Վահան Շիրխանյանն ազատ արձակվեց կալանքից

25/06/2018 schedule17:55

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 25-ին ընթացող դատաքննության ընթացքում քննվում է Վահան Շիրխանյանին կալանքից ազատելու միջնորդությունը։

Հիշեցնենք, Շիրխանյանի խափանման միջոց փոխելու վերաբերյալ երաշխավորագիր էին ներկայացրել ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանը եւ Հովիկ Աղազարյանը։ 

Սասուն Միքայելյանն ու Հովիկ Աղազարյանը դրական պատասխան տվեցին դատավորի հարցին՝ պնդում են արդյո՞ք նրանք իրենց երաշխավորությունը։ 

Մեղադրող դատախազը չառարկեց միջնորդությանը։ «2 պատգամավորի անձնական երաշխավորությունները բավարար հիմք են Շիրխանյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոց կալանավորումը փոխելու համար»,- ասաց նա։

Պաշտպանական կողմը եւս միացավ միջնորդությանը, եւ Վահան Շիրխանյանն ազատ արձակվեց կալանքից։

Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն` Վահան Շիրխանյանը, Արթուր Վարդանյանը եւ մյուս 18 ամբաստանյալը մեղադրվում են զինված խումբ կազմակերպելու ու դրան անդամակցելու համար։

Խմբում ներգրավված անձինք ձերբակալվել էին 2015թ. նոյեմբերի 25-ին` ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների իրականացրած հատուկ գործողության արդյունքում։

Տպել
2821 դիտում

Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի աշխատակազմը համաձայնության է եկել տնօրենի հարցում

Թուրքիան ընդունում է, որ պատերազմի ընթացքում ինքն աջակցություն ունեցել է․ Արթուր Սաքունց

Կարծում եմ՝ մոտ ապագայում Հայաստանը կբարձրացնի Ղարաբաղի անկախ տարածքների դեօկուպացիայի հարցը․ Ղազարյան

Ընթանում են զորքերի վերակազմակերպման և ստորաբաժանումների կառուցվածքի վերանայման աշխատանքներ. հանդիպում Արցախում

Պատերազմին մասնակից ուսանողները և պատերազմի մասնակիցների ուսանող երեխաները կստանան ուսման վարձավճարի փոխհատուցում

62 ուսուցիչ ստացել է առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի տարակարգ

Կբարելավվի կապի ոլորտի ծառայությունների որակը Արցախում. Արցախի նախագահը հանդիպել է «Տելեկոմ Արմենիա»-ի տնօրենների հետ

Որքան Ադրբեջանն է կարող հայց ներկայացնել ՀՀ-ի դեմ, այդքան կամ ավելի այդքան ՀՀ-ն կարող է պահանջներ դնել․ Կիրակոսյան

ԱԺ նախագահը հանդիպել է ՄԻ պաշտպան Արման Թաթոյանի հետ

Երեւանի կրկեսի շենքի շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 2021-ի տարեվերջին

Վահան Հունանյանը նշանակվել է փոխվարչապետի խորհրդական

Միջազգային մարմիններին կներկայացվի էթնիկ հայ գերիների ու զոհերի մարմինների նկատմամբ դաժանությունների մասին 5-րդ զեկույցը

«Իմ նշանակումից հետո ո՛չ ես, ո՛չ նախարարության ղեկավար անձնակազմը պարգեւավճար չենք ստացել եւ առաջիկայում չենք ստանալու»

Արվում է հնարավորը՝ վիրավոր զինծառայողների կարիքների գնահատման, հաշմանդամության խմբի ճանաչման համար. նախարար

Հունան Պողոսյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից

Կառավարությունը հաստատեց «Այգ-1» արեւային ֆոտովոլտային ծրագրի մրցութային հանձնաժողովի կազմը

Այգեստան և Խնածախ համայնքների տարածքներում կիրականացվեն ականազերծման աշխատանքներ

Պատերազմին մասնակցած ուսանողների եւ ուսանող զավակ ունեցող մասնակիցների ուսման վարձը կփոխհատուցվի․ վարչապետ

Շուշեցիները այսօր Արցախի ներկայացուցչությունում էին․ նրանց կարևորագույն խնդիրը կացարանով ապահովված լինելն է

Մահացել է Դմիտրի Աթբաշյանը