Մարզերի երեխաներն Ազգային պատկերասրահում. ներառված էին խոցելի ընտանիքների երեխաները

Հունիսի 21-ին Հայաստանի ազգային պատկերասրահ էին այցելել Իջևան քաղաքի մի խումբ երեխաներ: Իրենց ազգային մշակույթին ծանոթանալու ու հաղորդակից դառնալու գործընթացը երեխաների համար իրականություն դարձավ «Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի» ծրագրի շնորհիվ:

Երեխաների համար երկակի տոն ու էքսկուրսիա էր, նախ, որ նրանք եկել էին իրենց սիրելի մայրաքաղաք՝ Երևան, եւ երկրորդ, որ հնարավորություն ունեցան նոր բաներ իմանալու: Մեզ հետ զրույցում երեխաներն ասացին, որ առաջին անգամը չէ, որ գալիս են Երևան, սակայն Ազգային պատկերասրահում շատերն առաջին անգամ էին:

Այցելության ժամանակ երեխաները շրջեցին ցուցասրահներով, ծանոթացան մեր ազգային կերպարվեստի պատմությանը, հայ եւ համաշխարհային հայտնի նկարիչների ստեղծագործություններին ու կենսագրության ուշագրավ դրվագներին:

Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամի հասարակայնության հետ կապերի համակարգող Նունե Ղազարյանը, որը նույնպես երեխաների հետ այցելել էր պատկերասրահ, նշեց, որ երեխաների զարգացման ու լիարժեք կայացման մեջ կարևորում են գեղագիտական կրթությունն ու դաստիարակությունը, ուստի նպատակն է երեխաներին հնարավորինս մոտեցնել մշակույթին, որպեսզի նրանք ճանաչեն հայ եւ այլազգի մեծանուն արվեստագետներին ու նրանց աշխատանքները, ինչպես նաև որոշակի գիտելիքներ ունենան նրանց ստեղծագործական գործունեության մասին, ինչի հնարավորությունն էլ տալիս են նմանատիպ էքսկուրսիաները:

Նունե Ղազարյանը նշեց, որ մոտ օրերս կազմակերպվելու է ևս մեկ էքսկուրսիա դեպի Հայաստանի ազգային պատկերասրահ Մեծամոր քաղաքից, իսկ մինչ այդ՝ հունիսի 15-ին, եղել է Նոյեմբերյանից:

«Մեր նպատակն է Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի ծրագրի միջոցով, որն իրականանում է Երամիության ֆինանսավորմամբ եւ «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի աջակցությամբ, Նոյեմբերյան, Իջևան եւ Մեծամոր քաղաքների խոցելի ընտանիքների երեխաներին ներառել իրենց համայնքների սոցիալ-մշակութային կյանք, եւ ընդգրկելով նրանց մշակութային տարբեր խմբակներում, ինչպիսիք են, օրինակ, նկարչության, երգի, կավագործության, տիկնիկագործության, կարպետագործության խմբակները, զարգացնել երեխաների ստեղծագործական ներուժը»,- ամփոփեց Նունե Ղազարյանը:

«Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի» ծրագիրն իրականցվում է Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամի, ինչպես նաև «Ընտանիք եւ համայնք» ՀԿ-ի կողմից:

Տպել
1660 դիտում

Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա. Մերկելը Էրդողանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Վայք քաղաքի բնակիչներից մեկի ավտոտնակում «Տրոտիլ» տեսակի 4 պայթուցիկ է հայտնաբերվել

Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակիչ բենզասղոցի գործադրմամբ 63 ծառ է կտրել ու տարել իր բակ

Վանաձորի աղմկահարույց սպանությունների գործով Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է եւս մեկ կասկածյալ

Ոստիկանները հայտնաբերել են «Դայմոնդ» ֆիթնես» ակումբի և մեկ այլ ԱՁ-ի տնօրեններին դանակահարողին

Աննա Հակոբյանն իրականացրել է հաշմանդամություն ունեցող Ռազմիկի երազանքը

Սարավան գյուղում այրվել են ավտոմեքենա և խոտածածկույթ

Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ

Բակո Սահակյանը այցելել է գյուղաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառին

Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ, արեւային աշունը շարունակվում է. Սուրենյան

Թուրքական բանակը Ռաքքայի հյուսիս-արևելքում գրավել է Սուլուք բնակավայրը

Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն. Արցախում հուշագիր է ստորագրվել

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ

Ծեծկռտուք՝ Արարատի մարզում. Մասիսի Բ/Կ-ի տնօրենը քթի շրջանում վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

«Ավրորայի» հերոս Զանա Բուկար Մուստաֆան արդեն ժամանել է Երևան

Բակո Սահակյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ

Սպիտակ քաղաքում տնակ է հրդեհվել. տուժածներ չկան

Թուրքիան միտումնավոր կրակ է բացել Սիրիայում տեղակայված ամերիկյան դիրքերի վրա. Washington Post

Կոնգոյում վթարի ենթարկված օդանավը հայկական պատկանելություն չունի. ՀՀ վարչապետի խորհրդական

Ֆրանսիան դադարեցնում է սպառազինությունների արտահանումը Թուրքիա. որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ