Արարատ Երեւան նախագիծը վերակենդանացնում է մի շարք վերացած ճարտարապետական հուշարձաններ

Հայաստանի մայրաքաղաքի 2800-րդ հոբելյանի տարում Երեւանի կոնյակի գործարանը ներկայացնելու է «Արարատ Երեւան» նախագիծը: Նախագիծն ուղղված է մայրաքաղաքի նոր, պատմական, անսպասելի եւ ոգեշնչող եզրերի ներկայացմանը ինչպես զբոսաշրջիկներին, այնպես էլ մայրաքաղաքի բնակիչներին:

Նախագծի շրջանակներում անցկացվող մի շարք նախաձեռնություններ միասնական նպատակ են հետապնդում՝ ցույց տալ Երեւանը համեմատության մեջ, արթնացնել նոստալգիան մեր ավագ սերնդի տեսած քաղաքի հանդեպ եւ ոգեշնչել ժամանակակից, վառ, գունեղ մայրաքաղաքով: Հունիսի 16-ից կգործի նոր հավելված, որի օգնությամբ վերակենդանանում են Երեւանի մի շարք ճարտարապետական հուշարձաններ՝ ցույց տալով, թե ինչպիսի տեսք է ունեցել այս կամ այն շինությունը կամ վայրը 40-ականներին, 50-ականներին կամ 70-ականներին:

Անվճար ներբեռնելով հավելվածը՝ յուրաքանչյուր օգտատիրոջ մոտ կհայտնվի մայրաքաղաքի վիրտուալ քարտեզ՝ մի շարք հետաքրքիր վայրերի նշումներով: Վայրերից յուրաքանչյուրը սքան անելիս օգտատերը կկարողանա տեսնել օբյեկտը իր պատմական շրջանում:

«Մեզ համար չափազանց կարեւոր էր նախագծի կոնտեքստավորումը, տեղափոխել մեր կոնյակը իր պատմական անցյալ՝ այն ժամանակ, երբ առաջին անգամ ստեղծվել էր այդ կուպաժը, մենք նպատակ ունեինք ստեղծել մի պրոեկտ, որը կբացահայտի Երեւանը այլ տեսանկյունից: Առաջին հերթին սա նպատակ ունի բացահայտել քաղաքը հենց երեւանաբնակների համար, եւ երկրորդ՝ այստեղ ժամանող զբոսաշրջիկների համար»,-նշեց Երեւանի կոնյակի գործարանի վաճառքների եւ շուկայավարության տնօրեն Կարին Մադելրիոն:

Լուսանկարում՝ Կարին Մադելրիոն

Որպես բոլոր նախաձեռնությունների տրամաբանական հանգուցալուծում, սույն թվականի սեպտեմբերին՝ քաղաքի հոբելյանի տոնման նախօրեին, Երեւանի կոնյակի գործարանը կթողարկի նոր կոնյակ: «Արարատ» կոնյակների հավաքածուն կհամալրի նոր «Երեւան» կոնյակը: Արարատ կոնյակի արտադրամասի տնօրեն Համլետ Անտոնյանը ներկայացրեց նոր կոնյակի առանձնահատկությունն ու առհասարակ հաջողված կոնյակ ստանալու դժվարությունները: Նշեց, որ դարերի խորքից վարպետից վարպետ փոխանցված փորձի շնորհիվ հնարավորություն են ունենում ստեղծել եւ վերստեղծել այնպիսի խառնուրդներ, որոնցից մեկն էլ «Երեւան»-ն է:

«Կոնյակի ստեղծումը կարելի է նմանեցնել հին կտավների ստեղծման. ինչո՞վ է կարեւոր, եթե ստեղծում ես մի նոր բան՝ պիտի բաց չթողնես ոչ մի մանրուք: Վերականգնես բոլոր նրբերանգները: Բավականին բարդ, պատասխանատու եւ հաճելի գործ է, որովհետեւ այնպիսի սպիրտների հետ ես գործ ունենում, որ ոչ բոլորն են կարող դրանք կյանքում տեսնել: «Երեւան» կոնյակի ստեղծման համար միջինը տասը տարեկան, 80-ականների սպիրտներ են օգտագործվել: Ստեղծել ենք անցյալ տարի սեպտեմբեր ամսին՝ ակնկալելով ներկայացնել մայրաքաղաքի 2800-րդ հոբելյանին»,-ասաց Համլետ Անտոնյանը:

Լուսանկարում՝ Համլետ Անտոնյան

Սպիրտները ստեղծվել են համտեսի վարպետ Մարգար Սեդրակյանի կողմից, 1947 թվականին: Վերցվել են հին կոնյակները, համամասնորեն խառնվել եւ ստացել միջինացված խմիչք «Երեւան»-ը: Արտադրամասի տնօրենն ասում է՝ ամեն անգամ կոնյակի երեք աստղ հաստատելն անցնում է բարդ պրոցես, մոտ 40 հոգի, որոնք համտեսողների խմբում են, իրենք են որոշում, մասնագետ չեն: Նորը ստեղծվելիս անցնում է սպառողի կարծիքների հիման վրա:

Համլետ Անտոնյանն ասաց, որ կոնյակի գործարանում աշխատելը միանձնյա աշխատանք չէ, այլ թիմային բարդ պրոցես. «Միգուցե որոշումները ես եմ կայացնում ՝ պատասխանատվությունը վերցնելով ինձ վրա, սակայն մինչեւ 100 տոկոս վստահ չլինեմ, որ իմ գաղափարը կհաջողվի, այդ պրոդուկտը չենք ներկայացնում»:

Արարատ կոնյակի արտադրամասի տնօրենը խոսեց նաեւ այն մասին, թե ինչ է լինում, երբ իրենց որոշած համային եւ հոտի խառնուրդը չեն ստանում. «Մեղքի զգացումն է, երբ անում ես այնպիսի մի կուպաժ, որից ինքդ դժգոհ ես, դու ուղղակի օգտագործած ես լինում այնպիսի սպիրտներ, որոնք էլ հետ խառնել չես կարող, այսինքն, դու ծախսում ես այն ժառանգության մի մասը, որը քեզ հասել է»:

Համլետ Անտոնյանը վստահություն հայտնեց, որ եթե բոլորն անխնա ծախսեն այդ սպիրտների փորձերի վրա, ապա տարիների աշխատանքը զրոյի կհավասարվի:

Տպել
3580 դիտում

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի