Ադրբեջանական քարոզչության վտանգը. ի՞նչ նպատակ է հետապնդում Գյունութի «ազատագրումը»

Մայիսի 26-ին Բաքվում զորահանդես անցկացվեց: Այն նվիրված էր Ադրբեջանի զինված ուժերի ստեղծման ոչ ավելի, ոչ պակաս հարյուրամյա հոբելյանին: Ուշագրավ է, որ զորահանդեսի լուսաբանման բացառիկ իրավունքը պատկանում էր պետական AzTV հեռուստատեսությանը, իսկ այլ լրագրողների մուտքը Բաքվի Ազադլըղ հրապարակ ուղղակի արգելված էր: Այդուհանդերձ, համացանցում տարածվեցին ինչպես հատվածներ զորահանդեսից, այնպես էլ պետական հեռուստաընկերության ամբողջական հեռարձակման տեսագրությունը:

Զորահանդեսի գլխավոր մեխը ամերիկյան Bell 412 ուղղաթիռն էր եւ բելառուսական «Պոլոնեզը»: Ադրբեջանական բանակի իսրայելական զինատեսակները եւս համալրվել էին նորույթով՝ LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներով: Ռուսական Տերմինատոր-2 մարտական մեքենաները, որոնց ձեռքբերման հնարավորության մասին ավելի վաղ խոսվում էր, բացակայում էին:

Ինչեւէ, զորահանդեսի սահմանափակ լուսաբանումը հուշում է, որ այն ուղղված է ներքին լսարանի սպառմանը: Ներքին լսարանի սպառմանն են ուղղված նաեւ ադրբեջանական ռազմական ղեկավարության հայտարարություններն այն մասին, թե իբր իրենք «ազատագրել են» Գյունութ գյուղը, կամ «վերահսկում են» Երեւան-Գորիս-Լաչին ճանապարհը: Հայտարարություններից զատ Ադրբեջանի ՊՆ-ն նաեւ տեսանյութ էր տարածել «ազատագրված» դիրքերից, որոնց տեսադաշտում են երկու հայկական գյուղեր, իսկ հեռվում երեւում է վերոնշյալ Երեւան-Գորիս-Լաչին ճանապարհը:

«Հայկական ժամանակը», գտնվելով հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արեւմտյան հատվածի հայկական դիրքերում, պարզեց հայկական գյուղերին եւ Երեւան-Գորիս-Լաչին ճանապարհին սպառնացող վտանգի աստիճանը:

Ըստ էության, ադրբեջանական զորքերի «առաջխաղացումը» սեփական տարածքում, միջդիրքային գոտու հաշվին, բարդ կացության մեջ է գցում հենց ադրբեջանական նոր դիրքերը: Եթե նախկինում դրանք վերահսկվում էին եւ պոտենցիալ կրակի տակ էին երկու ուղղություններով տեղակայված հայկական կրակակետերից, ապա այժմ՝ խորանալով միջդիրքային տարածության մեջ, ադրբեջանցիները ավելացրել են իրենց սպառնացող հայկական կրակակետերի քանակը: Ինչ վերաբերվում է Գյունութ գյուղին, ապա այն դասական իմաստով գոյություն չունի՝ կան դեռեւս 90-ականներից պահպանված դրա ավերակները:

Այդուհանդերձ, անգամ ծայրահեղ լարման պարագայում փոխհրաձգությունը ընթանալու է միջդիրքային տարածքում, որը, շնորհիվ ադրբեջանական՝ ռազմական տեսանկյունից անհեռանկար գործողությունների զգալիորեն փոքրացել է: Ինչ վերաբերվում է ադրբեջանական նոր դիրքերից հայկական գյուղերին եւ Երեւան-Գորիս-Լաչին ճանապարհին սպառնալու վերաբերյալ հայտարարություններին, ապա դրանք ուղղակի անհիմն են: Թե՛ գյուղերը, թե՛ ճանապարհը գտնվում են հրաձգային զինատեսակների հասանելիության սահմաններից դուրս: Այլ բան է, որ այժմ դրանք դիտարկվում են, սակայն «դիտարկել» եւ «վերահսկել», իսկ տվյալ դեպքում առավել եւս «սպառնալ» հասկացությունները իրարից տարբերվում են:

Շուրջ մեկ ամիս առաջ՝ մայիսի 16-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, գտնվելով Նախիջեւանում, սկսեց սպառնալ նաեւ ինքնավար հանրապետության տարածքից:

«Նախիջեւանում տեղակայված ժամանակակից սպառազինությունները, այդ թվում՝ երկար հեռահարության հրթիռները, ի զորու են ոչնչացնելու թշնամու ցանկացած ռազմական թիրախ»,- ասել էր նա:

Ադրբեջանական բանակի գործողությունները հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արեւմտյան հատվածում, բացի պարզունակ քարոզչությունից հետապնդում են, թերեւս, մեկ այլ, ավելի խորքային նպատակ: Ալիեւը, միգուցե, մտավախություն ունի, որ Նախիջեւանում բավական ցանկություն, կամ պատճառ չունեն հայերի դեմ կատաղի եւ անզիջում պայքար մղելու համար: Եւ իրոք, Նախիջեւանի սահմանը ավանդաբար ավելի հանգիստ է եղել Հայաստանի Հանրապետության անգամ հյուսիս-արեւելյան սահմանից: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հաշվարկներով, անգամ անբարենպաստ դիրքում կրակակետերի տեղակայումը եւ դրա հետեւանքով առաջացած հավելյալ լարումը ձեռնտու է:

Դա, նախ եւ առաջ կարելի է օգտագործել ներքին քարոզչական նպատակներով, ինչը կազմում է ադրբեջանական ներկայիս իշխանությունների գլխավոր գործիքը: Դրանից զատ, նոր դիրքերը հնարավորություն են տալիս թեեւ կարճաժամկետ, սակայն բացասական ազդեցություն ունենալ հայ հասարակության որոշ շրջանակների վրա: Իսկ գլխավոր գլոբալ նպատակը՝ իրավիճակի արհեստական սրմամբ թշնամանք սերմանելու միջոցով բացառել հետագա հնարավոր լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում նախիջեւանյան հատվածում տեղի ռազմական ղեկավարության սեպարատ հրադադարը հայերի հետ:

Տպել
4412 դիտում

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան