Երևան
5 °C
«Մեծ հաշվով Արմավիրի քաղաքապետի պաշտոնը ստանձնելու առաջարկն անսպասելի չէր, որովհետեւ ես եղել եմ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության՝ Արմավիր տարածքային կառույցի ղեկավարը»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արմավիրի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանը:
Այսօր արդեն տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Դավիթ Խուդաթյանին կներկայացնի Արմավիրի քաղաքապետարանի աշխատակազմին: Վերջինս նշում է, որ վաղն առավոտյան 09:00-ից սկսելու է իր բուն աշխատանքը:
27-ամյա Դավիթ Խուդաթյանը տնտեսագետ է: Սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Ապրում է հենց Արմավիր քաղաքում: Արմավիրում աշխատել է վարկային կազմակերպությունում՝ որպես վարկային մասնագետ, ապա պրոյեկի կոմերցիոն մենեջեր, հետո արդեն Երեւանում՝ այլ վարկային կազմակերպությունում: Խուդաթյանը վստահեցնում է, որ մեծ մասամբ տիրապետում է քաղաքում առկա խնդիրներին, ծանոթ է դրանց:
Խուդաթյանը սկզբում եղել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնության անդամ, ապա հիմնադրման օրվանից՝ ՔՊ կուսակցության անդամ: Վերջինս նշում է, որ այսքան տարվանից հետո իրեն չի պատկերացնում կուսակցությունից դուրս:
Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատարը 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է Արմավիրի մարզը ընդգրկող թիվ 6 ընտրատարածքի ԵԼՔ խմբակցության ռեյտինգային ցուցակում ու ստացել է 789 ձայն: Մեր հարցին՝ Ազգային ժողովի սպասվող արտահերթ ընտրությունների ժամանակ կրկին կառաջադրվի՞ պատգամավորի թեկնածու, թե՞ հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակ կառաջադրվի որպես քաղաքապետի թեկնածու, Խուդաթյանը պատասխանեց.
«Դրանք քաղաքական որոշումներ են: Ինչպես քաղաքական թիմը նպատակահարմար գտնի, ինչ որոշմամբ դիմի, պատրաստ եմ այդպես մասնակցել: Դեռեւս քննարկումներ չեն եղել: Այս պահին ես ստանձնում եմ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնը՝ քաղաքի խնդիրերը հնարավորին չափով լուծելու համար»,- ասաց Խուդաթյանը:
Արմավիրի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը մեր զրույցում ասաց, որ այս ժամանակահատվածում բոլոր խնդիրները առանձնացնելու են ըստ առաջնահերթության եւ լուծման հնարավորությունների՝ կարճաժամկետ-երկարաժամկետ.
«Կարծում եմ՝ յուրաքանչյուր հաջորդ օր քաղաքացին պետք է զգա, որ փոփոխությունը հասել է նաեւ Արմավիր, որ քաղաքում բան է փոխվել»,- մեր զրույցում ասաց Դավիթ Խուդաթյանը:
Խուդաթյանը Արմավիրի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները ստանձնել է այսօր՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Ավելի վաղ՝ հունիսի 22-ին, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հայտարարել էր, որ վաղաժամկետ դադարեցնում է Արմավիրի քաղաքապետի լիազորությունները:
Վալերի Լեոնտևը հայտարարել է բեմից հեռանալու մասին
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. կա 5 տուժած, այդ թվում՝ երեխաներ
ՀՀ կենտրոնական բանկը պարզաբանում է տարածել «Միր» քարտերի շրջանառության վերաբերյալ
«Հանրային ձայն» խմբակցության անդամ Նանա Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են
Վարույթում է գտնվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 102 հայցադիմում՝ ավելի քան 400 միլիարդ դրամ պահանջով
Արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի աճ․ ամփոփվել է Դատախազության նախորդ տարվա աշխատանքը
Գեղարքունիքում տուն է փլուզվել. 92-ամյա բնակիչը դուրս է բերվել պատգարակով
ՀՀ-ում ԵՄ առաքելությանը կօժտեն լայն լիազորություններով և անձեռնմխելիությամբ. համաձայնագիրը մտել է ԱԺ օրակարգ
Իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե կայունություն ավելացնեն Կովկասում. Պեսկով
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից և ծառայությունից
Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի Չինաստան
Ողջունում եմ ՀՀ համերաշխությունն Ուկրաինային և կոչ անում գործընկերներին անել հնարավորը, որ Պուտինը չհաղթի. Ստոլտենբերգ
Սյունիքում ավտովթարի և հրդեհի հետևանքով մահացածներն ընտանիքի անդամներ էին, նրանց թվում կա երեխա. մանրամասներ
Խոշոր ավտովթար Չարենցավանի կամրջի մոտ. 3 մարդ հոսպիտալացվել է
ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ
Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Աղազարյանը՝ Տավուշի 4 համայնքի մասին
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ
Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում
Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին
Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)
Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար
Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)
ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել
Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին
«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով
Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են
Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)
Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան
Պակիստանում երկրաշարժ է գրանցվել
Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը
Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած
Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում
Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, մի շարք շրջաններում ձյուն է տեղում
© 2024 Հայկական ժամանակ