ԲԴԽ-ն ընտրեց Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ

Հունիսի 18-ին տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստը, որի արդյունքում ընտրվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:

Օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված էին նաեւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական եւ քաղաքացիական մասնագիտացման դատավորների թափուր տեղերի համալրման նպատակով Բարձրագույն դատական խորհրդին դիմած դատավորների տեղափոխման, ինչպես նաեւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ընտրության վերաբերյալ հարցերը:

Բարձրագույն դատական խորհուրդը, ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 119-րդ հոդվածի 2-րդ մասով, փակ գաղտնի քվեարկության արդյունքներով, որոշեց Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար Հանրապետության նախագահին առաջարկել ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադեւոսյանի թեկնածությունը:

Նույն դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը եւ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժաննա Ասատրյանը չստացան Խորհրդի բավարար ձայները:

Բարձրագույն դատական խորհուրդը, սահմանված ժամանակացույցի եւ «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածի համաձայն, անցկացրեց փակ գաղտնի քվեարկություն՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի համալրման նպատակով:

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի համալրման նպատակով պատրաստված քվեաթերթիկում ներառված էին նույն դատարանի թվով 61 դատավորների անուններ:

Քվեարկության արդյունքում առաջին փուլում ձայներ ստացան հետեւյալ թեկնածուները.

  1. Հարությունյան Դավիթ - 4
  2. Վարդազարյան Ռուբեն - 5
  3. Վարդապետյան Արմեն - 1

Առաջին փուլի արդյունքներով՝ թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չստացավ եւ անցկացվեց լրացուցիչ ընտրություն, որին մասնակցեցին համապատասխանաբար առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:

Երկրորդ փուլում փակ գաղտնի քվեարկությամբ Խորհուրդն արձանագրեց հետեւյալ արդյունքը.

  1. Հարությունյան Դավիթ - 3
  2. Վարդազարյան Ռուբեն - 6
  3. Բոլորին դեմ - 1

Այդպիսով, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ընտրվեց Ռուբեն Վարդազարյանը:

Տպել
2055 դիտում

62 ուսուցիչ ստացել է առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի տարակարգ

Կբարելավվի կապի ոլորտի ծառայությունների որակը Արցախում. Արցախի նախագահը հանդիպել է «Տելեկոմ Արմենիա»-ի տնօրենների հետ

Որքան Ադրբեջանն է կարող հայց ներկայացնել ՀՀ-ի դեմ, այդքան կամ ավելի այդքան ՀՀ-ն կարող է պահանջներ դնել․ Կիրակոսյան

ԱԺ նախագահը հանդիպել է ՄԻ պաշտպան Արման Թաթոյանի հետ

Երեւանի կրկեսի շենքի շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 2021-ի տարեվերջին

Վահան Հունանյանը նշանակվել է փոխվարչապետի խորհրդական

Միջազգային մարմիններին կներկայացվի էթնիկ հայ գերիների ու զոհերի մարմինների նկատմամբ դաժանությունների մասին 5-րդ զեկույցը

«Իմ նշանակումից հետո ո՛չ ես, ո՛չ նախարարության ղեկավար անձնակազմը պարգեւավճար չենք ստացել եւ առաջիկայում չենք ստանալու»

Արվում է հնարավորը՝ վիրավոր զինծառայողների կարիքների գնահատման, հաշմանդամության խմբի ճանաչման համար. նախարար

Հունան Պողոսյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից

Կառավարությունը հաստատեց «Այգ-1» արեւային ֆոտովոլտային ծրագրի մրցութային հանձնաժողովի կազմը

Այգեստան և Խնածախ համայնքների տարածքներում կիրականացվեն ականազերծման աշխատանքներ

Պատերազմին մասնակցած ուսանողների եւ ուսանող զավակ ունեցող մասնակիցների ուսման վարձը կփոխհատուցվի․ վարչապետ

Շուշեցիները այսօր Արցախի ներկայացուցչությունում էին․ նրանց կարևորագույն խնդիրը կացարանով ապահովված լինելն է

Մահացել է Դմիտրի Աթբաշյանը

Պատասխանատվության կենթարկվեն քաղաքացիների տեղաշարժին և տրանսպորտային երթևեկությանը խոչընդոտելու փորձեր կատարողները

Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարն ազատվել է պաշտոնից

Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին հյուրընկալելու համար փոխհատուցում կտրվի

Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում պատերազմի հետեւանքով անշարժ գույքին հասցված վնասները կփոխհատուցվեն

Պատերազմի ընթացքում զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին եւ վիրավորներին փոխհատուցում կտրվի