած խարդավանքներով հայտնի անձանցից ու պայքարել իսկապես ազգասեր ու երկրին նվիրված առաջնորդների դեմ՝ առանձնապես չտարակուսելով այդ պայքարի ճանապարհների ընտրության հարցում: 

Գաղտնիք չէ, որ դեսպանների մի մասը ոչ միայն իրենց անձնական շահից այն կողմ ոչինչ չեն տեսել եւ արել, այլ դիվանագիտական կրթություն չունեն: Ավելին՝ նրանք գործարարներ, բիզնեսի աշխարհի ներկայացուցիչներ, առեւտրականներ են եւ դեսպանի պաշտոն ստացել են Սերժ Սարգսյանին մատուցած ծառայությունների համար: Այդ կարգի դեսպանիկներ շատ կան եւ կարելի է մի ամբողջ ցուցակ ներկայացնել: Իհարկե, կան նաեւ փոքրաթիվ փայլուն դիվանագետներ, ովքեր հայտնի են իրենց արհեստավարժ գործունեությամբ: Կարծում ենք, որ վարչապետ Փաշինյանը պետք է օր առաջ արձագանքի մեր այս հայտարարությանը եւ օր առաջ ազատի մեր երկիրն այս ավելորդ բալաստից: 

Նաեւ ակնկալում ենք ՀՀ ԱԳ նախարարի կողմից արտերկրում հայտնի  հայկական կառույցների հետ համագործակցության զարգացում: Նախկին վարչախմբի կողմից այդ աշխատանքները զրոյացվել էին եւ մի շարք հայանպաստ գործով զբաղվող լոբբիստներ ու կազմակերպություններ, որոնք պայքարում են ազերիների ու թուրքերի դեմ, մեկուսացվել էին նախկին նախարարի կողմից: Հուսով ենք, որ եւ՛ վարչապետը եւ՛ ԱԳ նախարարը հաշվի կառնեն ասվածը»,- ասված է հայտարարության մեջ: 

Տպել
13806 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ