Նախորդ շաբաթ հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձ է կանխվել, զինտեխնիկայի տեղաշարժ եղել

Հունիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց՝ արևելյան և հյուսիսային հատվածներում կիրառելով նաև ձեռքի հակատանկային նռնականետեր:

ԱՀ ՊԲ լրատվական ծառայության փոխանցմամբ, բացի վերոնշյալ խախտումներից, ՊԲ արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հունիսի 17-ին՝ ժամը 21:45-ի սահմաններում, հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս հետ շպրտել ելման դիրքեր:

Շաբաթվա ընթացքում առջնային գծի տարբեր հատվածներում նկատվել են նաև ադրբեջանական սպառազինության և զինտեխնիկայի տեղաշարժեր:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Տպել
2070 դիտում

«Ես չեմ քծնել երբեւէ». ԼՂ նախկին վարչապետը՝ Քոչարյանի գնահատականի, Մարտի 1-ին Արցախից ՀՀ զորք բերելու, երկնիշ աճի մասին

Արմեն Ավթանդիլյանը նշանակվել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմի ներկայացուցիչներին

Մարվել եւ շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված Հրաչյա Հովհաննիսյանի 100-ամյակին

6-րդ վարչությունը Ռուբեն Հայրապետյանին պատկանող բիզնեսների վերաբերյալ նյութեր է նախապատրաստում

Տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզչի ընտրությունը կկայանա 2020 թ.-ի հունվարին

Մահվան ելքով վրաերթ Երեւան-Սեւան ճանապարհին. 22-ամյա հետիոտնը տեղում մահացել է

Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին

Դպրոցներում աբոնեմենտային համակարգի 2-րդ փուլը հետաձգվել է. 1-ին փուլի ընթացքում թանգարաններ է այցելել մոտ 161.700 մարդ

Հրայր Թովմասյանը բոլոր հնարավոր գայթակղություններին արդեն հասցրել է տրվել. Ալեն Սիմոնյան

Ձերբակալված Շեկոյի գործով ծեծվողն ու վերջինիս ընկերուհին տուժող են ճանաչվել. ՇՄ դատախազ

«Մարտունու բժշկական կենտրոն»-ի վիրաբուժական բաժանմունքի վարիչը մեծ թվով խոշոր չափի կաշառքներ է ստացել. ԱԱԾ

Ռուսաստանից Հայաստան տուրուղևորությունների թիվը 2019-ին 24 տոկոսով աճել է

Իջեւանում 31-ամյա քաղաքացին ներխուժել է քաղաքապետարան, երկաթյա ձողով կոտրել համայնքապետի դուռը

«Բացակայում է անձեռնմխելիության սահմանադրական երաշխիքը». Դատախազությունը մերժել է Սերժ Սարգսյանի պաշտպանի բողոքը

Ծեծի մեղադրանքով հետախուզվող 42-ամյա կինը հայտնաբերվել է

Կնոջը ոտքով հարվածողը ներկայացել է ոստիկանության բաժին

ԿԳՄՍ նախարարությունը սկսել է հանրակրթության պետական չափորոշիչների վերանայման գործընթացը

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է «Եվրանեսթ» ԽՎ լիագումար նստաշրջանի աշխատանքներին

Հայ մասնակիցը չի հաղթահարել «Միսս աշխարհ» մրցույթի տաղանդի փուլը