Հայ-ռուսական հարաբերություններում մութ անկյուններ չկան, մեր շահերը համընկնում են. վարչապետ

Երկօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նիկոլ Փաշինյանը, RT-ին տված ծավալուն հարցազրույցում անդրադարձել է նաեւ հայ-ռուսական փոխհարաբերությունների ներկա փուլին:

Այս մասին հարցին պատասխանելիս, Փաշինյանն ասել է. «Ռուսական մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, որոնց հեղինակները լավ չեն պատկերացնում, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում: Նրանք կարծում են, իշխանության է եկել հակառուսական մեկը, բայց հայկական իրադարձությունների հետեւում ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի երկիր կանգնած չի եղել: Նրանք, ովքեր կարծում էին, թե իշխանության փոփոխությամբ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում ինչ-որ բան է փոխվելու, սխալվում էին: Նրանք շարունակելու են սխալվել նաեւ հիմա, եթե դեռ այդպես են կարծում»:

Խոսելով իր ու Վլադիմիր Պուտինի հարաբերությունների մասին, վարչապետն ասել է. «Մենք շատ լավ, ուղիղ հարաբերություն ունենք։ Այդպես առաջին րոպեներից է եղել։ Կարող եմ ասել, որ մեր հարաբերություններում «մութ անկյուններ» չկան։ Մենք ամեն ինչ ուղիղ ենք քննարկում։ Բոլոր հարցադրումներն ուղիղ են։ Ու մենք դրանց ուղիղ ենք պատասխանում։ Վլադիմիր Վլադիմիրովիչն այդպիսի մարդ է։ Ինչպես հասկանում եմ, նրա համար շփման այդպիսի ոճը շատ հարմար է, ինձ համար էլ է այդպես հարմար»:

Ն. Փաշինյանը նաեւ նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը ինքնիշխան երկրներ են ու 2 երկրների շահերը մեծ մասամբ համընկնում են ու հայ-ռուսական հարաբերություններում խնդրահարույց կետեր չկան:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության համատեքստում, նախընտրելի թիմ ունենալու մասին հարցին ի պատասխան, ՀՀ վարչապետը նշել է, որ ինքը Հայաստանի հավաքականի երկրպագու է, սակայն, քանի որ այն չի մասնակցում առաջնությանը, ապա հաջողություն է մաղթում բոլոր թիմերին հավասարապես:

Տպել
2604 դիտում

Փետրվարին կուսակցությունների հիմնադրման բում է սպասվում. որոշները փոքր-ինչ տարօրինակ անուններ ու նպատակներ ունեն

Որ մարմիններն են ենթակա լինելու Ներքին գործերի նախարարությանը եւ ինչ կառուցվածքային ստորաբաժանումներ են լինելու․ նախագիծ

Պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինվորականների կողմից հայերին խոշտանգելն ու տանջելն ուներ խորքային պատճառ. ՄԻՊ

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակում է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ

Ավելի քան 2320 մարդ օգնության խնդրանքով դիմել է Ստեփանակերտում գործող ընդունելության կենտրոն

Կրկնակի ահաբեկչություն Բաղդադում. սպանվել է 32, վիրավորվել՝ ավելի քան 101 մարդ

Ովքեր են ապրում Փարաջանովի Թբիլիսիի տանը, ու ինչի է այն վերածվել․ ՀԺ-ի ռեպորտաժը՝ անվանի արվեստագետի ապրած տնից

Իջևանցու բեռնատարում թեփի պարկերով քողարկված ապօրինի փայտանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)

Եվրախորհրդարանը բանաձևով խիստ քննադատել է Թուրքիայի ապակայունացնող դերը Լեռնային Ղարաբաղում

ԱԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել Արարատի մարզի որոշ դպրոցներում

Ռեկորդային թվեր չեն լինի. Հայաստանը՝ օլիմպիական 32-րդ խաղերում

Արզնի գյուղի առանձնատներից ոսկեղեն հափշտակած 24-ամյա քաղաքացին կալանավորվել է (տեսանյութ)

Սյունիքի Խոզնավար գյուղում այրվել է երկհարկանի տան 120 քմ հատվածը

Ինչ ծառայություններ կմատուցի Կապանի երեխայի եւ ընտանիքի աջակցման կենտրոնը․ քանի շահառու կունենա այն

Վանաձորում ապաստարաններից ու թաքստոցներից շատերը դարձել են խանութ, պահեստ ու գիշերային ակումբ (լուսանկարներ)

Արդարադատության նախարարությունը կբողոքարկի դատարանի վճռը՝ Ամատունի Վիրաբյանին պաշտոնում վերականգնելու մասին

19-ամյա տղան սպանվել է այն ուսումնարանի տարածքում, որտեղ սովորում էր. Սասունիկի համայնքապետ

Հայկական համադպրոցական գիտության փառատոնը այս տարի կյանքի կկոչվի․ հաղթողը ԱՄՆ-ում կմասնակցի միջազգային փառատոնին

Արցախցիների զբաղվածության ապահովման ծրագրերին դիմող շահառուների շրջանակն ընդլայնվել է․ հաստատվել է նախագիծը

Հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորումը Կառավարության գլխավոր առաջնահերթություններից է. Տիգրան Ավինյան

ՀՀ և Նիդերլանդների ԱԳ նախարարները կարևորել են ԼՂ խաղաղ գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում

Սպանություն Աշտարակում. դանակի հարվածից ստացած վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա տղայի դի. shamshyan.com

Զորամասերից մեկում իրականացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ

Առաջարկվում է ԱՀ ԱԻՊԾ-ն և ԱՀ ոստիկանությունը ներառել մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի Նավուր-Թթուջուր հատվածը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Ստուգայց է իրականացվել մարտական հենակետերում․ ՊՆ (լուսանկարներ)

Իմ թիմով չեմ եկել, նախապատրաստած կադրերի բանակ չունեմ. Շիրակի նորանշանակ մարզպետը հանդիպեց գյումրեցի լրագրողների հետ

Հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին

Համաշխարհային մաքսային կազմակերպության և ՊԵԿ համագործակցությունը կտեղափոխվի որակապես նոր մակարդակ

Հունգարիան Եվրամիությունում առաջին երկիրն է, որը հաստատել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը  

Տիգրան Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել Շիրակ աշխարհում պատասխանատվության մեծ չափաբաժին վստահելու համար

Հենց հայտարարությունը տվեցինք, սոցցանցում անկանոն քննարկումներ սկսվեցին. Նոր Կյանքում փորձարկվեց շչակը

ՄԻԵԴ-ը հրապարակել է ռուս-վրացական պատերազմի գործով վճիռը

Հարությունյանը և Շոյգուն քննարկել են գերիների և պատանդների վերադարձի հարցը, նաև անհետ կորածներին առնչվող խնդիրները

Դատարանն անվավեր է ճանաչել Գագիկ Ջհանգիրյանին պաշտոնից ազատելու ու դասային աստիճանից զրկելու Ռ․ Քոչարյանի հրամանագրերը

Մարզառազմական խաղեր են անցկացվելու նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության համար

Ջհանգիրյանն ու Խաչատուրյանը կընտրվեն ԲԴԽ անդամ. «Իմ քայլը» վաղը ԱԺ արտահերթ նիստ է նախաձեռնում

10 ժամ ձնաբքի տակ մնացած երեխայի կյանքը փրկվել է․ ռեանիմատոլոգ Վարուժան Սարգսյան

Նախագահի հրամանագրով մի խումբ զինծառայողներ հետմահու պարգևատրվել են մեդալներով

Ռուբեն Հայրապետյանի որդու մեղադրանքը խստացվել է. նա չի ընդունում մեղադրանքը