Դատարանը որոշեց փաստաբանների բողոքը մերժել. Մանվել Գրիգորյանը մնալու է անազատության մեջ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում քիչ առաջ մերժվեց Մանվել Գրիգորյանի՝ կալանքի որոշումը չեղյալ համարելու համար փաստաբանների բողոքը, Մանվել Գրիգորյանը, ըստ այդմ, դատարանի որոշմամբ կմնա անազատության մեջ։

Նշենք, որ նրան կալանավորելու համար նախ պետք է նա ԱԺ-ի կողմից զրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից:

Փաստաբան Հրանտ Անանյանի խոսքով, ԱԺ պատգամավորին քրեադատակավարական օրենսգրքով նախատեսված ձերբակալման 4 հիմքերից բացառապես մեկով կարելի է ձերբակալել. այն է՝ նա բերման է ենթարկվել հանցագործություն կատարելիս կամ անմիջապես դրանից հետո: Մանվել Գրիգորյանի դեպքում այդպես չի եղել: Հրանտ Անանյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ արած հայտարարություններին, նշել է, որ դատարանը նման մեղադրանք չի առաջադրել, առայժմ մեղադրանքը միայն ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու համար է:

Նշենք, որ ի պաշտպանություն Մանվել Գրիգորյանի, երեկ գիշերվանից ԱԱԾ շենքի, իսկ այսօր՝ դատարանի շենքի դիմաց ԵԿՄ անդամներն ու գեներալի կողմնակիցները  բողոքի ակցիա էին իրականացնում, որի ժամանակ գիշերը տեղի էր ունեցել բախում կարմիրբերետավորների և ազատամարտիկների միջև:

Այսօր առավոտից բողոքի ցույցերը շարունակվում էին: ԵԿՄ-ականներն ու Մանվել Գրիգորյանի կողմնակիցները նրա ձերբակալումն անօրինական են համարում, նրանք պահանջում են անհապաղ ազատ արձակել ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին, որը ձերբակալվել էր երեկ՝ մեծ քանակությամբ զենք-զինամթերք ձեռք բերելու եւ դրա ապօրինի պահման համար:

Մ. Գրիգորյանի ազատության համար ցույց անողները փակել են Նալբանդյան փողոցը, այնտեղ նստացույց սկսել: Քիչ առաջ այդ փողոցում բախումներ եղան ցուցարարների ու ոստիկանների միջեւ, ընդհարմ,ան ժամանակ ԵԿՄ-ականները կոչ էին անում ձեռք չբարձրացնել ու չփորձել ուժով հեռացնել Արցախյան պատերազմի ազատամարտիկներին:

Գեներալին երեկ գիշեր տեսակցել են Էդուարդ Շարմազանովն ու Վահրամ Բաղդասարյանը, այցելել է ՄԻՊ Արման Թաթոյանը:

Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամեր առաջ հայտարարեց, որ գեներալի ձերբակալման պատճառը ոչ միայն զենք-զինամթերքի ապօրինի ձեռքբերումն ու պահումն է, այլ նաեւ կասկածներ կան, որ վերջինս մասնակցել է ու անձամբ աջակցել ապրիլյան քառօրյա պատերազմի համար հավաքված միջոցները յուրացնելու ու գողանալու մեջ: Օրինակ, կասկածներ կան, որ դպրոցականների ուղարկած սնունդը նա յուրացրել է ու դրանով կերակրել իր արջերին ու առյուծներին: Ինչպես նաեւ կասկածներ կան, որ նա յուրացրել է Արցախին ուղարկված օգնությունները, օրինակ՝ ավտոմեքենաները:

Տպել
9551 դիտում

«Հայփոստը» եռակի թանկացրել է միջազգային առաքման սակագները․ ընկերությունից պարզաբանում են՝ նախկինում վնասով են աշխատել

Մարտահրավերներին դիմագրավելու համար պետք է հզորանալ, ինչն անհնար է պատկերացնել առանց մրցունակ կրթական համակարգի

Տարեկան ավելի քան 39 միլիոն դրամի խնայողություն. Կադաստրի կոմիտեն հրաժարվում է վարձակալած տարածքներից

Թող ձեռ քաշեն աստղադիտարանից. Բյուրականի աստղադիտարանի  շուրջ տարաձայնությունները շարունակվում են

Շրջակա միջավայրի նախարարը Անդրեա Վիկտորինին ներկայացրել է առաջնային լուծում պահանջող 3 կարևոր հիմնախնդիրները

Զորամասերից մեկի մարտական հերթապահության նախապատրաստական ավանում անցկացվել է ցուցադրական գործնական պարապմունք

Անցած գիշերվա նման ցուրտ գիշեր վերջին անգամ եղել է երեք տարի առաջ

Տիխանովսկայան կոչ է արել Բելառուսի հարցն ընդգրկել ՄԱԿ-ի օրակարգ

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ

Սպառնացել են կտրել մատները, վնասել ընտանիքի անդամներին. 1մլն 500 հազար դրամ պահանջած անձինք ձերբակալվել են (տեսանյութ)

Փետրվարի 1-ից Վրաստանում կվերականգնվեն կանոնավոր չվերթները․ Ալիք մեդիա

Կոտայքի ծննդատներում 2020 թվականին գրանցված ծնունդների թիվը 115-ով ավելացել է

Ադրբեջանի հետ սահմանների որոշման գործընթացն իրականացվում է ՀՀ ողջ բնակչությանն ուղղված պատերազմի սպառնալիքով. ՄԻՊ

Ջերմուկ քաղաքի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի վերանորոգման աշխատանքները շարունակվում են

«Բաճկոնս ամբողջությամբ թրջված էր, քնապարկ, սնունդ չկար». 6 օր անտառում թաքնված ոստիկանը մանրամասներ է պատմում

Հին ծանոթները. ինչ հնարավորություններ ունի Հայաստանի հավաքականը ԱԱ-2022-ի ընտրական փուլում

Շիրակի մարզպետարանի պաշտոնյան պարգևատրվել է «Բացառիկ ծառայությունների համար» և «Վարազդատ Արշակունի» մեդալներով

«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ-ն տուգանվել է 500.000 դրամով

Օնիկ Գասպարյանը և Լին Թրեյսիին քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը մեկնարկել է «Կամուրջ» ֆինանսավորման ծրագիրը

Դպրոցներից և մանկապարտեզներից բողոքների դեպքում կիրականացվի վարչարարություն. ԱԱՏՄ

Գյումրիում ավտոմեքենա է այրվել

Գագիկ Ջհանգիրյանը և Դավիթ Խաչատուրյանը երդվեցին

Արցախի ԱԳՆ-ն միանում է Եվրախորհրդարանի կողմից Թուրքիայի ապակայունացնող դերի դատապարտմանը

63 տարեկանից բարձր անձանց համար կանցկացվեն «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթը․ ԿԳՄՍՆ

Գագիկ Ջհանգիրյանը և Դավիթ Խաչատուրյանը ընտրվեցին ԲԴԽ անդամներ

Օքսֆորդի համալսարանում դասական հայագիտական հետազոտությունների համար նոր կրթաթոշակներ են սահմանվել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության մեջբերումը իրականությանը չի համապատասխանում․ Գրիգորյան

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ որոշ մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառուց է

Փրկարարները «Երևանյան» լճի հարակից տարածքից քաղաքացու դին են դուրս բերել

ՀՀ սահմանների մոտ իրականացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները խաղաղ մտադրությունների մասին չեն վկայում. Նաղդալյան

Հինգերորդ զորամիավորումում անցկացվել է եռօրյա հավաք-պարապմունք

Խորհրդարանում մեկնարկել է ԲԴԽ անդամների թեկնածուների ընտրության քվեարկությունը

Հայտնի են շաքարավազի գների բարձրացման պատճառները․ ՏՄՊՊՀ

«Երեւանից արտիստները գալիս, Վանաձորի ու Գյումրու օր են նշում». Լոռու մարզպետը հանդիպել է մշակույթի գործիչների հետ

Հաղարծին բնակավայրում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր ընկել Աղստև գետը․ վարորդը մահացել է

Ոչինչ ինձ չի կաշկանդում. ԲԴԽ անդամի թեկնածու

էկոնոմիկայի նախարարն Իրանում է․ կքննարկվեն երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանը կարևորում է Բելառուսի հետ քաղաքական, տնտեսական համագործակցության զարգացումը․ վարչապետն ընդունել է դեսպանին

Արտերկրում հայագիտության ցանցի ընդլայնման ուղղությամբ 2021 թվականին կհատկացվի 120 մլն դրամ