ԱԱԾ-ի գործողություններից առաջ հայտարարություն էի արել. նախարարը՝ Երեւանի հիմնադրամի մասին

Կառավարության նիստից հետո ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե «Երեւան» հիմնադրամի ստուգումները ԱԱԾ-ի կողմից ՀՀԿ-ականները համարում են հետապնդում իրենց նկատմամբ, նկատել է.

«Ես կարծում եմ, իրավապահ մարմինները իրենց լիազորությունների շրջանակում են գործել, եթե նրանք դժգոհում են դիմակավորված մարդկանցից, դա իրենց գործն է: ԱԱԾ-ն համապատասխան հայտարարություն տարածել է, ասել է՝ կոնկրետ խնդիրը որն է այնտեղ: Վերլուծություն կարվի եւ կհասկացվի: Եթե դա չապացուցվի, ապա կարող է դիտարկվել որպես հետապնդում: Եթե ես հիմա որեւէ հայտարարություն անեմ, կդիտվի որպես ազդեցություն քննության վրա: Բայց իմ՝ ավագանի եղած գործունեությունից ասեմ, որ ամսի 28-ին դատ ունեմ ընդդեմ «Երեւան» հիմնադրամի: Ես ասում էի՝ մարդիկ բողոքում են, որ քաղաքապետարանի որոշակի ծառայությունների դիմաց քաղաքապետարանի աշխատակիցները կոչ են անում ու հորդորում, որ նրանք համարժեք վճարումներ կատարեն Երեւան հիմնադրամին:

Այն ժամանակ մարդիկ չէին վստահում նաեւ իրավապահ մարմիններին, չէին դիմում իրավապահ մարմիններին: Ու այս կասկածները հաստատելու ու փարատելու համար ես ստացա ավտոտնակների երկու տարվա սեփականաշնորհման ցուցակները: «Երեւան» հիմնադրամից խնդրեցի 100 հազար դրամ եւ ավելի վճարումների հաշվետվությունը՝ տվյալ ժամանակահատվածում: Բնականաբար, ես դա չստացա, քանի որ դրանք ստանալու դեպքում պետք է այս ցուցակը համադրեի մյուս ցուցակի հետ: Եթե ինչ-որ անձինք վճարումներ են արել նույն օրը կամ օրերին համապատասխան վճարումներ են արել հիմնադրամին, սա նշանակում է, որ այստեղ կա կոռուպցիա: Ես ասում էի՝ այդ ցուցակը տվեք, իրար կողք դնենք, համեմատենք, մարդիկ չտվեցին: Մենք մինչեւ հեղափոխությունը դատի էինք տվել, դատը նշանակվել է հունիսի 28-ին: Ես ու Լենա Նազարյանը գնալու ենք ու պահանջենք այդ փաստաթղթերը»:

Հարցին էլ՝ հնարավո՞ր է ԱԱԾ-ի հետ համագործակցեք, Հարությունյանն ասաց.

«Հնարավոր է, մինչեւ հիմա չեմ արել: Ես ԱԱԾ-ի գործողություններից երկու օր առաջ հրապարակային հայտարարություն էի արել, ֆեյսբուքյան իմ էջում էլ հիշեցրել էի, ասել էի, որ տեղեկություններ ունեմ, որ հիմնադրամը լուծարվում է: Որովհետեւ, եթե հիմնադրամը լուծարվի, պատասխանող կողմ չի լինի, հետեւաբար՝ հայցը չի կարող քննարկվել»,- ասաց նա:

Տպել
2342 դիտում

Նիկոլ Փաշինյանը՝ մեծ կտավի մեկ մասնիկի առաջին գնորդն ու կտավն ամբողջացնող վերջին այցելուն Գյումրիում

Աննա Հակոբյանը մասնակցել է Ararat challange փառատոնի բացման արարողությանը

Բաքվում չարտոնված ցույցի պատճառով փակել են մետրոյի երեք կայարան

Աննա Հակոբյանը մասնակցել է «Առողջ ապրելակերպը՝ բոլորի համար» խորագրով սպորտային տոնին

Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ է ստեղծվել

Հյուսիսային մաքսատունը Գյումրիում կբացվի այս տարի. հստակ ժամկետ, սակայն, չկա

«Էրեբունի-Երեւան» միջոցառումների շրջանակներում սպասվում է անակնկալ. Հայկ Մարության

Ապօրինի գույքի «քաղհալածյալ» սեփականատերերը․ նախկին իշխանություններին խիստ մտահոգել է օրենքի նախագիծը

Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար

Ոստիկանությունում տեղի ունեցած նիստից հետո մարզային պետեր են ազատվել

Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին հանձնեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումը

Երկիր մոլորակին կմոտենա մեկ կիլոմետր տրամագծով երկնաքար

Արմեն Կարապետյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հերքվել է Սամվել Ֆարմանյանի հայտնած այն տեղեկությունը, թե շոգեբաղնիքում իրեն ՀՔԾ քննիչ է մոտեցել․ ոստիկանություն

Դատախազները քննարկումներ են անցկացրել հանրակրթական եւ հատուկ դպրոցների աշակերտների հետ

Մեր տարածաշրջանը վառոդի տակառ է, մեր անվտանգության երաշխիքները՝ երկուսը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է բետոնե պատնեշին․ 18-ամյա վարորդն ու նույն տարիքի ուղեւորը մահացել են

Երեւանցին նա է, ով սիրում է Երեւանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման․ Հայկ Մարության