ԱՄՆ-ում բացահայտում են Հայաստանի պատմությունը. գիտաժողով՝ Կոնգրեսի գրադարանում

27/06/2018 schedule13:35

Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանում անցած գիտաժողովին ներկայացվել է Հայաստանի պատմամշակութային հարստությունը: «Հայկական պատմության եւ մշակույթի արդի խնդիրները» թեմայով գիտաժողովն անցել է «Վարդանանց օրեր» ամենամյա դասախոսությունների շրջանակում:

Ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, Հայաստանի պատմությունն ու մշակույթը գիտական մակարդակով վերջին կես դարի ընթացքում հետազոտող Կոնգրեսի գրադարանի աշխատակից Լևոն Ավդոյանի խոսքով, նույնիսկ մասնագիտական շրջանակներում Հայաստանի մասին գիտելիքները հաճախ սահմանափակվում են մի քանի հիմնահարցերով, մինչդեռ, ժողովրդի պատմամշակութային հարստության մեծ մասը դուրս է մնում.

«Նոյյան տապանը Արարատ լեռան վրա, Հայաստանն՝ առաջին քրիստոնյա պետություն, Հայոց ցեղասպանություն՝ շատերն այսքանը գիտեն: Սակայն, մեր թվարկության 6-րդ դարից, երբ Հայաստանն առաջին անգամ հիշատակվել է, մինչեւ մեր օրերը, առկա է հարուստ եւ հիմնականում անհայտ պատմություն»,- ասում է Լևոն Ավդոյանը:

Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանում անցած «Հայկական պատմության եւ մշակույթի արդի խնդիրները» թեմայով գիտաժողովին մասնակցող Միացյալ Նահանգների, Եվրոպայի եւ Հայաստանի պատմաբանները ներկայացրեցին հայագիտության արդի հարցերը՝ Կիլիկիո թագավորության զարգացումից մինչեւ Հայաստանում սամիզդատի՝ ինքնահրատի տարածում:

«Հայերը տեւական ժամանակ եղել են մետաքսի ճանապարհի հիմնական ուժերից մեկը, իսկ մոնղոլների իշխանության տարիներին նրանք է՛լ ավելի մեծացրեցին սեփական դերը», - ասում է Հելեն Էվանսը Մետրոպոլիտեն արվեստի թանգարանից:

Մոնղոլների առեւտուրն ու Կիլիկիո թագավորությունը իր զեկույցում Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի աշխատակից Հելեն Էվանսը նշում է՝ մոնղոլների հետ համագործակցելիս Կիլիկիո թագավորությունն այնքան հզոր էր դարձել, որ ձգտում էր նույնիսկ դառնալ երկրորդ Բյուզանդիան:

«Մոնղոլների առեւտրի ուղիների վրա Կիլիկիո թագավորության վերահսկողությունը թագավորության հարստության եւ հզորության բանալին էր»,- նշում է Հելեն Էվանսը:

Խորհրդային իշխանությունների կողմից արգելված հայկական սամիզդատը ծնունդ տվեց ժամանակակից Հայաստանի մամուլին, նշում է Ներսես Հայրապետյանը: «Դա մեր մշակույթի, լրագրության, պատմության մի մասն է»,- ընդգծում է Ներսես Հայրապետյանը:

Փորձագետի խոսքով, անհրաժեշտ է ընդլայնել Հայաստանի պատմությանն ու մշակույթին նվիրված հետազոտությունները. «Մենք սովորաբար ավելի շատ հետ նայող ժողովուրդ ենք, սակայն, կան թեմաներ, որ մեր կողքին են»:

Տպել
2590 դիտում

Խախտումների մասին որոշումը էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսով

Մերձմոսկովյան Բալաշիխայում ադրբեջանցի գործարար է սպանվել

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող (տեսանյութ)

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում վարչապետը ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին (տեսանյութ)

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան